«Թաիլանդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 6թ → 6 թ oգտվելով ԱՎԲ
Տող 137.
Բանգկոկից 86 կմ դեպի հյուսիս գտնվում է Սիամ հնագույն մայրաքաղաքը և ժամանակակից Այուխտայան պատմական զբոսայգին (1350-1767 թթ), որը հայտնի է իր հին ավերակ տաճարներով՝ Վատ Պրա Չաո Պխանան Չոենգ (14-րդ դար), Չաո Մոնգկոլ, Վատ Պրա Սի Սանպհետ (14-րդ դար), Վատ Պրա Մերու, Վատ Չայ Վատտանարամ, նաև Բանգ Պա Ին դղյակի ավերակները (ամառային գահանիստը Չակրի դինաստային առաջին թագավորների)։ Քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է։ Բանգկոկի արևմուտքում՝ Նակխոնպատխոմ փոքրիկ քաղաքի կողքին է գտնվում Բուդդայի ամենամեծ արձանը (127 մետրանոց Պրա Պատհոն Չեդին), իսկ Կանչանաբուիր փոքրիկ քաղաքից ոչ այնքան հեռվում՝ Բանգկոկից 130 մետր հեռավորության վրա գտնվում է տխրահռչակ կամուրջը, որը անցնում է Կվայ գետի վրայով և ՙՄահվան ճանապարհը՚, որը [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ կառուցել են զինվորական գերիները։ Ոչ շատ հեռվում ՙՎարդերի այգին՚ է՝ մշակութային կենտրոնը (երկրի ամենալավ ազգագրական ցուցասրահներից մեկը)։ Հարևանությամբ է գտնվում կենդանաբանական այգին և փղերի արգելոց Սամպհրան։
 
Հարավային Թաիլանդը զբոսաշրջիկներին քիչ է ծանոթ՝ սակայն հանդիսանում է թաիլանդական քաղաքակրթության օրրան, հայտնի է իր գեղատեսիլ անտառներով, ջրվեժներով, ազգային գունագեղ տոներով, տասնյակ հին քաղաքներով և տաճարներով։ Չիանգմայը (Բանգկոկից 700 կմ) իր մեծությամբ և կարևորությամբ երկրի երկրորդ քաղաքն է։ Սարերի լանջերին տեղակայված (2600 մ) ՙհին քաղաք՚ Չիանգմայը ստեղծվել է 1296թ։1296 թ։ Շրջապատված է հուժկու, հզոր բերդային պատով և պաշտպանողական խրամատով։ Քաղաքում և նրա շրջակա տարածքում կան մոտավոր 300 տաճարներ և պատմական հուշարձաններ։ Այնպիսի շինություններ, կառույցներ ինչպիսիք են՝ Դոյի Սուտեր Շրինեն, Վատ Պրա Սինգհը, Վատ Չիանգ Մանը (1296 թ. տարածաշրջանում ամենահին վանքն է), Պրա Սատանգ Ման, որի վրա պատկերված են Բուդդայի պատկերները (մոտ 2000 տարեկան), Վատ Չեդի Լուանգ, նաև բուդդիզմի սրբություններից մեկը, որը տեղակայված է սարի գագաթին, Չինգմայից 16 կմ. դեպի հյուսիս-արևմուտք Վատ Դոյի Սուտխեպ տաճարը (XIII-XIV դար) և Թագավորական ընտանիքի ամառային գահանիստ՝ Պխուպինգ դղյակը։ Այս ամենը քաղաքին համաշխարհային ճանաչում են բերել։
 
Ոչ շատ հեռվում տեղակայված է առեղծվածային Մեխոնգսոն քաղաքը իր Վատ Չհոնգ Կհամը տաճարով, որը քաղաքի ամենահին շինություններից մեկն է։ Հետաքրքիր է նաև Վան Պրախտատ Դոն Կոնգ Մու տաճարը, Բուդդայի սուրբ մասունք պահպանող Վատ Կիտտի Վոնգը, Վատ Չոնգ Կլանգ տաճարը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թաիլանդ» էջից