«Սուեզի ճգնաժամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 6թ → 6 թ (2) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: լ , → լ, (3) oգտվելով ԱՎԲ
Տող 28.
Բացի այդ, նրանք երաշխիքներ էին ուզում, որ [[Կահիրե]]ն կմիանա [[Բաղդադ]]ի ռազմական պակտին, որը Եգիպտոսում համարում էին հետադիմաական վարչակարգերի ագրեսիվ խմբավորում և վճռականորեն մերժում էին նրան միանալ։ Համոզվելով, որ իրեն չի հաջողվի փոխել Եգիպտոսի դիրքորոշումը՝ ԱՄՆ-ն պաշտոնապես տեղեկացրեց Եգիպտոսին, որ հրաժարվում են նրան տրամադրել խոստացած 270 միլիոն վարկը։ Սակայն Եգիպտոսի կառավարությունը [[Գամալ Աբդել Նասեր]]ի գլխավորությամբ չվհատվեց և ի պատասխան Արևմուտքի այս որոշման՝ 1956 թ վականի [[հուլիսի 26]]-ին դիմեց անսպասելի քայլի. ազգայնացրեց Սուեզի ջրանցքի ընկերությունը։
 
Նախատեսվում էր նրանից ստացվող եկամուտներն ուղղել [[Նեղոս գետ]]ի վրա Ասուանի ամբարտակի կառուցմանը, ինչպես նաև այլ տնտեսական ծրագրերի իրականացմանը։ Ընդ որում՝ հայտարարվեց, որ բաժնետերերը համապատասխան փոխհատուցում կստանան, իսկ Եգիպտոսը կհետևի [[1888]] թվականին Կոստանդնուպոլսի միջազգային համաձայնագրի պայմաններին և կապահովի ջրանցքով ազատ երթևեկություն։ Այս քայլը աջակցություն գտավ Արաբական երկրների լիգայի կողմից, աֆրիկյան և սովետական երկրների կողմից։ Սակայն ջրանցքի ազգայնացումը լուրջ վնաս հասցրեց Անգլիայի և Ֆրանսիայի շահերին։ Ուստի պատահական չէ, որ դրանից հետո Անգլիան և Ֆրանսիան փորձեցին զանազան միջոցներով ճնշում գործադրել , անգամ սպառնալ Եգիպտոսին։ Համոզվելով, որ Եգիպտոսի կառավարությունը որոշումը չի փոխի, նրանք սկսեցին բացահայտ պատրաստվել Եգիպտոսի վրա հարձակվելուն։
 
== Սուեզի հարցի քննարկումներ==
Տող 50.
1956 թվականի հոկտեմբերի 29-ին իսրայելական զորքերը ներխուժեցին Եգիպտոսի տարածք և սկսեցին շարժվել Սինայի թերակզու խորքերը՝ դեպի Սուեզի ջրանցք։ Իր հարձակումը Իսրայելը պատճառաբանեց ֆիդայիների ռազմական ճամբարները վերացնելու մտադրությամբ՝ Սինայի հյուսիսում։ Իսրայելի հարձակումը սկսելու պահից ամբողջ արաբական աշխարհը պաշտպանեց Եգիպտոսին։ Սակայն ոչ մի արաբական երկրիր չհարձակվեց Իսրայելի վրա ՝ խաղաղությունը խախտելու համար։
 
[[Հոկտեմբերի 30]]-ին Սինայ ուղարկված եգիպտական դիվիզիաները մտան կռվի մեջ Իսրայելի բանակի հետ։ Իսրայելի հարձակում սկսելու հաջորդ օրը Եգիպտոսին և Իսրայելին ներկայացվեց վերջնագիր, համաձայն որի` մարտերը պետք է դադարեցվեին , և եգիպտական ու իսրայելական զորքերը պետք է հեռացվեին ջրանցքի երկու կողմերից 10 միլ հեռավորության վրա և պետք է թույլ տրվեր անգլոֆրանսիական զորքերի մուտքը Պորտ Սաիդ։ Իսրայելը , որի զորքերը այդ ժամանակ դեռ 200 կմ հեռու էին ջրանցքից, համաձայնեց ընդունել վերջնագիրը, սակայն չկանգնեցրեց զորքերի առաջխաղացումը։
 
Եգիպտոսը, սակայն, մերժեց վերջնագիրը՝ գտնելով, որ նրանում ներկայացված պահանջները դեմ են երկրի անկախությանը։ Իսրայելի առավելությունը իրեն զգացնել տվեց, և մինչև նոյեմբերի 2-ը նրան հաջողվեց գրավել Սինայի թերակղզին և Գազայի շրջանը։ Ցամաքային մարտերին զուգահեռ տեղի էին ունենում ծովային և օդային մարտեր։ Անգլիական և Ֆրանսիական ավիացիան հոկտեմբերի 31-ին սկսեց [[Կահիրե]]ի, [[Ալեքսանդրիա]]յի և ջրանցքի գոտու քաղաքների ռմբակոծումը, իսկ նոյեմբերի 5-ին և 6-ին զորք ափ հանեցին Պորտ-Սաիդում։ Ընդ որում՝ Անգլիան և Ֆրանսիան հայտարարեցին, որ իրենք միջամտել են եգիպտաիսրայելական պատերազմը կանխելու համար։