«Ծերենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
- 6 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
չ փոխարինվեց: 5թ → 5 թ oգտվելով ԱՎԲ
Տող 12.
[[1860]]-ական թվականների սկզբներին, լինելով Կոստանդնուպոլսում կազմակերպված «Բարեգործության ընկերության» հիմնադիրներից մեկը, զբաղվել է հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով, հարել [[Հարություն Սվաճյան|Սվաճյան]]-[[Միքայել Նալբանդյան|Նալբանդյան]] խմբին։ 1862 թ. [[Զեյթունի ապստամբություն (1862)|Զեյթունի ապստամբության]] նախօրեին մեկնել է [[Կիլիկիա]], մշակութային, կրթական աշխատանք ծավալելու, գյուղատնտեսական դպրոց բացելու առաջադրանքով, սակայն քաղաքական հալածանքների ենթարկվելով, հարկադրաբար վերադարձել է Կ.Պոլիս։
 
[[1872]] թ. ազգային կյանքին նվիրված հոդվածներով աշխատակցել է Մ.Մամուրյանի «Արևելյան մամուլ» հանդեսին։ 1872 թ. Գրիգոր Օտյանի միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել Կ. Պոլսի հիվանդանոցներից մեկում՝ որպես բժիշկ։ 1874 թ. մահացել է կինը՝ իր խնամքին թողնելով 14-ամյա դստերը՝ Թագուհուն։ 1875թ1875 թ. գարնանը, ֆրանսիացի կաթոլիկ մայրապետների՝ քաղաքական հիմք ունեցող բանսարկությունների հետևանքով, հիվանդանոցի տնօրեն Հ. Տատյանը նրան հեռացրել է աշխատանքից, ինչը նրա հոգեկան տառապանքներն ավելի է ծանրացրել։
 
Ենթարկվելով նոր հալածանքների՝ [[1876]] թ. բժշկի պաշտոնով մեկնել է թուրքական կառավարության աքսորավայրերից մեկը հանդիսացող [[Կիպրոս]] կղզի և բնակչության ու աքսորյալների բժիշկ աշխատել։ 1878 թ. դստեր հետ տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ անցկացրել է կյանքի վերջին տարիները։ Նա հայոց պատմություն է դասավանդել Ներսիսյան դպրոցում։ Այդ ընթացքում, բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու առաքելությամբ եղել է Վանում, Ալաշկերտում, Բասենում և այլուր։ Բժշկական և ազգային-հասարակական աշխույժ գործունեության զուգահեռ զբաղվել է գրական-ստեղծագործական աշխատանքով։ Մահացել է 1888 թ. փետրվարի 17-ին Թիֆլիսում՝ 66 տարեկանում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծերենց» էջից