«Երիտթուրքերի հեղաշրջում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (123) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 1թ → 1 թ (10) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:OttomanEmpire1801.jpg|մինի|Օսմանյան կայսրությունը 1801թ1801 թ.]]
'''Երիտթուրքական հեղափոխություն''', [[1908]] թվականի հուլիսին [[Օսմանյան կայսրություն]]ում տեղի ունեցած զինված ապստամբություն: Կազմակերպել էր Իթթիհադ վե թերաքքին ({{lang-tr|İttihat ve Terakki Cemiyeti}}, {{lang-ar|إتحاد و ترقى}})` միություն և առաջադիմություն կոմիտեն, որը հիմնադրվել էր [[1889]] թվականին:
 
19-րդ դարի վերջին և հատպապես 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը շարունակում էր քայքավել տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով: Թուրք հասարակական-քաղաքական կյանքում առաջացած նոր ուժերը նպատակ ունեին կանխել կայսրության մոտալուտ փլուզումը և այդ ուղղությամբ առաջին քայլը համարում էին երկրի դուրս բերումը այդ օրհասական դրությունից: Որպես այդ նպատակի միջոց, առաջնահերթ հրատապ էր սուլթան Աբդուլ Համիդի ռեժիմի տապալումը: Հակասուլթանական շարժման գլուխ կանգնած էր դեռևս 1889 թ.-ին հիմնադրված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը :
Երիտթուրքերը դաշնակցականներին և հնչակյաններին առաջարկել էին միասնաբար պայքարել սուլթանական վարչակարգի դեմ: Հնչակյանները հրաժարվեցին երիտութրքերի հետ համագործակցությունից, որովհետև ինչպես իրենք են նշել.«…թուրք կոմիտեն պայման կը դնէր ազգային ամեն մասնավոր պահանջում մէկդի ընել, և համաձայնիլ Միության և Առաջադիմության Օսմանյան ծրագրին վրա» : Մինչդեռ Դաշնակցական գործիչները ընդունել էին համագործակցության առաջարկը՝ պատճառաբանելով, որ իրենք նախընտրել են չմերժել թուրքերի մեկնած ձեռքը և առաջնային նպատակ են համարել Համիդյան վարչակարգի տապալումը :
Արդյունքում՝ 1907թ1907 թ.-ի դեկտեմբերին, Փարիզում կայացած կոնգրեսում Իթթիհատ վե թերաքքի և Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունները, արաբական, հրեական և մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համիդյան վարչակարգը միասնական ուժերով տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու խնդրի շուրջ: Երիտթուրքերը շատ պարզ հասկացրեցին դաշնակցականներին, որ չպետք է անկախանալու կամ ինքնավարություն ձեռք բերելու հույսեր փայփայեն, սակայն հայերը կարող են «այլ ժողովուրդների հետ համահավասար իրավունք » ստանալ:
Չնայած Փարիզի վեհաժողովում դաշնակից ուժերի միջև եղած տարակարծություններին, այնուամենայնիվ քաղաքական ուժերը համախբմվեցին և դա բախտորոշ նշանակություն ունեցավ շարժման ընթացքի համար:
Աբդուլ Համիդի միահեծան կառավարմանը վերջ տալու համար մղվող պայքարը շուտով դրվեց գործնական հողի վրա: Դրա համար ազդակ հանդիսացավ Մակեդոնիայում կառուցվող երկաթգիծը, որն ըստ սուլթանի նպատակ ուներ ամրապնդել թուրք-գերմանական դաշինքը: Սակայն Թուրքիայի ընդդիմադիր ուժերը համոզված էին որ, սա Մակեդոնիային տանում էր գերմանիզացման, որը կանջատեր այդ երկիրը Օսմանյան կայսրությունից:
1908թ1908 թ.-ի հուլիսին, Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ զորքերն ապստամբում են: Սուլթան աբդուլ Համիդի ուղարկած պատժիչ ուժերը, որոնք գտնվում էին իթթիհատականների քարոզչության ազդեցության ներքո, նույնպես ապստամբում են: Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը իր գահը փրկելու համար համաձայնում է երկրում սահմանադրական կարգեր հասատելու ընդդիմության պահանջին: Այսպիսով Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում, որից հետո սուլթանի իշխանությունը կրում է ձևական բնույթ: Երկրում փաստացի իշխանությունը կենտրոնանում է երիտթուրք պարագլուխների ձեռքում: Օսմանյան կայսրությունը հռչակվում է սահմանադրական միապետություն:
Երիտթուրքական հեղաշրջումից հետո Օսմանյան կայսրությունում իր քաղաքական գործունեությունն էր ծավալում նաև Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունը: Նրա գործունեությունը 1908թ1908 թ-1914թթ1914 թթ.-ին կարելի է բաժանել երկու փուլերի՝ 1908-1911թթ1911 թթ. և 1912-1914թթ1914 թթ.: Թեև մի շարք դաշնակցական գործիչներ թերահավատորեն էին վերաբերվում «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով հեղաշրջում կատարող երիտթուքերին, այնուամենայնիվ առաջին փուլում ՀՅԴ-ն համագործակցեց իթթիհատականների հետ: Հրաժարվելով դրսի միջամտությունից՝ Հայկական հարցի լուծումը նա փորձեց կապել սահմանադրական միապետության ժողովրդավարացման հետ՝ որպես երկրի ներքին խնդիր: ՀՅԴ-ն իր մասնակցությունն էր բերել երիտթուրքերի հաղթանակին և սահմանադրության շրջանակներում գործելու հնարավորություն ձեռք բերեց, ինչը վերջնականապես հաստատվեց 1908թ1908 թ. Օգոստոսին Կ.Պոլսում երիտթուրքերիև Սաբահեդինի հետ կայացած խորհրդկացությունից հետո
Հեղաշրջումից հետո բոլորը ազատ արձակվեցին բանտերից: Մի պահ կարծես, հայերը դարձել էին թուրքերի սիրելի հարևանները: Թուրք պաշտոնյաները հարմար առիթը բաց չէին թողնում հայերի հանդեպ իրենց համակրանքը արտահայտելու համար: Հատկանշական է, որ Սաբահեդինի հետ ունեցած խորհրդակցությանը եկած դոկտոր Ռեշիդ Նիհադը պահանջում էր ավելի լայն արտոնություններ քան հայ հեղափոխական դաշնակցականները արդեն ստացել էին: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե թուրքական իշխանությունները քաղաքական ինչպիսի խորամանկ ու երկդիմի մոտեցում էին որդեգրել հայերի նկատմամբ:
Սահմանադրական պետություն ստեղծելու կարևորագույն առհավատչյաներից մեկն էլ Օսմանյան խորհրդարանի ձևավորումն էր: 1908թ1908 թ. հուլիսից հոկտեմբեր ընկած ամիսները կարող էին բախտորոշ լինել Օսմանյան ողջ հասարակության համար: Երիտթուրքերն իրենց իրական դեմքը ցույց տվեցին հենց խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Օսմանյան խորհրդարանի ընտրությունները տեղի ունեցան թուրք հետամնաց ու անուղղելի տարրի քաղաքացիական տհասությանն ու ազգայնական գաղափարներին համահունչ ու լիովին համապաստասխան: Այդ խայտառակ ընտրությունների մասին տեղեկություններ են պահպանվել Կիլիկիայում պատգամավորության իր թեկնածությունն առաջադրած հայ թեկնածուի շնորհիվ, որը, ցավոք, իր անուն չի շեշտում. «Թուրք տարրը հաառակ այն գիրկընդխառնումին, զոր ի գործ դրած էր առաջին թափով ուրախության վայրկյանին,…ընտրության միջոցին ուրիշ բան չմտածեց, բայց միայն ամենուրեք հաջողացնել թրքերու ընտրությունը …» : Հատկապես ուշագրավ է ոչ միայն թուրքերի խախտումները այլև դրանց միջոցները, որոնցից մի քանիսը առավել կարևոր են: Թուրքերը հայ թեկնածուների ընրությունը խափանելու համար դիմեցին տարատեսակ ընտրակեղծիքների: Օրինակ՝ ընտրողների ցուցակում հայերի թիվը պակաս գրելը, հայկական թաղերը թուրքական թաղերի ու շրջանների մեջ բաժանելը, հայերին նոր ջարդերով ու կոտորածներով ահաբեկելը, բացահայտ և ծածուկ խախտումները, որոնց անվերապահ իրականացումը պայմանավորված էր հայերի անփորձությամբ ու թուլութամբ:
Այս ամենի հետևանքով էր, որ ընտրությունների ավարտին, ըտրված հայ պատգամավորների քանակը մեծապես տարբերում էր Օսմանյան կայսրությունում բնակվող հայության ընդհանուր քանակին համապատասխանող և բոլորի կողմից սպսած թվից:
Արդյունքում 1908թ1908 թ.-ի հոկտեմբերին բացվեց 230 տեղերից բաղկացած խորհրդարանը, որտեղ հայերը զբաղեցրին 12 պատգամավորական տեղ(մինչդեռ հայ պատգամավորների թիվը պետք է եղածից առնվազն 2 ավելի լիներ):
 
== Կուսակցության հիմնումը ==