«Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 9թ → 9 թ oգտվելով ԱՎԲ
Տող 4.
Լենինը, ընդգծելով մատերիայի առաջնայնությունը, ցույց տվեց, որ կեցության ու մտածողության հակադրությունը սահմանափակվում է «հիմնական իմացաբանական հարցի» շրջանակներով, որ այդ սահմաններից դուրս «... տվյալ հակադրության հարաբերականությունն անտարակուսելի է»։ «Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ» երկում որակական նոր աստիճանի բարձրացվեց մարքսիստական իմացաբանությունը։ Նա [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] ոլորտը մուծեց արտացոլման հասկացությունը, ընդգծելով, որ մատերիայի հիմքում ընկած է «զգայության նման հատկություն, արտացոլման հատկություն» , նշելով հոգեկանի, գիտակցության երկրորդայնությունը, ընդգծեց, որ մտածողությունը, գիտակցությունը իրականության արտացոլումն է։ Լենինը, ստեղծագործորեն կիրառելով դիալեկտիկան, զարգացրեց ճշմարտության մասին մարքսիստական ուսմունքը։ Նշելով գիտության և պրակտիկայի անխզելի կապը՝ նա ցույց տվեց պրակտիկայի դերը գիտելիքի օբյեկտիվությունը որոշելու հարցում։ Լենինն ուշադրությունը բևեռեց նաև փիլիսոփայության և գիտության փոխհարաբերության հարցին։ Հետագոտելով XIX—XX դդ. սահմանագծի բնագիտության մեջ, հատկապես ֆիզիկայում, աեղի ունեցած հեղաշրջումը, նշեց նախկին մատերիալիզմի սահմանափակությունները, դիալեկտիկական մատերիալիզմի մեթոդաբանական նշանակությունը նորագույն հայտնագործությունների մեկնաբանման հարցում։ Բնութագրելով ֆիզիկայի ճգնաժամի էությունը՝ Լենինը բացահայտեց ֆիզիկական իդեալիզմի ու ֆիզիոյոգիական իդեալիզմի դասակարգային ու իմացաբանական արմատները, բնագիտության զարգացման բարդ, դիալեկտիկական ուղին։ Լենինը ցույց տվեց, որ մարքսիզմը հետևում է փիլիսոփայական լավագույն ավանդույթներին, կատեգորիաների ներքին զարգացման տրամաբանությանը և պահպանում ու ամրապնդում է կապը զարգացող գիտության հեա՝ օգտագործելով նրա փորձը իր կատեգորիաները նոր բովանդակությամբ հարստացնելու և զարգացնելու համար։ Այդ պատճառով է, որ դիալեկտիկական մատերիալիզմը պահպանում է արդի գիտության զարգացման միտումներին համապատասխանող մեթոդաբանական նշանակությունը։
 
«Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ» երկում Լենինը համակողմանիորեն քննարկեց [[մատերիա]]յի ու նրա շարժման ձևերի բազմազանության հարցը, տարածության և ժամանակի [[կատեգորիաներ]]ը, պատճառականության սկզբունքն են։ Լենինը հարստացրեց կուսակցականության սկզբունքը, մատնանշեց, որ [[փիլիսոփայություն]]ը հակամարտ հասարակության մեջ դրսևորվում է մատերիալիզմի ու իդեալիզմի պայքարում։ Լենինը, բացահայաելով հասարակական երևույթների մարքսիստական բացատրությունների սնանկությունը, հասարակության վերաբերյալ կենսաբանական և էներգետիկական ուսմունքների հետադիմական բնույթը՝ զարգացրեց պատմական մատերիալիզմը։ Մարքսիստները այդ ուսմունքներով փորձում էին սքողել [[կապիտալիզմ]]ի խոցերը, դասակարգային հակամարտության էությունը։ Լենինը միաժամանակ ցույց տվեց, որ մարքսիզմը մարտնչող ուսմունք է հասարակության [[Հեղափոխություն|հեղափոխական]] վերափոխման մասին և արտահայտում է [[պրոլետարիատ]]ի ու աշխատավոր զանգվածների արմատական շահերը։ «Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ» երկը կոմունիստական ու բանվորական կուսակցությունների մարտական զենքն է բուրժուական գաղափարախոսության դեմ մղվող պայքարում։ Այն ստեղծագործական մարքսիզմի վառ օրինակ է, որը նոր մակարդակի բարձրացրեց [[մարքսիզմ]]ի փիլիսոփայությունը և այսօր էլ շարունակում է ծառայել մարքսիստական գիտական աշխարհայացքի ձևավորմանը։ Լենինի «Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ» երկը հայերեն աոաջին անգամ առանձին գրքով հրատարակվել է 1939թվականին։1939 թվականին։ Առ 1-ը հունվարի [[1981]] հրատարակվել է ես 5 անգամ։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=288}}