«Արժույթի միջազգային հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կրճատումների բացում, փոխարինվեց: մլրդ → միլիարդ (3)
չ փոխարինվեց: 0թ → 0 թ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 39.
ԱՄՀ-ը վարկեր է տրամադրում տարբեր կանոնների և «մեխանիզմների» շրջանակներում, որոնք ձևավորվել են անցյալ տարիների ընթացքում, անդամ-պետությունների կարիքները հոգալու նպատակով։ Այդ մեխանիզմներով տրամադրվող վարկերի ժամկետները, ինչպես նաև այդ վարկերի տրամադրման և մարման պայմանները տարբեր են, և կախված են վճարային հաշվեկշռի հետ կապված պրոբլեմների բնույթից ու այն հանգամանքներից, որոնց վրա դրանք կողմնորոշված են։
 
ԱՄՀ 12 ամենախոշոր փոխառուները(1974-2000թթ2000 թթ) միլիարդ ՀՓԻ
/հատուկ փոխառության իրավունք/
 
ԱՄՀ ֆինանսավորման մեծ մասը տրամադրվում է վարկավորման հետևյալ երեք տիպերի շրջանակներում`
“Ստենդբայ” վարկի մասին պայմանավորվածությունները համարվում են ԱՄՀ վարկային քաղաքականության կորիզը։ Դրանք առաջին անգամ օգտագործվել են 1952թ1952 թ-ին և նախատեսված են վճարային հաշվեկշռի հետ կապված կարճաժամկետ պրոբլեմների լուծման համար։
Միջնաժամկետ ընդլայնված պայմանավորվածությունները որոնք գործում են ԱՄՀ ընդլայնված վարկավորման մեխանիզմի մեջ նախատեսված են այն երկրների համար, որոնք պրոբլեմներ ունեն վճարային հաշվեկշռի ֆինանսավորման հետ, ինչը պայմանավորված է կառուցվածքային պրոբլեմներով։ Այսինքն, դրանց վերացման համար կարող է ավելի շատ ժամանակ պահանջվել, քան մակրոտնտեսական ոլորտում առաջացած թերությունների ողղման համար։ Կառուցվածքային քաղաքականության միջոցները կապված ընդլայնված վարկավորման մասին պայմանավորվածությունների հետ ներառում են բարեփոխումները, որոնք ուղղված են տնտեսության գործունեության բարելավման հետ։ Մասնավորապես, հարկային համակարգի և ֆինանսական ոլորտի բարեփոխումներ, պետական ձեռնարկությունների մասնավորեցում և քայլեր որոնք կօգնեն ավելի ճկուն դարձնել աշխատանքի շուկան։
1970-ականների ավարտից ԱՄՀ-ը արտոնյալ վարկեր է տրամադրում աղքատ անդամ-պետություններին, որպեսզի դրանք կարողանան` կարգի բերել արտաքին հաշիվները, ապահովել տնտեսական աճ և բարձրացնել բնակչության կենսամակարդակը։ Ներկայումս գործող մեխանիզմը` «Աղքատության կրճատմանը և տնտեսական աճի խրախուսմանն ուղղված ֆինսանսավորման մեխանիզմ» (PRGF), շրջանառության մեջ է դրվել որպես նախկինում գործող «Կառուցվածքային վերակառուցման ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմի» (ESAF) փոխարինիչ-1999 թվականի նոյեմբերին, որպեսզի աղքատության կրճատումը և տնտեսական աճը դարձնել տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը։
Տող 55.
*ԱՄՀ-ը չի համարվում օգնություն տրամադրող գործակալություն կամ զարգացման բանկ։ Վարկերի տեսքով տրամադրվող գումարները դեպոնացվում են կենտրոնական բանկում, երկրի միջազգային ռեզերվները լցնելու համար, որով կօժանդակվի վճարային հաշվեկշռի կարգավորման գործընթացը։ Ի տարբերություն գործակալությունների վարկերի ԱՄՀ վարկերը չեն տրամադրվում կոնկրետ ծրագրի իրականացման համար։
*ԱՄՀ վարկի տրամադրումը պայմանավորված է վարվող քաղաքականությամբ. վարկառուն պետք է մի քաղաքականություն վարի, որը կօգնի հաղթահարել իր պրոբլեմները։ Պայմանները, որոնք ներկայացվում են վարկառուին, նպաստում են, որ երկիրը իր պրոբլեմների լուծումը մի կողմ չդնեն և պարտքեր կուտակեն, այլ կարողանան ամրացնել իրենց տնտեսությունը և մարեն պարտքերը։ Համապատասխան երկիրը պետք է համաձայնության հասնի պատրաստվող բարեփոխումների շուրջ, իսկ ԱՄՀ-ը վարկերը տրամադրում է քայլ առ քայլ, կախված նրանից թե երկիրը ինչպես է կատարում իր վրա վերցված պարտավորությունները։
*ԱՄՀ վարկավորումը ունի ժամանակային սահմանափակումներ։ Կախված ֆինանսավորման օգտագործվող մեխանիզմներից վարկերի տրամադրումը կարող է տևել վեց ամսից մինչև չորս տարի։ Մարման ժամկետը 3.25-ից 5 տարի կարճաժամկետ(“Ստենդբայ”) վարկերի համար, կամ 4.5-ից 10 տարի միջնաժամկետ ֆինանսավորման(ընդլայնված վարկավորման պայմանավորվածության) համար։ Սակայն 2000թ2000 թ-ին որոշվեց սահմանել մարման սպասման կրճատված ժամկետ 2.25-ից 4 տարի “Ստենդբայի” համար, և 4.5-ից 7 տարի ընդլայնված վարկավորման պայմանավորվածության համար։ Աղքատ երկրների համար վարկերի մարման ժամկետը PRGF արտոնյալ համակարգի սահմաններում 5.5-ից 10 տարի։
*ԱՄՀ-ը ենթադրում է որ պարտքատերերը իր նկատմամբ ունեցած վարկերը պետք է մարեն առաջին հերթին։ Վարկառու երկիրը իր վերցրած գումարը պետք է հետ վերադարձնի ըստ սահմանված գրաֆիկի, որպեսզի այդ միջոցները հնարավոր լինի օգտագործել այլ երկրներին վարկեր տրամադրելու համար։ Չնայած որ ԱՄՀ-ը ունի միջոցներ պարտքերի կուտակումը կանխելու համար, երկրները իրենք էլ գիտակցում են ԱՄՀ առաջնությունը այլ կազմակերպությունների նկատմամբ և աշխատում են չխախտել այդ չգրված օրենքը։
*Այն երկրները, որոնք վարկեր են ստանում ստանդարտ (ոչ արտոնյալ) մեխանիզմների շրջանակներում, տոկոսները վճարում են շուկայական դրույքներով և կոմիսսիոն վճարներով։ Ցածր եկամուտներով երկրները որոնք վարկեր են վերցնում աղքատության հաղթահարման և տնտեսական աճ ապահովելու համար, տոկոսները վճարում են 0.5% արտոնյալ դրույքով։
 
Անդամ պետությունների կողմից պարտավորությունների բարեխիղճ կատարման վերաբերյալ երաշխիքների ուժեղացման համար ԱՄՀ-ը 2000թ2000 թ-ին մի շարք պահանջներ է մտցրել երկրների կենտրոնական բանկերի համար, ներքին վերահսկողության, ֆինանսական հաշվետվությունների և աուդիտի վերաբերյալ։ Միաժամանակ ԱՄՀ գործադիր խորհուրդը մի շարք միջոցներ է սահմանել խեղաթյուրված տեղեկատվություն տրամադրելու համար երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։
 
Դեպքերի մեծ մասում ԱՄՀ տրամադրած վարկերը օգնում են ծածկել երկրի ֆինանսական պահանջմունքների միայն մի մասը։ Սակայն ԱՄՀ-ից վարկ ստանալու համար երկիրը կատարում է մի շարք տնտեսական և քաղաքական բարեփոխումներ, որը վստահություն է ներշնչում ներդրողների և այլ վարկատուների մեջ, ինչը օգնում է նոր ֆինանսավորման աղբյուրներ գտնել։