«Աբանոթուբանի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 89.
== Պատմություն ==
Աբանոթուբանիի հետ կապված է Թբիլիսիի հիմնադրման լեգենդը: Դրա համաձայն, երբ [[Վիրք]]ի արքա [[Վախթանգ Գորգասալ]]ը ({{lang-ka|ვახთანგ გორგასალი}}, 449-502) զբաղվում էր որսորդությամբ, սպանում է մի [[փասիան]] և իր [[բազե]]ին ուղարկում նրա հետևից: Բազեն նետվում է թռչունի հետևից: Երբ թագավորը գտնում է փասիանին, տեսնում է, որ այն ընկել է եռման ջրով աղբյուրի մեջ ու վառվել: Առասպելի որոշ տարբերակներում բազեն նույնպես մահանում է: Հաշվի առնելով ժամանակակից հուշարձան-շատրվանը, որը դրված է այդ թաղամասի կենտրոնում, կարելի է հասկանալ, որ բազեն միայն տիրջն էր սպասում, և իրեն ոչինչ չէր պատահել: Արքան հրամայում է աղբյուրի շուրջ կառուցել բաղնիք, որը հետագայում վերածվում է բնակելի թաղամասի, ապա՝ քաղաքի: Աղբյուրի ջրերն իսկապես տաք են (ջրի ջերմաստիճանը հասնում է 37°<ref name="tr">[http://www.tbilisi.ru/bathhouses.shtml «Тбилисские бани» на сайте tbilisi.ru]</ref>), և տեղացիների համար ծառայում են որպես լոգանքի վայր:
[[Պատկեր:Abanotubani and Narikala fortress, Tbilisi. 2011.jpg|մինի|ձախից|300px|բաղնիքներ. հետին պլանում՝ Թբիլիսիի բերդը ([[Նարիղալա]])]]
Աբանոթուբանիում հնագետները հայտնաբերել են բաղնիսներ, որոնք կառուցվել են 1-3-րդ դարերում: Դրանք ունեին խճանկարներով ավազաններ, հանդերձարաններ ու կերամիկական խողովակների ցանց<ref name=kavkazuzel2>{{cite web |url=http://www.kavkaz-uzel.ru/articles/189108/ |title=В Тбилиси археологи обнаружили руины царской резиденции|author= |date=15.07.2011 |work= |publisher= «Кавказский узел» |accessdate=2015-10-12 |lang=}}</ref>: