«Հուստինոս Փիլիսոփա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 5]]թ → 5]] թ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Հուստինոս Փիլիսոփա''' (հայտնի է նաև որպես ''Հուստինոս Մեծ, Հուստինոս Հռոմեացի, Հուստինոս մարտիրոս'', շուրջ [[100]], [[Պաղեստին]]–[[165]] թթ., [[Հռոմ]]), վաղ [[Քրիստոնեություն|քրիստոնեական]] նահատակ, ջատագով, [[Եկեղեցի|եկեղեցու]] [[Հայրաբանություն|հայր]], Կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների սուրբ։ Հուստինոսը 2-րդ դարի ջատագովական գրականության թագն ու պսակն է համարվում։ Շուրջ [[150 թվական]]ին գնալով Հռոմ, հիմնում է կրոնուսույց մի դպրոց՝ փիլիսոփայական դպրոցների նմանողությամբ։ Գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից մեզ են հասել միայն չորսը՝ «Երկխոսություն հրեա Տրիփոնի հետ», «Քրիստոնեության առաջին ջատագովությունը ուղղված Անտոնինոս Պիոսին», «Քրիստոնեության երկրորդ ջատագովությունը ուղղված հռոմեական սենատին» և «Հարության մասին» (հատվածաբար)։ Հնում Հուստինոսի գրչին վերագրված մի շարք այլ աշխատություններ ներկայումս համարվում են այլ հեղինակների գործեր։
 
Ընդունել է մարտիրոսական մահ [[Հռոմ]]ում շուրջ 165թ165 թ
 
Նա համարվում է առաջին քրիստոնեական հեղինակը, որը փորձել է ընդհանուր եզրեր գտնել քրիստոնյա ուսմունքի և հունա-հռոմեական փիլիսոփայության միջև։ Նրա գրվածքներում նկատվում է Պլատոնի և ստոիկյանների ուսմունքի նշանակալից ազդեցություն<ref>Словарь античных писателей, СПб, 1999, стр. 431.</ref>։