«Սուրբ Սարգիս եկեղեցի (Նոր Նորք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: 8թ → 8 թ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Պատմություն ==
Եկեղեցու հիմքերը դրվել են 1998թ1998 թ.` մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում։ Այն կառուցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ և նյույորքաբնակ Սարգիս Գաբրիելյանի հովանավորությամբ։ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից Տեր Գառնիկ ավագ քահանա Հալաջյանը նույնպես զգալի ավանդ է ունեցել եկեղեցու կառուցման գործում։ Եկեղեցին կենտրոնագմբեթ է` հայկական ավանդական ճարտարապետությամբ։ Կառույցում ներդաշնակ միաձուլված են Զվարթնոց, Հռիփսիմե և Անի եկեղեցիների ճարտարապետական տարրերը։ Տուֆով երեսպատված գեղեցիկ համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց և զանգակատնից։
 
Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ [[Բաղդասար Արզումանյան]]ի նախագծով։ Բացվել է 2000թ2000 թ. փետրվարի 19-ին, օծման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 30-ին։ Եկեղեցու Սբ. սեղանի Աստվածածնի նկարը մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի ստեղծագործությունն է։ Եռահարկ եկեղեցին կառուցված է հայկական ավանդական ճարտարապետության ոճով։ Եկեղեցու գլխավոր գմբեթի բարձրությունը 23 մետր է։ Աղոթասրահը բազմանկյուն է և լուսավոր՝ 328 քմ ընդհանուր մակերեսով։ Աղոթասրահի սյուներն ավարտվում են 12 առաքյալներին խորհրդանշող բարձրաքանդակներով։ Խորշերը մոմավառության համար են։
 
Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց։