«Դերջան (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (14) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 7թ → 7 թ oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Դերջանը հայ ժողովրդի բնօրրաներից է։ Մ.թ.ա. 15-13-րդ դարերում եղել է [[Հայասա]] ցեղային միության, 6-3-րդ դարերում` [[Երվանդունիներ]]ի պետության կազմում։ [[Ստրաբոն]]ի վկայությամբ Դերջանը (Դերքսենե), [[Կարինիտես]]ի հետ, վերամիավորվել է [[Մեծ Հայք]]ին:
 
Ըստ [[Ագաթանգեղոս]]ի՝ [[Գրիգոր Ա Լուսավորիչ]]ը Դերջանում հիմնել է առանձին եպիսկոպոսություն։ [[Հայաստանի առաջին բաժանում]]ից հետո (387թ387 թ.) Դերջանը միացվել է [[Բյուզանդիա]]յին, եղել է [[Ներքին Հայք]]ի, իսկ 536 թվականի վարչական փոփոխությամբ` [[Առաջին Հայք]]ի կազմում։
 
638 թվականին Դերջանը ազատագրվել է [[բյուզանդացի]]ներից, բայց 7-րդ դարի վերջին այն զավթել են [[արաբներ]]ը: 9-րդ դարի վերջին ազատագրված Դերջանը մտել է [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունիների թագավորության]] մեջ։ 10-րդ դարի երկրորդ կեսին այն վերստին զավթել է [[Բյուզանդիա]]ն: 16-րդ դարի կեսին մտցվել է նորաստեղծ [[Էրզրումի նահանգ]]ի մեջ (սկզբում` գավառակ, 18-րդ դարում ` գավառ): Մեծապես տուժել է 16-17-րդ դարերի թուրք-պարսկական պատերազմներից, [[Հայաստանի երրորդ բաժանում|1555 թվականի]] և [[Հայաստանի չորրորդ բաժանում|1639 թվականի]] թուրք-պարսկական պայմանագրերով մնացել է [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] կազմում: Այնուհանդերձ, ըստ [[Հակոբ Կարնեցի|Հակոբ Կարնեցու]], 17-րդ դարում եղել է հոծ բնակչություն ունեցող հայաբնակ գավառ (նշանավոր էին [[Բագառիճ]] ավանը, [[Կարագուլակ]], [[Ծաղկարի]], [[Վժան]], [[Բուն]] գյուղերը, [[Ս.Դավիթ մենաստան]]ը):