«Մարդու իրավունքների եվրոպական դատարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: (5)
չ փոխարինվեց: 0թ → 0 թ (5) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
[[Պատկեր:European Court of Human Rights- Av. de l'Europe.jpg|thumb|Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը․ [[Ստրասբուրգ]]]]
'''Մարդու իրավունքների եվրոպական դատարան''' կամ '''Եվրոպական Դատարան''', կամ ՄԻԵԴ ({{lang-en|European Court of Human Rights}} կամ ECtHR, [[ֆրանսերեն]]՝ Cour européenne des droits de l’homme), [[Ստրասբուրգ]]ում հիմնված ([[1959]]) [[Միջազգային դատական մարմիններ|միջազգային դատարան]], դատավորների թիվը համապատասխանում է [[Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիա|Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան]] վավերացրած [[Եվրոպայի Խորհուրդ|Եվրոպայի խորհրդի]] անդամ պետությունների թվին։ Դատարանը գործադրում է [[Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիա|Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա]]ն։<ref>[[մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիա|ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ]][http://www.pastinfo.am/sites/default/files/Convention2.pdf] (1950թ1950 թ. նոյեմբերի 4) Կից արձանագրություններով</ref> Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների և երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաև պետությունների ներկայացրած բողոքները (որոնք հայտնի են որպես «հայցադիմումներ») զննելու միջոցով։ Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից և երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։<ref name="Բ">ՀՀ Արդարադտության նախարարության կայք [http://www.justice.am/page/563] գրադարան</ref>
[[Պատկեր:Strasbourg- European Court of Human Rights.jpg|thumb|՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ [[Ստրասբուրգ]], [[Ֆրանսիա]]]]
[[Պատկեր:Flag of Europe.svg|thumb|Եվրոպական Միության, նաև Եվրոպական դատարանի դրոշ։ 12 ոսկեգույն աստղորը խորհրդանշում են ամբողջություն և միասնություն և ոչ թե անդամ երկրների թիվը]]
Տող 44.
օբյեկտիվ պարտավորությունների համակցություն, մինչդեռ «Եվրոպական դատարանի իրավազորության և ազգային իրավունքի փոխհարաբերությունը» ձևակերպումը ենթադրում է ոչ թե փոխադարձ ազդեցության և փոխներգործության առկայություն, այլ միակողմանի հարաբերություն։ Այսինքն, եթե պետությունների կոնվենցիոն իրավունքները և պարտականություններն ունեն փոխադարձության բնույթ, ապա ''Եվրոպական դատարանի հետ հնարավոր
հարաբերություններում պետություններն ունեն միայն պարտականություններ'', քանի որ Եվրոպական դատարանը քաղաքական մարմին չէ, այն իրեն հանձնված վեճերը լուծում է միայն իրավունքի հիման վրա։
{{քաղվածք|Մասնակիցը որպես պայմանագիրը չկատարելու արդարացման պատճառաբանություն չի կարող վկայակոչել իր ներքին իրավունքի դրույթները։|Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին [[1969]] թ. [[մայիսի 23]]-ի կոնվենցիայի 27-րդ հոդված}}
[[Պատկեր:European Court of Human Rights Court room.jpg|thumb|Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական դահլիճ]]
Եվրոպական Դատարանը «մարդու իրավունքների բնագավառում հասարակական կարգի պահպանման սահմանադրական գործիք» է ծառայում [[Եվրոպայի Խորհուրդ|Եվրոպայի Խորհրդի]] 47 անդամ երկրների համար, որտեղ ապրում են ավելի քան 800 միլիոն մարդ։
Տող 60.
Դատարանը տարածքային իրավազորություն ունի անդամ պետության ինքնիշխանության ներքո գտնվող տարածքների սահմանների և այն տարածքների, որոնց նկատմամբ պետությունն արդյունավետ կառավարման հնարավորություն ունի։ Այս պայմանը կոչվում է ratione loci, որը հնարավորություն է տալիս հստակորեն սահմանազատել Եվրոպական դատարանի իրավազորության ներքո գտնվող աշխարhագրական տարածքը։ Որպես կանոն Եվրոպական դատարանի իրավազորությունը տարածվում է այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա, եթե նա չի հայտարարում, որ ինքն այն պետք է տարածի նաև այլ տարածքների վրա։
 
Եվրոպական դատարանի իրավազորության աշխարհագրական սահմանների ճանաչման հարցը որոշում են իրենք` անդամ պետությունները։ Օրինակ, [[2002]] թ. [[մարտի 20]]–ին Կոնվենցիային միանալիս<ref>[[Եվրոպայի Խորհուրդ#ՀՀ-ն ԵԽ-ի կազմում]]</ref> [[Հայաստանի Հանրապետություն]]ն այս հարցի հետ կապված հայտարարություն չարեց։ Հետևաբար Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող [[ԼՂՀ|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] նկատմամբ Կոնվենցիան չի կարող կիրառել։ Իսկ [[2002]] թ. [[ապրիլի 15]]-ին Կոնվենցիային միանալիս [[Ադրբեջան]]ը հատուկ վավերացրեց․
{{քաղվածք|Ադրբեջանական Հանրապետությունը հայտարարում է, որ չի կարող երաշխավորել 1950թ1950 թ. Կոնվենցիայի դրույթների կիրառումը ՀՀ կողմից զբաղեցված տարածքների նկատմամբ։|}}
Սակայն մյուս կողմից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունն ամբողջական բնույթ է կրում․ ընդգրկում է Դատարանի անդամ եվրոպական պետությունների ողջ տարածքը։
 
Տող 75.
Եվրոպական դատարանն իր իրավազորությունը կարող է ընդարձակել, երբ Դատարանի անդամ պետությունն իր տարածքը փոխանակի, [[Օտարում (իրավունք)|օտարի]], վարձակալության տա կամ իր զորամիավորումները տեղակայի այլ պետության տարածքում։ Ընդ որում, տեղակայումը կարող է լինել իրավազոր` միջազգային պայմանագրի հիման վրա, կամ ոչ իրավազոր` տարածքը գրավելու ձևով։ Նշված դեպքերից ցանկացածի պարագայում Կոնվենցիայի 1-ին հոդվածի` «իրենց իրավազորության ներքո» գտնվող ձևակերպումը ձեռք է բերում ավելի ընդարձակ բովանդակություն, քան թե` «իր տարածքում գտնվող» ձևակերպումը։ Օրինակ, [[միջազգային պայմանագիր|միջազգային պայմանագրի]] հիման վրա, այսինքն` օրինական հիմքերով մեկ այլ պետության տարածքում գտնվող զորամասը շարունակում է մնալ իր սեփական պետության ինքնիշխանության ներքո, հետևաբար, ipso facto այդ զորամասի տարածքը Կոնվենցիայի 1-ին հոդվածի ուժով կհայտնվի Եվրոպական դատարանի իրավազորության ներքո։
 
Այսպես, Հայաստանի Հանրապետության և [[Ռուսաստանի Դաշնություն|Ռուսաստանի Դաշնության]] միջև [[1995]] թ. [[մարտի 16]]-ին կնքված պայմանագիրը լայն իրավազորությամբ է օժտում Ռուսաստանին ՀՀ տարածքում գտնվող իր ռազմաբազաների տարածքում։ Հետևաբար, այդ տարածքում Կոնվենցիայով նախատեսված ցանկացած իրավախախտում պետք է համարվի ռուսական պետության կողմից կատարված իրավախախտում, որի վրա կտարածվի Եվրոպական դատարանի իրավազորությունը։
 
== Անհատական գանգատ ==