«Ձգողականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
պարզեցնում եմ հղումները oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 7թ → 7 թ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 23.
 
== Պատմությունը ==
Գրավիտացիան մաթեմատիկական տեսությամբ նկարագրված առաջին փոխազդեցությունն է։ [[Արիստոտել]]ը համարում էր, որ տարբեր զանգվածներով մարմիններն ընկնում են տարբեր արագությամբ։ Շատ ուշ Գալիլեյը փորձնականորեն որոշեց, որ իրականում այդպես չէ, եթե անտեսենք օդի դիմադրությունը, բոլոր մարմինների արագացումը նույնն է։ Գալիլեյի հայտնագործությունը սկզբունքային նշանակություն ունեցավ այս բնագավառում։ Տիեզերական ձգողության օրենքի հայտնագործման համար կարևոր նշանակություն են ունեցել նաև [[Նիկոլայ Կոպեռնիկոս]]ի ու [[Տիխո Բրահե]]ի աշխատանքները և, հատկապես, [[Կեպլերի օրենքներ]]ի հայտնագործումը։ XVII դ․ կեսին շատ գիտնականներ (աստղագետներ Ի․ Բուլիոն և Է․ Հալլեյը, ֆիզիկոսներ Ջ․ Բորելլին, Ռ․ Հուկը և Ք․ Հյուգենսը, մաթեմատիկոս Ք․ Ռենը) ճիշտ պատկերացում ունեին ձգողության երևույթի մասին և ընդհուպ մոտեցել էին ճշմարտությանը։ Սակայն ձգողության օրենքի մաթեմատիկորեն հիմնավորված ձևակերպումը տվել է [[Իսահակ Նյուտոն]]ը «Բնափիլիսոփայության մաթեմատիկական հիմունքները» աշխատությունում (1687թ1687 թ.)։ Լագրանժը մուծել է գրավիտացիոն դաշտի φ պոտենցիալի հասկացությունը, որի գրադիենտը տալիս է դաշտի լարվածությունը։ Այն բավարարում է
 
:<math>\Delta \phi = 0</math>
Տող 32.
:<math>\Delta \phi = 4\pi G \rho</math>
 
(Պուասոնի հավասարում), որտեղ ρ-ն [[զանգվածի խտություն]]ն է։ Նյուտոնի տիեզերական ձգողության տեսությունն անհրաժեշտ ճշտությամբ բացատրում է Արեգակի շուրջը մոլորակների շարժման օրինաչափությունները, ինչպես նաև աստղերի կառուցվածքի, աստղերի ու դրանցից կազմված համակարգերի դինամիկայի շատ ու շատ հարցեր, երբ գործ ունենք թույլ գրավիտացիոն դաշտերի հետ։ Արդի ֆիզիկայում այն չի կորցրել իր գիտական արժեքը, սակայն ունի սկզբունքային թերություններ, որոնք ակնառու դարձան XIX դ․ վերջին և XX դ․ առաջին տարիներին՝ էլեկտրամագնիսական երևույթների Մաքսվելի տեսության և հատկապես հարաբերականության տեսության ստեղծումից հետո։ Նյուտոնի տիեզերական ձգողականության օրենքը (1687թ1687 թ.) լավ նկարագրում էր գրավիտացիայի հիմնական վարքը։ [[Հարաբերականության ընդհանուր տեսություն]]ը ավելի ճշգրիտ է նկարագրում գրավիտացիան տարածություն-ժամանակ երկրաչափության տերմիններով։
 
== Նյուտոնի տեսության թերությունները ==