«Ֆրոնդա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ֆրոնդա''' ({{lang-fr|Fronde}}; բառացի՝ պարսատիկ), հասարակական շարժում բացարձակ միապետության դեմ [[Ֆրանսիա]]յում, 1648-1653 թվականներին։
 
Մասնակցել են տարբեր նպատակներ հետապնդող հասարակական զանազան խավեր։ Պատճառներն էին հարկային ճնշման ուժեղացումը և քայքայիչ [[Երեսնամյա պատերազմ]]ը՝ 1618-1648 թվականներին։ [[Ջուլիո Մազարինի]]ի կառավարության հարկային քաղաքականությունը առաջ է բերել Փարիզի պառլամենտի և նրա հետ կապված բուրժուական շրջանակների ընդդիմությունը։ Պառլամենտը ժամանակավորապես դաշնակցել է ժողովդրական հակաֆեոդալական ուժերի հետ և պահան ջել ռեֆորմներ, որոնց մի մասն ուներ բուրժուկանա բնույթ։
 
1648 թվականի օգոստոսի 26-27-ին [[Փարիզ]]ում սկսվել է զանգվածային զինված ապստամբություն, սակայն Փարիզի բուրժուազիան և պառլամենտի որոշ անդամներ, վախենալով ժողովդրական շարժման վերելքից, բանակցությունների մեջ են մտել արքունիքի հետ։ 1649 թվականի մարտին ավարտվել է «պառլամենտական ֆրանդան», սակայն ժողովդրական հուզումները շարունակվել են։
 
1650 թվականի սկզբից ընդդիմությունը գլխավորել են արքունիքի հետադիմական շրջանակները («արքայազների ֆրոնդա»), որոնց նպատակն էր կառավարության վրա ճնշում գործադրելով ստանալ ձեռնտու պաշտոններ, թոշակներ և այլն։ 1651 թվականին Մազարինին հարկադրված հրաժարական է տվել և հեռացել երկրից, սակայն շուտով վարձկան զորքերով վերադարձել է Ֆրանսիա։ 1652 թվականի վերջին Մազարինին նվերներով և զիջումներով հաշտության է մղել ֆրոնդայի ազնվատոհմ գործիչներին, իսկ 1653 թվականի կեսին ճնշել ֆրոնդայի ամենաարմատական կենտրոնը՝ [[Բորդո]]յում։
 
Ֆրոնդայի պարտությունը հանգեցրել է ֆեոդալական հետադիմության ուժեղացմանը գյուղում և նպաստել [[Լյուդովիկոս XIV]]-ի անսահմանափակ իշխանության հաստատմանը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆրոնդա» էջից