«Տարվա եղանակներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (17) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 3թ → 3 թ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:1873 A. and C. Black Map or Chart of the Solar System - Geographicus - SolarSystem-black-1873.jpg|մինի|Ադամ և Չարլս Բլեքների 1873թ1873 թ հեղինակած արեգակնային համակարգի և տարվա եղանակների տեսություն]]
 
Երկնակամարում Արեգակի տեսանելի դիրքին համապատասխան՝ տարին բաժանվում է չորս ժամանակաշրջանի ([[գարուն]], [[ամառ]], [[աշուն]], [[ձմեռ]])- Հյուսիսային և Հարավային կիսագնդերում տարվա եղանակներն իրար հակառակ են։ Տարվա եղանակների առաջացման և հերթափոխության պատճառը Երկրի պտտման առանցքի թեքությունն է (66°33՛) ուղեծրային հարթության նկատմամբ։ [[Ուղեծիր]]ը տիեզերական տարածության մեջ Երկրի շարժման հետագիծն է. [[Արեգակ]]ի շուրջը այն կատարում է 365 օր 6 Ժ (1 տարի) ընթացքում։ Քանի որ ուղեծրային շարժման ընթացքում Երկրի պտտման առանցքը տարածության մեջ մնում է ինքն իրեն գրեթե զուգահեռ, ապա տարվա ընթացքում [[Երկիր]]ը [[Արեգակ]]ի ճառագայթների ուղղության նկատմամբ հաջորդաբար հայտնվում է մեկ [[Հյուսիսային բևեռ|հյուսիսային]], մեկ [[հարավային բևեռ]]ներով։ Ուստի [[Արեգակ]]ն ավելի ուժեղ է տաքացնում և լուսավորում Երկրի մերթ Հյուսիսային, մերթ Հարավային կիսագունդը, որի հետևանքով էլ Հյուսիսային կիսագնդի [[ամառ]]ը համընկնում է Հարավային կիսագնդի ձմռան հետ, և հակառակը։ Մարտի 21-ին [[Արեգակ]]ն իր տեսանելի շարժումով երկնքի Հարավային կիսագնդից անցնում է Հյուսիսային կիսագունդ՝ հատելով [[հասարակած]]ի հարթությունը գարնանային գիշերահավասարի (գիշերվա և ցերեկվա տևողությունները Երկրի վրա բոլոր վայրերում հավասար են) կետում։ Երկրի Հյուսիսային Երկրի դիրքի փոփոխությունը Արեգակի ճառագայթների ուղղության նկատմամբ՝ մեկ լրիվ շրջապտույտի ընթացքում կիսագնդում սկսվում է գարունը (Հարավում՝ [[աշուն]]ը): [[Արեգակ]]ը 12 ժ ն է հորիզոնից վեր։ Գարնան տևողությունը 92,8 օր է։ Հունիսի 22-ին [[Արեգակ]]ը հասարակածի հարթությունից դեպի Հյուսիսային կիսագունդ է հեռանում առավելագույն չափով (խավարածիրը երկնային հասարակածի հետ կազմում է 22°27՛ անկյուն), և նրա ճառագայթները Երկրի վրա են ընկնում գրեթե ուղղահայաց, Երկրի 23°27՝ հյուսիսային լայնության վայրերում Արեգակը կեսօրին անցնում է հորիզոնի նկատմամբ ամենաբարձր դիրքով՝ զենիթով։ Սկսվում է ամառը (Հարավային կիսագնդում՝ ձմեռը), որը տևում է 93,6 օր։ Սեպտեմբերի 23-ին [[Արեգակ]]ը դարձյալ գտնվում է երկնային հասարակածում (աշնանային գիշերահավասարի կետում) և Հյուսիսային կիսագնդից անցնում է Հարավային կիսագունդ։ Սկսվում է [[աշուն]]ը (Հարավային կիսագնդում՝ գարունը), որը տևում է 89,8 օր։ Վերջապես, դեկտեմբերի 22-ին Արեգակը երկնային հասարակածից դեպի հարավ է հեռացած առավելագույն չափով՝ 23°27՝։ Նրա ճառագայթները թեք են ընկնում Հյուսիսային կիսագնդի վրա, և [[հորիզոն]]ից վեր այն գտնվում է կարճ ժամանակ։ Սկսվում է [[ձմեռ]]ը (Հարավային կիսագնդում՝ ամառը), որը տևում է 89 օր։ Երբ Հյուսիսային կիսագնդում ամառ է, Երկիրը գտնվում է իր ուղեծրի արևահեռ կետի մոտակայքում, իսկ ձմռանը, ընդհակառակը, առավել մոտ է գտնվում Արեգակին։ Բայց քանի որ Երկրի [[ուղեծիր]]ը քիչ է տարբերվում շրջանագծից, հեռավորության այդ փոփոխությունը քիչ է ազդում տարվա եղանակների վրա։