«ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 1թ → 1 թ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 40.
 
== Գիտական արտադրանք, մշակումներ ==
ՄԿԻ 2007-2011թթ2011 թթ. գիտական արտադրանքը ներառում է 13 գրքեր, 117 հոդվածներ արտասահմանյան ամսագրերում, 103 հոդվածներ հայաստանյան ամսագրերում, 238 հրապարակումներ միջազգային գիտաժողովների նյութերում և 12 արտոնագրեր։ ՄԿԻ գիտնականների կողմից մշակվել են թեսթ-համակարգեր շիզոֆրենիայի և գերհոգնածության ախտանիշի մոլեկուլային ախտորոշման համար, նորարարական մոտեցումներ տարբեր տիպի լեյկոզների և սոլիդ ուռուցքների քիմիաթերապիայի անհատական կուրսի ընտրության համար, նոր հակավիրուսային պատրաստուկ դաբաղի և Նյու-Կասլի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար ու մի շարք այլ պրոդուկտներ։
 
== Միջազգային գործունեություն ==
ՄԿԻ-ն ինտեգրված է միջազգային գիտական տարածքում և սերտորեն համագործակցում է մի շարք ճանաչված արտասահմանյան գիտական կենտրոնների և համալսարանների հետ։ Համագործակցությունը իրագործվում է համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև համատեղ գիտաժողովների, դպրոցների և սեմինարների կազմակերպման մակարդակով։ 2007-2011թթ2011 թթ. ՄԿԻ-ն հյուրընկալել է 30 արտասահմանյան գիտնականների 12 երկրներից, իսկ ՄԿԻ-ի 25 գիտնականներ հյուրընկալվել են արտասահմանյան կազմակերպությունների կողմից, միջազգային գիտաժողովներում ՄԿԻ գիտաշխատողների կողմից ներկայացվել են 87 բանավոր զեկույցներ, կազմակերպվել է 4 միջազգային գիտաժողով և մեկ միջազգային դպրոց։
 
== Գործընկեր կազմակերպությունները Հայաստանում ==