«Ռուսական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մաքրվեց, փոխարինվեց: — → - (2), ։ → : (355) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 2]]թ → 2]] թ (55) oգտվելով ԱՎԲ
Տող 22.
Սկզբում ներկայացումը նախատեսված էր բեմադրել արքայական իշխաններից մեկի տանը, սակայն գործը լուրջ մոտեցում էր պահանջում և շուտով արքայի մերձմոսկովյան բնակավայրում՝ Պրեոբրաժենսկի գյուղում, կառուցվեց իսկական թատերական շինություն:
 
[[1672]] թ [[հոկտեմբեր]]ի [[17]]-ին կայացավ այդքան սպասված [[թատրոն]]ի բացումը և առաջին ներկայացումը: Այդ կարևոր իրադարձությանը ներկա էին ինքը արքան և նրա բոլոր մոտիկ կալվածատերերը: Հատուկ օթյակում գտնվում էր թագուհին և նրա պալատական տիկնայք: Ներկայացումը տևել է [[10]] ժամ, արքան նայեց ողջ ներկայացումը և շատ գոհ մնաց: Երբ ներկայացումը ավարտվեց, հանդիսականները անմիջապես գնացին բաղնիք, քանզի կարծում էին, որ այդպիսի «գործողությունից» հետո անհրաժեշտ էր մաքրել բոլոր մեղքերը: [[Թատրոն]]ը այդ ժամանակ համարվում էր ամոթալի: [[1673]] թ. որոշ փոփոխություններ տեղի ունեցան: Թատրոնը տեղափոխեցին մեկ այլ շինություն, որը գտնվում էր [[Կրեմլ]]ի Ապտեկարսկի պալատի վրա: Թատերախմբի դերասանական կազմը նույնպես համալրվեց:<ref name="markinova">[http://shkolazhizni.ru/archive/0/n-25118/ Как возник русский придворный театр?]</ref> Ինչպես իր հոդվածում պատմում է [[Յուրի Մոսկալենկո]]ն.<ref name="Москаленко"/> «Հայտնի է նաև Յոհան Գրեգորիի հոնորարը: Առաջին ներկայացման համար, որը այդքան դուր եկավ արքային, գերմանացի [[քահանա]]ն ստացել է [[100]] [[ռուբլի]]անոց [[40]] սամույր (соболь, ռուս. դրամական միավոր) և մի քանի հատ էլ [[8 (թիվ)|8]] [[ռուբլի]]անոց: Բացի այդ արքան ցանկացավ նայել բոլոր դերասանների աչքերի մեջ, և նրանք բոլորն էլ ներկայացան», իսկ ինքը՝ դրամատուրգը, սկսեց նոր ստեղծագործություն գրել: {{Քաղվածք| Արդեն [[1673]] թ Յոհանը երկրորդ ներկայացումը բեմադրեց: Այն կոչվեց «Հուդայի գրքից մի կատակերգություն» (Комедия из книги Иудифь) կամ «Օլոֆերնյան գործողություն», որտեղ կրկին աստվածաշնչյան սյուժե էր հրեա մի կնոջ՝ Հուդայի մասին, ով հասավ թշնամու ճամբար և կտրեց ասորի զորապետ Օլոֆերնի գլուխը:<ref>[http://shkolazhizni.ru/archive/0/n-10045/ Кто и когда поставил первую пьесу в России?]</ref> |}}
Սակայն [[1676]] թ հունվարի [[29]]-ին, երբ մահացավ [[Ալեքսեյ Միխայլովիչ]] արքան, մահացավ և առաջին ռուսական արքայական [[թատրոն]]ը:
 
==Ճորտական թատրոններ==
Տող 43.
Պետրոսը ցանկանում էր թատրոնը դարձնել իր հաղթանակների արտացոլումը, սակայն նրա գերմանացի կատակերգակները այդ գործի համար անպիտան դուրս եկան: Պետրովյան թատրոնի տնօրեն [[Յագան Կունշտ]]ը ([[Յոհան Կունստ]]) դժվարացավ բեմականացնել Պետրոսի պատվիրած կատակերգությունը՝ նվիրված իր հաղթանակին, և արքան ստիպված եղավ դիմել Զայիկոնոսպասկի ակադեմիա, որտեղ բարգավաճում էր [[Կիև]]ից բերված հոգևոր [[դրամա]]ն և կրոնական [[դրամա]]ն:
 
[[1702]] թ Պետրոս I Մեծը իր նախկին հունգարացի կատակերգակ [[Յագան Սպլավսկի|Յագան Սպլավսկուն]] ուղարկեց [[Դանցիգ]], որպեսզի այնտեղից թատերախումբ հավաքագրի: Սպլավսկին Կունշտի ղեկավարությամբ [[Մոսկվա]] բերեց [[9]] կատակերգակների:<ref>[http://dic.academic.ru/dic.nsf/biograf2/7667 Биографический словарь]</ref> [[Յոհան Կունստ]]ը դարձավ ռուսական [[թատրոն]]ի առաջին թատերական ձեռնարկատերը:
 
{{Քաղվածք| [[Յոհան Կունստ]]ը ժամանեց [[Մոսկվա]]՝ [[9]] դերասանից բաղկացած թատերախմբով, ովքեր հրավիրված էին [[Մոսկվա]]յում թատերական ներկայացումներ բեմադրելու համար: Պայմանագրի համաձայն՝ Կունստը պարտավորվում էր գոհացնել արքային և դրա համար պիտի տարեկան ստանար [[5000]] արծաթե մանրադրամ և այդ գումարից պիտի վարձատրեր իր աշխատողներին: Կունստի ժամանումով [[Կարմիր հրապարակ]]ում անմիջապես սկսվեց թատերական շենքի կառուցումը: Կունստին էին տրամադրել [[12]] երիտասարդների, ում նա պիտի սովորեցներ դերասանական արվեստ: [[1705]] թ Կունստի տեղը զբաղեցրեց [[Օտտո Ֆիրշտ]]ը:<ref>[http://dic.academic.ru/dic.nsf/enc_biography/66358/%D0%9A%D1%83%D0%BD%D1%81%D1%82 Большая биографическая энциклопедия]</ref>|}}
 
Պետրոս I-ը դժգոհ էր թատրոնի ժամանակակից խաղացանկից: Բերխգոլցը դերասաններից պահանջում էր պիեսներ՝ բաղկացած ոչ ավել քան [[3]] գործողությունից, որոնք չպետք է ներառեին ոչ մի սիրային ինտրիգներ, չլինեին շատ լուրջ, ոչ էլ շատ ծիծաղելի: Նա ցանկանում էր, որ ներկայացումները բեմադրվեին ռուսերեն լեզվով և այդ պատճառով կատակերգակների էր հրավիրում մեծամասամբ [[Լեհաստան]]ից և ոչ թե [[Գերմանիա]]յից:
 
Պետրոս I արքայի ժամանակաշրջանում թատերական արվեստը զարգանում էր նաև գյուղերում: [[1705]] թ հիշատակվում է [[Տոբոլսկ]]ում բեմադրված ներկայացումների մասին, որտեղ որպես թատրոնի քարոզիչ հանդես էր գալիս տեղի միտրոպոլիտ [[Ֆիլոֆեյ Լեշչինսկի]]ն:
 
Պետրոս I Մեծի և նրա քրոջ՝ [[Նատալյա Ալեքսեևնա]]յի մահվանից հետո, ով [[թատրոն]]ի սիրահար էր, թատերական արվեստը [[Ռուսաստան]]ում սկսեց անկում ապրել, որը բացատրվում է [[Պետրոս II]]-ի և [[Եկատերինա I]]-ի ղեկավարման ժամանակաշրջանում թատրոնի հանդեպ անտարբերությամբ. պալատական ներկայացումները միանգամայն հազվագյուտ երեևույթ դարձան: Սլավոնահունալատինական ակադեմիայում շարունակվում էին դասական [[դրամա]]ների ներկայացումները, որոնք հետագայում ևս զարգացան՝ հեռանալով նախկին հոգևորական թատրոնի գիտական ուղղվածությունից:
Տող 60.
Պետերբուրգյան հասարակությունը չբավարարվեց միայն իտալական օպերայով կամ [[Լեյպցիգ]]ից ժամանած գերմանական կատակերգակներով և սկսեց հետաքրքրվել ռուսական կատակերգություններով և դրանց բեմադրմամբ պալատներում: Այդ նպատակի համար նախատեսված կառույցը կոչվում էր «կատակերգության» անունով:
 
Պալատական ներկայացումներին մասնակցում էր ամբողջ պետերբուրգյան ազնվականությունը: [[Աննա Իվանովնա]]յին ծիծաղեցնում էր բեմի վրա իր արարքներով հատկապես [[Դմիտրի Շեպելև]]ը. թատերական պիեսներ էին բեմականացնում նաև Բիրոնի որդիները, Վորոնցովները, Ապրակսինները, կոմս Բրյուսովը, Երմակովը, Ստրուգովշչիկովը և այլք: Պալատական ներկայացումներին մասնակցում էին Շլյախետնու կադետական դպրոցի սաները: [[1735]] թ. հատուկ շքեղությամբ բեմադրվեց «Իոսիֆի մասին գործողությունը» (действо о Иосифе): [[Ռուսաստան]]ում առաջին թատերական ուսումնարան բացելու ծրագիր կար՝ ներկայացված բալետմեյստեր [[Ժան Բատիստ Լանդե]]ի կողմից, և որոշ տեղեկություններ վկայում են, որ ծրագիրը իրականացվել է:
 
[[Ռուսաստան]]ում երկար ժամանակ աշխատել է իտալացի [[կոմպոզիտոր]] [[Ջովաննի Պաիզիելլո]]ն, ով ժամանել էր [[Ռուսաստան]] [[1776]] թ.՝ [[Եկատերինա II]] թագուհու հրավերով և վերջինիս հրամանով նշանակվել որպես պալատական [[կոմպոզիտոր]]:
 
[[19]]-րդ դարում նույնպես շարունակվեց և ողջունվեց օտարերկրյա հյուրախաղորդների (գաստրոլյոր) գործունեությունը, որոնցից շատերը մնում էին [[Ռուսաստան]]ում ընդմիշտ դառնալով ռուսական կայսրության հպատակներ: Շատ հաճախ նրամց նույնիսկ անվանափոխում էին՝ անգլիացի ձեռնարկատերեր [[Մայքլ Մեդոքս]]ին անվանում էին Միխայիլ Եգորովիչ կամ Միխայիլ Գեորգիևիչ, գերմանացի [[կոմպոզիտոր]] [[Ֆրիդրիխ Շոլց]]ին՝ Ֆեոդոր Եֆիմովիչ:
Տող 83.
===Թատրոնը Ելիզավետա Պետրովնայի օրոք (18-րդ դար)===
[[Պատկեր:Elizabeth of Russia by V.Eriksen.jpg|մինի|աջից|200 px|Ելիզավետա Պետրովնա]]
[[Ելիզավետա Պետրովնա]]յի թագավորության ժամանակ երաժշտական և թատերական գործը վերելք ապրեց: Ոչ մի անգամ Պետերբուրգը այդքան բազմազան ներկայացումներ չէր բեմադրել: Օտարերկրյա թատերախմբերի հետ համատեղ սկսեցին ելույթ ունենալ ռուս արտիստները: [[1751]] թ. [[Ձմեռային պալատ]]ում պետերբուրգյան պալատական իտալական թատերախմբի կազմի մեջ հանդես էր գալիս [[Ելիզավետա Բելոգրադսկայա]]ն, ով համարվում է [[Ռուսաստան]]ի առաջին պրոֆեսիոնալ [[երգչուհի]]ն:
 
Պրոֆեսիոնալ արտիստների և երաժիշտների օտարերկրյա թատերախմբերի կողքին կազմավորվեց թատրոն Շլյախետսկի կորպուսում, որտեղ [[1749]] թ. առաջին անգամ բեմադրվեց [[Ալեքսանդր Սումարոկով]]ի առաջին [[ողբերգություն]]ը, իսկ [[Յարոսլավլ]]ում կազմավորվեց [[Ֆեոդոր Վոլկով]]ի պրոֆեսիոնալ [[թատրոն]]ը: [[1752]] թ. [[Ելիզավետա Պետրովնա]]յի պահանջով Վոլկովի թատերախումբը ժամանեց Պետերբուրգ, որտեղ կայսրուհու համար բեմադրեց սուրբ Դմիտրի Ռոստովսկու կրոնական [[դրամա]]ն: Շուտով թատերախումբը մտավ կայսրուհու հրամանով կազմավորված կայսերական [[թատրոն]]ների կազմի մեջ:
 
[[1756]] թվականի [[օգոստոսի 30]]-ը ռուսական պատմության մեջ մտավ իբրև [[Ռուսաստան]]ում կայսերական թատրոնների ստեղծման օր: Հրաման արձակվեց Պետերբուրգում ռուսական [[թատրոն]] կառուցելու մասին (այժմյան Ալեքսանդրինսկի թատրոն): Թատերախմբի կազմի մեջ են մտնում յարոսլավցիներ՝ 2 Վոլկովները, Դմիտրիևսկիները և Պոպովները: Կայսերական թատրոնների կազմում սկսեցին աստիճանաբար ստեղծվել ինչպես նոր, այնպես էլ միավորվեցին արդեն գոյություն ունեցող ձեռնարկատերերը:
 
[[Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան]]ի համաձայն հենց այդ ժամանակ են պրոֆեսիոնալ դերասանուհիները ռուսական բեմ ելել կանացի դերեր կատարելու համար. մինչ այդ կանանց դերերը խաղում էին տղամարդիկ: Միայն դրանից հետո Ճորտային թատրոններում ևս ի հայտ եկան կանայք. «Հասարակական թատրոնում կանացի դերերը առաջին անգամ սկսեցին խաղալ կանայք [[1757]] թ.՝ մշտական ռուսական [[թատրոն]]ի ստեղծվելուց անմիջապես հետո: Ռուս առաջին դերասանուհիներն են եղել [[Մարիա Անանին|Մարիա]] և [[Օլգա Անանին]]ները և [[Ագրաֆենա Մուսինա-Պուշկինա]]ն, որոնցից առաջինը ամուսնացավ [[Գրիգորի Վոլկով]]ի հետ, երկրորդը՝ [[Յակով Շումսկի|Յակով Շումսկու]] հետ, երրորդը՝ [[Իվան Դմիտրիևսկի|Իվան Դմիտրիևսկու]]: [[18]]-րդ դարի նշանավոր դերասանուհիներից էին [[Ավդոտյա Միխայլովա]]ն և [[Տատյանա Տրոեպոլսկայա]]ն»: Տեղեկություններ կան, որ դերասանուհիները կանացի դերեր էին խաղում դեռևս [[Սոֆյա Ալեքսեևնա]]յի տնային [[թատրոն]]ում:
 
[[Մոսկվա]]յում ռուսական բեմական արվեստը սկսվեց [[1756]] թ. [[Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան|Մոսկվայի համալսարանին]] կից բացված [[թատրոն]]ից, որը գլխավորեց [[Միխայիլ Խերասկով]]ը: Թատերախումբը մշտական չէր. ուսումն ավարտած ուսանողները միաժամանակ ավարտում էին նաև դերասանական գործունեությունը համալսարանական բեմում: [[1757]] թ Պետերբուրգում բացվեց հայտնի ձեռնարկատեր [[Ջովաննի Բատիստա Լոկատելլի]]ի իտալական [[օպերա]]ն, [[1759]] թվականին նա [[թատրոն]] է բացում [[Մոսկվա]]յում, գոյատևում է մինչև [[1762]] թվականը:
 
===Թատրոնը Եկատերինա II-ի օրոք===
[[Պատկեր:Profile portrait of Catherine II by Fedor Rokotov (1763, Tretyakov gallery).jpg|մինի|ձախից|200px|Եկատերինա II]]
[[Եկատերինա II]]-ի գահ բարձրանալու ժամանակ Պետերբուրգում կար պալատական [[3]] թատերախումբ՝ իտալական [[օպերա]]յին, [[բալետ]] և ռուսական դրամատիկական, որպես կամավոր գերմանական թատերախումբը հանդես գալու թույլատրություն ուներ: [[1762]] թ. կազմավորվում է ֆրանսիական դրամատիկական թատերախումբը: [[1766]] թ կազմավորվում է ֆրանսիական դրամատիկական թատերախումբը: [[Թատրոն]]ին միջոցների հատկացումը հասնում էր 138410 ռուբլու, այդ թվում ռուսական թատրոնին՝ 10500 ռուբլի, մինչդեռ ֆրանսիական [[թատրոն]]ին հատկացվել էր [[2]] անգամ քիչ: Թատերական գերատեսչությունը [[Եկատերինա II]]-ի օրոք մշտական պակասորդ ուներ: [[1783]] թ առաջին անգամ առաջնելույթներ հաստատվեցին դերասանների համար: Այդ ժամանակ էլ քաղաքային թատրոններում սկսեցին վճարովի ներկայացումներ բեմադրել հասարակության համար: Կարևոր իրադարձություն էր արքայական թատերական մենաշնորհի չեղյալ համարելը ներկայացումների և զվարճանքների ձեռնարկատիրության մեջ ազատության հաստատումը:
 
Բացի պալատական թատերախմբերից [[Եկատերինա II]]-ի պալատում հաճախ բեմականացնում էին սիրողական ներկայացումներ Էրմիտաժի թատրոնում: Մեծ տարածում գտավ բարձր խավի ներկայացուցիչներից կազմված սիրողական ներկայացումները: Պալատական ներկայացումներում հաճախ հանդես էին գալիս նաև դերասաններ. դրանք հիմնականում կադետներ էին, պաժական դպրոցի և Սմոլնու վանքի սաներ:
 
[[Մոսկվա]]յում [[թատրոն]]ի սկիզբը համարվում է [[1757]] թ, երբ բացվեց [[Ջովաննի Բատիստա Լոկատելլի]]ի իտալական [[օպերա]]ն: [[1759]] թ այնտեղ կազմավորվեց հասարակական ռուսական [[թատրոն]], սակայն շուտով փակվեց: [[Մոսկվա]]յի [[թատրոն]]ը հատկապես աշխույժ էր [[1762]] թ [[Եկատերինա II]]-ի թագադրման կապակցությամբ: «[[Մոսկվա]]յի համալսարանին կից բացված առաջին մոսկովյան [[թատրոն]]ից հետո [[1766]] թ բացվեց Ռուսական [[թատրոն]]ը, որը գլխավորեց գնդապետ Ն. Ս. Տիտովը: Նրա ներկայացումների համար կայսրուհի [[Եկատերինա II]]-ը տրամադրեց մոսկովյան պալատի [[թատրոն]]ի տարածքը՝ Գոլովինսկի օպերային տունը (Լեֆորտովում): [[1769]] թ [[մարտի 1]]-ին Տիտովը հրաժարվեց [[թատրոն]]ի ղեկավարի պաշտոնից և [[հուլիս]]ին [[թատրոն]]ն անցավ Ջ. Մելմոնտին ու Ջ. Չինտուն, ովքեր ներկայացումների համար վարձեցին կոմս [[Ռոման Վորոնցով]]ի տունը Զնամենկա փողոցի վրա:
 
[[1771]] թ [[ժանտախտ]]ի ժամանակ Բելմոնտին մահացավ, իսկ Չինտին անհետացավ և մոսկովյան ձեռնարկության հիմնական տերը դարձավ Պ. Վ. Ուրուսովը, ով [[1776]] թ [[օգոստոս]]ին հյուրընկալեց անգլիացի ձեռնարկատեր և մեխանիկ Միխայիլ Եգորովիչ Մեդոքսին: [[1780]] թ [[փետրվար]]ին Զնամենսկի թատրոնը այրվում է և շուտով Ուրուսովը դուրս է գալիս ձեռնարկությունից, որի միակ տերը մնում է Մեդոքսը, ով կառուցեց [[Պետրովսկի թատրոն]]ը: Պետրովսկի թատրոնի թատերախումբը կազմված էր ինչպես կամավոր դերասաններից, այնպես էլ [[ճորտ]]երից. երբեմն կալվածատերերը վարձով էին տալիս կամ էլ ամբողջությամբ վաճառում էին թատերախմբերը:<ref>[http://slovari.yandex.ru/dict/mos/article/mos/19000/52378.htm Л. М. Старикова, М. П. Рахманова, Петровский театр]</ref> Սակայն [[19]]-րդ դարում [[Միխայիլ Մեդոքս]]ը սնանկացավ և նրա թատերական բոլոր ձեռնարկությունները անցան պետությանը:
 
Կայսերական (պետական) [[թատրոն]]ների զարգացման հետ մեկտեղ [[Եկատերինա II]]-ի օրոք կալվածքներում զգալիորեն ավելացան ճորտական թատրոնները: Հայտնի էին Ռումյանցևի, Վոլկոնսկու [[թատրոն]]ները: Կոմս [[Նիկոլայ Շերեմետև]]ը [[4]] [[թատրոն]] ուներ Պետերբուրգում, [[Մոսկվա]]յում, Կուսկովո կալվածքում և Օստանկինոյում: [[1790]]-ական թթ Մոսկվայում հաշվվում էր մոտ 15 մասնավոր թատրոն՝ [[160]] դերասաններով ու դերասանուհիներով և [[226]] երաժիշտներով ու [[երգիչ]]ներով: Տնային այս [[թատրոն]]ներում կային ճորտերից կազմված նվագախմբեր, [[օպերա]]յին և [[բալետ]]ային թատերախմբեր: Նմանատիպ կալվածքային թատերախմբեր կային նաև գյուղերում: [[18]]-րդ դրում հայտնի էին կոմս Վոլկենշտեյնի, Սումարոկովի, Յուսուպովի, Շչեբատովի թատերախմբերը: Ավանատիպ քաղաքներից [[Խարկով]]ում մշտական [[թատրոն]] ստեղծվեց [[1812]] թ, [[Վորոնեժ]]ում՝ [[1787]] թ, [[Տամբով]]ում [[1786]] թ, [[Նիժնի Նովգորոդ]]ում՝ [[1798]] թ, [[Տվեր]]ում՝ [[1787]] թ.:
 
[[Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան|Ֆ. Բրոկհաուզի և Ի. Եֆրոնի հանրագիտարանային]] բառարանում նշվում է. «Ռուսական [[թատրոն]]ի առաջին իսկ ժամանակաշրջանում բեմում դերասանները ցույց էին տալիս ոճի, տոնի, թատերական ընդհանուր հնարքներ: Դա եվրոպական՝ մասնավորապես ֆրանսիական [[դպրոց]]ն էր: Որպես օրինակ ծառայում էին այն ժամանակվա Պետերբուրգի օտարերկրյա թատրոնները, մասնավորապես Սերինայի ֆրանսիական թատերախումբը, որը ժամանակակիցների վկայությամբ, բաղկացած էր տաղանդավոր դերասաններից: Այդ թատերախմբին մոտ լինելը, ինչպես նաև առաջին տարիների խաղացանկի նմանությունը, բացի [[Ալեքսանդր Սումարոկով]]ի պիեսը, [[Ժան Բատիստ Մոլիեր]]ի, Դետուշի և [[Ժան Ռենյար]]ի [[կատակերգություն]]ների թարգմանությունները էլ ավելի ընդհանրացրեցին ֆրանսիական և ռուսական թատերախմբերի արտիստական նմանությունը:» <ref>[http://dic.academic.ru/dic.nsf/brokgauz_efron/139717 Энциклопедический словарь Ф. А. Брокгауза и И. А. Ефрона]</ref> Ռուսական [[թատրոն]]ի գեղարվեստական ղեկավար է նշանակվում [[Իվան Դմիտրևսկի]]ն, ով սովորել էր այդ ժամանակների եվրոպական լավագույն ողբերգակների ոճը և խաղաձևը և այդ ոճով էլ դաստիարակում է ռուս դերասանների մի ամբողջ բանակ: [[Անտոն Կրուտիցկի]]ն, [[Կոզմա Գամբուրով]]ը, Սանդունովը, [[Պյոտր Պլավիլշչիկով]]ը, [[Անդրեյ Կարատիգին]]ը, [[Ալեքսեյ Յակովլև]]ը, [[Եկատերինա Սեմյոնովա]]ն և այլք տաղանդավոր աշակերտներ էին և Դմիտրիևսկի ուղղվածության, այսինքն՝ բեմային խաղի ֆրանսիական դպրոցի հետևորդները և ժառանգները:
Տող 112.
[[Եկատերինա II]]-ը [[թատրոն]]ին տալիս էր բարձր դաստիարակչական և կրթական նշանակություն, սակայն այդ գիտակցությունը միայն տեսական էր. [[թատրոն]]ը բարոյական զվարճանք էր մնում, որտեղ [[բալետ]]ը, [[օպերա]]ն և դրամատիկական ներկայացումը միանգամայն նույն դերն էին խաղում: [[Թատրոն]]ը [[Ռուսաստան]]ում ժողովրդականության առաջին ուղեկիցն էր ([[Վլադիմիր Լուկին]], [[Ալեքսանդր Աբլեսիմով]], [[Դենիս Ֆոնվիզին]]):
 
Ռուսական դրամատուրգիայի պատմության առաջին սոցիալ-քաղաքական կատակերգությունը դա [[Դենիս Ֆոնվիզին]]ի «[[Դեռահասը]]» էր, որտեղ հեղինակը բացեիբաց ծիծաղում էր իր կերպարների վրա, ովքեր [[18]]-րդ դարի [[Ռուսաստան]]ի տարբեր սոցիալական դասակարգերի տիպիկ ներկայացուցիչներ էին՝ պետական գործիչներ, պալատականներ, ճորտատերեր, ինքնակոչ ժամանակակից ուսուցիչներ: Ոչ միանգամից, սակայն պիեսը բեմադրվեց կայսերական թատրոններում: Կատակերգության առաջին բեմադրությունը տեղի ունեցավ Պետերբուրգում [[1782]] թ [[սեպտեմբերի 24]]-ին, [[Մոսկվա]]յում՝ [[1783]] թ [[մայիսի 14]]-ին Մեդոքսի Պետրովյան Մեծ թատրոնում: Կատակերգության դրական հերոսի՝ Ստարոդումի առաջին դերակատարը դարձավ [[Իվան Դմիտրիևսկի]]ն:
 
===19-րդ դար և 20-րդ դարի սկիզբ===
[[19-րդ դար]]ի սկզբին՝ [[1803]] թվականին, [[Ալեքսանդր I]]-ի օրոք կայսերական [[թատրոն]]ները առաջին անգամ բաժանվեցին դրամատիկականի և երաժշտականի, որն էլ իր հերթին բաժանվեց [[օպերա]]յի և [[բալետ]]ի: Այսպիսի բաժանման գաղափարը պատկանում էր [[Կատերինո Կավոս]]ին, ով ինքն էլ ղեկավարեց [[Սանկտ Պետերբուրգ]]ի օպերան: [[Մոսկվա]]յում, թեև բաժանումը պաշտոնապես տեղի էր ունեցել, երաժշտական և դրամատիկական մասերը երկար ժամանակ միավորված էին ընդհանուր [[բեմ]]ով, մինչև [[1824]] թ չբացվեց դրամատիկական բեմը, որը ավելի ուշ ստացավ [[Փոքր թատրոն]] անունը: Մոսկովյան Փոքր և [[Մեծ թատրոն]]ները երկար ժամանակ անբաժան էին, քանի որ ունեին միևնույն ղեկավարությունը, վարչությունը, հանդերձարանը և այլն:
 
Կայսերական թատերական գրասենյակի կազմի մեջ մտնող թատրոնների թիվը աստիճանաբար ավելացավ: Դրանք Պետերբուրգյան և Մոսկովյան պետական թատրոններ էին, որոնց թատերախմբերը աշխատում էին Մեծ և Փոքր թատրոններում: Կայսերական և թատրոնների դերասանները և մնացած այլ աշխատողները մի թատերախմբի չէին պատկանում, այլ բոլոր թատրոններին և գրասենյակի պաշտոնյաները հեշտորեն տեղափոխում էին դերասաններին մի թատրոնից մյուսը: Հաճախ Ալեքսանդրինսկի թատրոնի դերասաններից մեկին գործուղում էին Մոսկովյան Փոքր թատրոն, իսկ Պետերբուրգցի երաժիշտներին՝ Մեծ թատրոն և հակառակը: Կայսերական գրասենյակի պաշտոնյաներին չէր հուզում իրենց հպատակ դերասանների ընտանիքները և այլ հարցեր: Պաշտոնյաները վերահսկում էին նաև խաղացանկը. նրանցից էր կախված կբեմադրեն տվյալ պիեսը, թե ոչ: Դա խոչընդոտում էր ստեղծագործական ազատությանը և այդ պատճառով ռուսական թատրոնի պատմության մեջ գնալով ավելի էին շատանում մասնավոր թատերախմբերը:
Տող 126.
Այս ժամանակաշրջանը բնութագրվում է ռուսական երաժշտական արվեստի վերելքով. սկսեցին հայտնվել բազմաթիվ ինքնօրինակ ռուս երաժիշտներ, կոմպոզիտորներ, վոկալիստներ, պարողներ, բալետմեյստերներ, հաջողության հասավ հատկապես ռուսական օպերան: Երաժշտության մեջ հայտնավեց ռուսական ուղղություն, որի զարգացման մեջ մեծ դեր խաղացին «[[Հզոր խմբակ]]ի» (Могучая кучка) կոմպոզիտորները:
 
Առաջին ռուսական թատերական պատմագիրը [[Պիմեն Արապով]]ն էր, ով հրատարակման պատրաստեց հանրագիտարանային «Ռուսական թատրոնի տարեգրությունը» ([[1861]] թ.), որտեղ ընդգրկված էր ռուսական թատրոնի ամբողջ պատմությունը՝ [[1673]] թ.-ից մինչև [[1825]] թ. [[նոյեմբերի 26]]-ը: Ռուսաստանում հայտնվեց թատերական և երաժշտական քննադատություն, որի ամենավառ ներկայացուցիչներից էր [[Վլադիմիր Ստասով]]ը: [[1808]] թ.-ին [[Սանկտ Պետերբուրգ]]ում հրատարակվում է առաջին ռուսական թատերական ամսագիրը ռուսերեն լեզվով՝ «Դրամատիկական լրաբերը», որը լույս էր տեսնում շաբաթը երկու անգամ: Երկրորդ ռուսական թատերական ամսագիրը լույս տեսավ [[Մոսկվա]]յում [[1811]] թ.-ին և կոչվում էր «Դրամատիկական ամսագիր»:<ref>Театральная энциклопедия</ref> Մի քանի տարի անց Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում նմանատիպ ամսագրերի քանակը հասավ մի քանի տասնյակի:
 
Թատերական բեմում դասական եվրոպական դրամայի կողքին իրենց տեղն ունեին հայրենական ստեղծագործությունները՝ ռուս գրողներ [[Ալեքսանդր Պուշկին]]ի, [[Նիկոլայ Գոգոլ]]ի, [[Միխայիլ Լերմոնտով]]ի, Խմելնիցկու, Տարնովսկու, [[Դմիտրի Լենսկի|Դմիտրի Լենսկու]], [[Ալեքսեյ Պոտեխին]]ի ստեղծագործություններն իրենց ուրույն տեղն էին գրավում եվրոպացի դրամատուրգների ստեղծագործությունների կողքին:
Տող 142.
Սակայն Օստրովսկուց հետո ռուսական կայսերական թատրոնում բոլոր նորարարությունները վերջացան: Բարձրաստիճան պաշտոնյաների գրասենյակը, որի ենթակայության տակ էին գտնվում կայսերական թատրոնները, վախենում էր որևէ համակործանումից: Բոլոր նորարարությունները կայսերական դրամատիկական թատրոններում խստորեն արգելվում էին. դերերը փոխանցվում էին դերասաններից հաջորդ սերունդներին առանց որևէ փոփոխությունների: Իսկ նոր ներկայացումները բեմադրվում էին նախապես հաստատված թույլատրելի շրջանակներում:
 
Շուտով՝ [[փետրվարյան հեղափոխություն]]ից հետո, կայսերական թատրոնների տնօրինությունը վերակազմավորվեց պետական թատրոնների տնօրինության (տնօրեն՝ [[Ֆեոդոր Բատյուշկով]]), որը գոյատևեց մինչև [[1917]] թ.-ի [[նոյեմբեր]]ը:
 
==Սիրողական թատրոններ==
Տող 158.
 
===Մասնավոր գավառական ձեռնարկությունները===
Գավառական թատերական ձեռնարկությունները մեծ դեր են խաղացել ռուսական գավառների մշակութային կյանքում: [[19-րդ դար]]ում դրանց թիվը անհամեմատ աճեց: Դրանք սկզբում հյուրախաղերով հանդես եկող թատերախմբերն էին: Դրանցից մի քանիսը աստիճանաբար ստացիոնար տարածքներ ձեռք բերեց (հատուկ ձեռնարկատեր [[Պյոտր Սոկոլով]]ի համար [[1843]]-[[1845]] թթ [[Ուրալ]]ում և [[Եկատերինբուրգ]]ում կառուցվեցին առաջին թատերական կառույցները): Շրջիկ թատերախմբերի մասին վկայում է Շոլոմ-Ալեյխեմի «[[Թափառական աստղեր]]» վեպը, որը նվիրված է հրեա թատերախմբերին: Ի տարբերություն մայրաքաղաքային թատրոնների, այս թատրոնները լուսավորչակրթական գործառույթ ունեին: Գավառներում նրանցից սկսվեց թատերական [[մշակույթ]]ը: Բայց դրա հետ մեկտեղ նրանք ցույց տվեցին [[Ռուսաստան]]ին հատուկ կենտրոնացման արատավոր քաղաքականությունը. գավառը համարվում էր երկրորդ կարգի վայր: «Գավառական» բառն ինքը ռուսերեն լեզվում ստացավ ատելի երանգ՝ դառնալով թերի կրթության, ոչ բարձր մշակութային և հոգևոր մակարդակի հոմանիշերը: [[19-րդ դար]]ի ռուսական գավառների ամենացածր դասակարգերը հաճախ անգրագետ էին, նույնիսկ ճորտատիրության վերացումից հետո:
 
Գավառական թատերական ձեռնարկություններում աշխատում էին ականավոր այնպիսի դերասաններ, ինչպիսիք էին [[Նիկոլայ Ռիբակով]]ը, ում Օստրովսկին տվեց Նեսչասլիվցևի դերը «[[Անտառ]]» [[պիես]]ում: Վերջիններս ցատկահարթակ էին հանդիսանում դերասանների և ռեժիսորների համար, որտեղ նրանք կարող էին փորձ ձեռք բերել «իսկական» մայրաքաղաքային թատրոններում հանդես գալուց առաջ (օրինակ [[Փոքր թատրոն]]ի դերասան [[Սերգեյ Շումսկի]]ն [[1847]] թ. մեկնեց գավառական Օգեսսկի թատրոն, որպեսզի գլխավոր դերերի փորձ ձեռք բերի և որոշակի փորձ ձեռք բերելով վերադարձավ [[Մոսկվա]]): Այդտեղից շատերը սկսեցին իրենց կարիերան և արդյունքում դարձան ռուսական մշակույթի հայտնի գործիչներ: Հետագայում այն դերասանները, որոնք հանդես էին գալիս կայսերական թատրոններում, ստանում էին արտոնություններ, մասնավորապես պետական դերասանները, ծերունական տարիքում հեռանալով բեմից, ապահովվում էին ցմահ թոշակով: Նման տարանջատումը մայրաքաղաքների և գավառների միջև ազդում էր ոչ միայն, այլև երկրի զարգացման ամբողջ պատմության վրա:
 
===Մայրաքաղաքային մասնավոր թատրոններ===
Տող 166.
[[19-րդ դար]]ի վերջի և [[20-րդ դար]]ի սկզբների մոսկովյան մասնավոր երաժշտական [[թատրոն]]ներից հարկ է նշել [[Սավվա Մամոնտով]]ի թատրոնը և [[Սերգեյ Զիմին]]ի օպերային թատրոնը:
 
Այդ ժամանակ աշխատում էին նաև մի քանի դրամատիկական մասնավոր թատրոններ՝ Կորշի թատրոնը, Սոլովցովի և այլն: Նախահեղափոխական տարիներին ի հայտ եկան Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի մոսկովյան գեղարվեստական թատրոնը, Թաիրովի Կամերային թատրոնը, իսկ [[1901]] թ. [[Մոսկվա]]յում բացվեց «Նոր թատրոն»-ը Լիդիա Յավորսկու ղեկավարությամբ, որն աշխատեց մի քանի տարի; Պետերբուրգում աշխատում էր [[Նիկոլայ Եվրեինով]]ը: Այս բոլորը թատերական նոր երևույթներ էին, որոնք տարբերվում էին կայսերական թատրոններից:
 
Ռուս դրամատիկական մշակույթում և թատրոնում ռեալական ուղղվածության զարգացման մեջ հատուկ տեղ էին գրավում Ստանիսլավսկու տեսական մշակումները, որոնք դարձան համաշխարհային թատերական շարժման սեփականությունը:
Տող 192.
Թեև դրամատիկական թատրոններն էլ գրավելով «բերում» էին այդ ժամանակների գործարարներին հանդիսասրահներ, բեմադրում թեթև ժանրերի ներկայացումներ՝ հեքիաթներ և վոդևիլներ: Նոր ստեղծված Վախթանգովի ստուդիայում բեմադրվում է «[[Արքայադուստր Տուրանդոտը]]» ներկայացումը՝ գրված [[Կարլո Գոցցի]]ի հեքիաթի հիման վրա, որի թեթև ժանրի ետևում թաքնված էր սուր սոցիալական երգիծանք: Թեպետ այսպիսի ներկայացումները բացառություններ էին: Հիմնականում նոր սովետական պիեսները նոր իշխանության հռչակումն ու նշանաբաններն էին:
 
Հայտնվեցին նոր թատրոններ՝ նոր բեմական գեղագետներով՝ օրինակ [[Արբատ]]ում [[1920]] թ. իր «[[Մաստֆոր» թատերական ստուդիա]]ն բացեց [[Նիկոլայ Ֆորեգեր]]ը: Հենց այստեղ են կատարել իրենց բեմական առաջին քայլերը [[Սերգեյ Էյզենշտեյն]]ը, [[Սերգեյ Յուտկևիչ]]ը, [[Սերգեյ Գերասիմով]]ը, [[Թամարա Մակարովա]]ն, [[Բորիս Բարնետ]]ը, [[Վլադիմիր Մասս]]ը և սովետական արվեստի շատ այլ ականավոր գործիչներ:
 
Այդ ժամանակ էլ ծնվեց «[[Կապույտ բլուզ]]» թատերական շարժումը:
Տող 207.
 
[[Պատկեր:Tovstonogov.jpg|մինի|150px|ձախից|Գեորգի Տովստոնոգով]]
[[1924]] թ. երկրում հատուկ որոշմամբ արգելվեցին բոլոր պլաստիկական և ռիթմոպլաստիկական ստուդիաները: Միակ գաղափարախոսական ճիշտ գեղագիտական ուղղվածությունը համարվում էր Ստանիսլավսկու մշակած ուղղվածությունը: Հետագա մի քանի տարիների ընթացքում թատրոնների մի մասը փակվեցին (Մաստֆորը՝ [[1924]] թ., «Կապույտ բլուզ» թատերական շարժումը՝ [[1933]] թ., Մեյերխոլդի թատրոնը՝ [[1938]] թ., Հրեական թատրոնը (Մոսկվայի պետական հրեական թատրոն) Սոլոմոն Միխոէլսի հետ (սպանվեց [[1948]] թ.)՝ [[1949]] թ., Թաիրովի կամերային թատրոնը՝ [[1950]] թ.), իսկ մշակույթի շատ գործիչներ գնդակահարվեցին կամ բանտարկվեցին:
 
[[1930]]-ական թթ. դրամատիկական թատրոններում ժամանակակից օտարերկրյա հեղինակների ստեղծագործությունները բեմադրել արգելվում էր: Բացառությունները քննարկվում էին ամենաբարձր մակարդակում. [[1930]] թ. Թաիրովի կամերային թատրոնը բեմադրեց Բերտոլտ Բրեխտի «Երեքգրոշանոց օպերան»: [[1946]] թ. [[օգոստոսի 26]]-ի «դրամատիկական թատրոնի խաղացանկի» մասին որոշումը ամրապնդեց այս դրությունը:<ref>[http://www.hist.msu.ru/ER/Etext/USSR/theatre.htm 1946 թ. օգոստոսի 26-ի որոշումը]</ref>. Որոշման մեջ մասնավորապես ասվում էր.
{{Քաղվածք|Կոմկուսի կենտկոմը կարծում է, որ դրամատիկական թատրոնների խաղացանկի ամենամեծ թերությունների պատճառներից մեկը դրամատուրգների ոչ բավարար աշխատանքն է: Շատ դրամատուրգներ մի կողմ են կանգնել արդիական արմատական հարցերից, չգիտեն ժողովրդի կյանքն ու պահանջմունքները, չեն կարողանում պատկերել սովետական մարդու լավագույն գծերն ու որակները: Այդ դրամատուրգները մոռանում են, որ սովետական թատրոնը կարող է աշխատավորների դաստիարակման հարցում իր կարևոր դերը կատարել միայն այն դեպքում, եթե նա ակտիվորեն պրոպագանդի սովետական պետության քաղաքականությունը, որը սովետական հասարակարգի կենսահիմքն է: Դրամատուրգների աշխատանքում բացակայում է թատրոնի հետ անհրաժեշտ կապը և համագործակցությունը: Սովետական գրողների միության ղեկավարությունը, որի պարտականությունների մեջ մտնում է արվեստի և գրականության շահերի համար դրամատուրգների ստեղծագործությունները ուղղորդելը, փաստացի հեռացել է դրամատուրգների գործունեության ղեկավարումից, ոչինչ չի անում նրանց կողմից ստեղծված ստեղծագործությունների գաղափարագեղարվեստական մակարդակի բարձրացման համար, չի պայքարում դրամատուրգիայում առկա անճաշակության և կեղծիքների դեմ: Դրամատիկական թատրոնների խաղացանկի ոչ բավարար վիճակը բացատրվում է նաև սկզբունքային բոլշևիկյան թատերական քննադատության բացակայությամբ:|}}
 
Տող 219.
«Ձնհալի» ժամանակաշրջանում թատերական մշակույթ մտավ վաթսունականների սերունդը: Մշակույթի նախարար [[Եկատերինա Ֆուրցևա]]յի որոշմամբ [[Տագանկա]]յում բացվեց հայտնի [[Տագանկայի թատրոն|մոսկովյան թատրոնը]]՝ [[Յուրի Լյուբիմով]]ի գլխավորությամբ: Դա մի թատրոն էր, որը միանգամից հանդես բերեց ընդդիմադրական տրամադրվածություն թատերական սոցիալիզմի նկատմամբ: Տագանկայի թատրոնը, երկար տարիներ դառնալով ոչ միայն Մոսկվայի, այլ ամբողջ երկրի ամենահայտնի թատրոնը, պաշտոնապես սահմանվեց որպես ամենացածր կատեգորիայի թատրոն. դրանից ցածր գտնվում էին ինքնագործ խմբակները:
 
Այդ ժամանակի ևս մեկ նորարարությունը [[1963]] թ. Մոսկվայի Իզմայլովո շրջանում բացված Միմիկայի և ժեստի թատրոնն էր՝ խուլուհամրերի համար նախատեսված աշխարհում առաջին ստացիոնար թատրոնը: Բեմական արտահայտման միջոցները այս թատրոնում հիմնված էին պլաստիկայի, մնջախաղի տարրերի, երաժշտության և պարի վրա: Կատարելության հասցված ժեստը ներկայացումը հասանելի է դարձնում խուլուհամր հանդիսատեսին: Գործողությունը ուղեկցվում էր հաղորդավարի ելույթով, ով միաժամանակ մեկնաբանում էր ներկայացումը:
<ref>[http://www.moscowout.ru/theatre/drama/268646 Միմիկայի և ժեստի թատրոն]</ref>
 
Սովետական Միությունում բացվում էին մանկական թատրոններ, պատանի հանդիսատեսի թատրոններ, [[1965]] թ. [[նոյեմբերի 21]]-ին հանդիսավոր կերպով բացվեց [[Նատալյա Սաց]]ի անվան Մոսկվայի պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնը հենց իր՝ Սացի գլխավորությամբ:
 
Մայրաքաղաքում թատերական կյանք գոյություն ուներ, սակայն գավառներից և գյուղերից մայրաքաղաք հասնելը հեշտ չէր: Գավառների ամենատաղանդավոր դերասաններին ու ռեժիսորներին տեղափոխում էին Մոսկվա, իսկ գավառական բեմերը «դատարկվում» էին: Ռուսական գավառական քաղաքներում թատրոններ կառուցվում ու գոյատևում էին, սակայն նրանց մակարդակը չէր կարելի համեմատել Մոսկվայի և Լենինգրադի թատրոնների մակարդակի հետ: