«Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
չ փոխարինվեց: ը , → ը, (2) oգտվելով ԱՎԲ
Տող 32.
Թ. Ռոսլինին են վերագրվում ևս 3 ձեռագրերի՝ 1250-ական թթ. Սկզբի Ավետարանի, Հեթում Ա-ի 1266 թ-ի Ավետարանի մասերի և 1260-ական թթ. «Վասակ իշխանի Ավետարան»-ի մանրանկարները։
 
Նրան հովանավորել և ձեռագրեր են պատվիրել հայոց [[Հեթում Ա]] և [[Լևոն Գ]] թագավորները, [[Կոստանդին Ա Բարձրբերդցի]] կաթողիկոսը, Կիլիկյան Հայաստանի աշխարհիկ և հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչները։ Նրա անվան հետ է կապված հայկական գրչարվեստում մինչ այդ աննախադեպ պատկերազարդման շարքերի ընդարձակումը։ Թորոս Ռոսլինի մանրանկարները պատկերում են ոչ միայն քրիստոնեական 12 հիմնական պատկերագրական թեմաները, այլև՝ հաճախ, քայլ առ քայլ հետևելով ավետարանական ողջ պատմությանը , ներառվում են տեքստի սյունակներում և լուսանցքներում։
 
Ավետարանական շարքի հիմնական տեսարաններում Թորոս Ռոսլինն ընդհանուր առմամբ հետևել է հայկական արվեստում ընդունված պատկերագրության նորմերին, երբեմն, բյուզանդական օրինակների ազդեցությամբ, փոխել է միայն պատկերագրման տեսակը կամ, հազվադեպ, ընդունել բյուզանդական հորինվածքները։ Նա ծանոթ է եղել նաև տարբեր երկրների և ժողովուրդների, մասնավորապես հարևան խաչակրաց պետությունների ձեռագիր մատյաններին։ Դրա վկայությունն են պատկերագրական այնպիսի օրինակներ, ինչպես Զեյթունի և Սեբաստիայի Ավետարանների դեկորատիվ թերթերում՝ Աստծո գառը խաչով, կամ « Մալաթիայի Ավետարան»-ի «Խաչելությունում»` եկեղեցին և սինագոգը խորհրդանշող պարեգոտներ կրող պատկերները` թագերով ու դրոշներով։ Բայց դրանք նշանակալի դեր չեն խաղացել Ռոսլինի ոչ պատկերագրություններում, ոչ էլ մանրանկարների ոճում։
Տող 55.
Անսովոր փոքր չափերով ձեռագրում Մոմիկը վարպետությամբ զետեղել է Ավետարանի 12 տերունական պատկերաշարի հիմնական տեսարանները, Հակոբ և Պողոս առաքյալների պատկերները, զարդագրեր, անվանաթերթեր և այլն։
[[Պատկեր:St. Stepanos Church in Yeghegis 02.JPG|thumb|220px|Եղեգիսի Զորաց եկեղեցի]]
1305-1306 թթ. Մոմիկը Նորավանքում կերտել է Ստեփանոս Օրբելյանի հիշատակը հավերժացնող խաչքարը, իսկ 1308 թ. երկու խաչքար Թամթա խաթունի հանձնարարությամբ։ Այս շրջանում է, որ նրա տեսողությունը վատացել է ու թեև 1337 թ. մի ձեռագրի հիշատակարանում նա գրել է , որ աչքերը լավացել են, սակայն փաստ է, որ Մոմիկը այլևս չի վերադարձել մանրանկարչությանը, ամբողջովին կլանվելով քանդակով և ճարտարապետությամբ։ Նրա ճարտարապետական առաջին վավերական գործը վերսլաց համաչափություններով, դարչնագույն տուֆից կերտված Արենի կենտրոնագմբեթ եկեղեցին է 1321 թ.։ Այստեղ Մոմիկը հրաժարվել է արմատական ավանդատներից՝ գմբեթակիր կամարները հենելով մույթերին։
 
Նրան են վերագրվում Տաթևի վանքի Սբ. Գրիգոր փոքր (1295 թ.) և Եղեգիսի Զորաց (1320-ական թ.) եկեղեցիները։ Մոմիկի մանրանկարները, քանդակագործական և ճարտարապետական գործերն առանձնանում են բացառիկ բարձր արվեստով։ Օժտված լինելով աստվածաբանական հարուստ գիտելիքներով՝ նա իր հորինվածքները կառուցել է խորհրդանշական շեշտադրումներով, երբեմն՝ աննախադեպ մտահղացումներով։ Նրա հիշատակին նվիրված խաչքար է դրվել Նորավանքում։ Մոմիկի անունով ՀՀ-ում կոչվել են Քրիստոնեական մշակույթի երիտասարդական միությունը և զբոսայգի Եղեգնաձորում, Նորավանքի համալիրում բացվել է Մոմիկի թանգարանը։