«Վագր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 3թ → 3 թ oգտվելով ԱՎԲ
Տող 25.
| eol = 328674
}}
[[Պատկեր:Russia-stamp1274tiger-snow.jpg|աջից|մինի|180px|Վագրի պատկերով նամականիշ։ [[Ռուսաստան]], 1993թ1993 թ.]]
 
'''Վագր''' ([[Լատիներեն]]՝ Panthera tigris), [[կատվազգի գիշատիչ]] է։ Հանդիսանում է ցամաքային խոշորագույն գիշատիչներից մեկը՝ իր չափերով զիջելով միայն սպիտակ և գորշ [[արջ]]երին։ Գոյություն ունի վագրերի 9 ենթատեսակ, որոնցից 3-ը վերացել են դեռևս [[19-րդ դար]]ի սկզբին։ Այս ենթատեսակներից ամենատարածվածը [[բենգալյան վագր]]երն են, որոնք կազմում են ընդհանուրի 80%-ը։ Վագրը հիանալի որսորդ է. վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին։ Սակայն մեծ մասամբ հարձակվում է դարանից։ Վագրի հզոր ժանիքներից [[կենդանի]]ն հազվադեպ է կարողանում փրկվել։ Թաթի մի հարվածով նա կարող է ձի սպանել, 5-մետրանոց ցատկեր անել, հիանալի լողալ, իսկ կշտանալու համար նրան պետք է 30–50 կգ [[միս]]։ Հիմնականում հարձակվում է [[եղջերու]]ների, [[վայրի խոզեր]]ի, [[այծքաղներ]]ի, նաև [[ընտանի կենդանիներ]]ի վրա։ Եթե որսն անհաջող է լինում, վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ՝ մորեխներով։ Կարող է նաև երկար ժամանակ մնալ առանց սննդի։ Վագրերը որսում են մեծ մասամբ հիվանդ ու թույլ կենդանիների և բնության սանիտարի դեր են կատարում։ [[Մարդ]]ու վրա հարձակվում են, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել վագրի ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում ավարը ճաշակելուն։ Իր շերտավոր գունավորման (մեջքը և կողքերը կարմրաշիկավուն են, ստորին մասը՝ սպիտակ՝ լայնական նեղ, սև շերտերով) շնորհիվ վագրը գերազանց քողարկվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում։ Վագրը բազմանում է 2–3 տարին մեկ, ունենում 2–4 ձագ։ Ապրում է 20 և ավելի տարի։ Վագրը եղել է մարզական որսորդության և արդյունագործության (արժեքավոր է մորթին) օբյեկտ։ Այժմ նրանց թիվը խիստ կրճատվել է։ Գրանցված են Բնության պահպանության միջազգային միության [[Կարմիր գիրք|Կարմիր գրքում]]։ Վագրերը հեշտությամբ են ընտելանում անազատ պայմաններին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վագր» էջից