«Բարեկամավանի հեթանոսական դամբարան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ փոխարինվեց: 4թ → 4 թ (3) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 60.
== Վերանորոգում ==
Բարեկամավանի դպրոցի պատմության ուսուցիչ Յուրա Չիթչյանը ասում է, որ մինչև նորոգումը հուշարձանը կիսականգուն վիճակում էր, միայն հարավային կողմն էր քանդված։
2004-2005 թթ. նորոգումից հետո, Նոր շարերը մի տեղում պատից ակնհայտորեն դուրս են ընկել, ուրիշ տեղերում` մեծ չափով ներս ընկել։
Յուրա Չիթչյանը հիշում է, որ նախկինում տարբեր կենդանիների գլուխների քանդակներից վերև շարվածքը աստիճանաբար նեղանում էր, իսկ ալավերդցի շինարարների կառուցած ամենավերևի շարը, ընդհակառակը, ավելի է լայնացնում կոթողի վերնամասը։ Չիթչյանի խոսքերով` նախկինում Բարձրյալ Խաչի պատերի մեջ հնարավոր չէր ասեղ մտցնել, իսկ ՙնորոգման՚ ժամանակ կրի պատը ցեխով, ցեմենտով սվաղել են։ Ցեմենտի նույն սվաղը նաև կառույցի ներսում է արվել։ Շինարարները ձևափոխել են նաև կլոր դամբարանի մուտքը. նախկինում դռան բացվածքը դեպի արևմուտք թեք է եղել, հիմա ուղիղ բացվածք է։ Բացի այդ, շինարարները կառույցի հիմքը բազալտով շրջանաձև սալապատել են` նորից աղավաղելով դամբարանի սկզբնական տեսքը։
|