«Պլատոնյան ակադեմիա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ |
չ փոխարինվեց: 9թ → 9 թ (2) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 3.
'''Պլատոնյան Ակադեմիա''', [[Պլատոն]]ի մ․ թ․ ա․ մոտ [[387]] թվականին հիմնադրած [[փիլիսոփա]]կան [[դպրոց]]ը։ Գտնվում էր [[Աթենք]]ի արվարձանում՝ [[առասպել]]ական հերոս Ակադեմոսին նվիրված պարտեզում (այստեղից էլ ակադեմիա անվանումը)։
Պլատոնյան ակադեմիան հակադրվում էր անտիկ [[մատերիալիզմ]]ին։ Իր հազարամյա պատմության տարբեր փուլերում ենթարկվել է ուրիշ իդեալիստական դպրոցների ազդեցությանը։ Այսպես կոչված հին Ակադեմիայում (Սպևսիպոս և ուրիշներ մ.թ.ա. 4-3 դդ.), որը մեծ դեր է խաղացել [[մաթեմատիկա]]յի և [[Աստղագիտություն|աստղագիտության]] զարգացման գործում, ուժեղացել էր պյութագորականության ազդեցությունը։ Պլատոնի հայացքներն այստեղ համակարգվում էին [[Թվերի տեսություն|թվերի միստիկական տեսության]] հիման վրա։ Միջին Ակադեմիան (Արքեսիլայոս և ուրիշներ, մ.թ.ա. 3-րդ դ.) կրել է [[սկեպտիցիզմ]]ի ազդեցությունը։ Նոր Ակադեմիան ([[Կառնեադես]] և ուրիշներ, մ.թ.ա. 2-րդ — 1-ին դդ.) խորացնելով միջին ակադեմիայի սկեպտիցիզմը, հանդես է եկել ճշմարտության չափանիշի մասին [[Ստոիկյան դպրոց|ստոիկներ]]ի ուսմունքի դեմ։ Հետագա շրջաններում Ակադեմիան [[Էկլեկտիզմ|էկլեկտիկորեն]] միավորում է պլատոնականությունը, [[Ստոիկյան դպրոց|ստոիցիզմ]]ը, արիստոտելիզմը և այլ դպրոցներ։ 4-5-րդ դդ. Ակադեմիան վերջնականապես անցնում է [[Նեոպլատոնականություն|նեոպլատոնականության]] դիրքերը ([[Պլուտարքոս|Պլուտարքոս Աթենացի]])։
Հուստինիանոս կայսեր հրամանով [[529]] թվականին փակվել է՝ [[հեթանոս]]ական գաղափարախոսության ղեմ [[պայքար]]ի հետևանքով։ Մշտապես եղել է անտիկ գիտության և իդյալիստական [[փիլիսոփա]]կան խոշորագույն կենտրոն, մեծ տեղ էր հատկացվում [[մաթեմատիկա]]յի, աստղաբաշխության և [[Բնագիտություն|բնագիտության]] հետազոտմանը, բայց և [[պայքար]] էր մղվում [[մատերիալիզմ]]ի ու [[աթեիզմ]]ի դեմ։
|