«Տեսական ֆիզիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:LorentzianWormhole.jpg|մինի|Շվարցշիլդի [[որդնախոռոչ]]ի մոդել]]
Տեսական ֆիզիկան [[ֆիզիկա]]յի մի ճյուղ է, որն օգտագործում է [[մաթեմատիկական մոդել]]ները և [[աբստրակցիա]]ն հիմնավորելու, բացատրելու և կանխագուշակելու բնական [[երևույթ]]ները։ [[Փորձարարական ֆիզիկա]]ն ի տարբերություն տեսական ֆիզիկայի, ֆիզիկական երևույթները հետազոտելու համար օգտագործում է փորձարարական միջոցները։
[[Գիտություն|Գիտության]] առաջընթացը ընդհանուր առմամբ կախված է [[փորձ]]նական ուսումնասիրությունների և [[տեսություն|տեսության]] փոխգործակցությունից։
Տեսական ֆիզիկայի հիմնական նպատակներն են<ref name="fe">Физическая энциклопедия, (в 5 томах), Под редакцией акад. А. М. Прохорова, том 5, 1998, М., ст․ 310, 5-85270-034-7 </ref>․
# Առանցքային ֆիզիկական հասկացությունների առանձնացում (ինչպես՝ [[ատոմ]], [[զանգված]], [[էներգիա]], [[էնտրոպիա]], [[դաշտ (ֆիզիկա)|դաշտ]] և այլն) և այդ հասկացությունները կապակցող բնության երևույթների մաթեմատիկական ձևակերպումը։
# Բնության մեջ դիտվող երևույթների բացատրությունը բնության օրենքների ձևակերպման հիման վրա։
# Բնության նոր երևույթների կանխատեսում։
 
Տեսական ֆիզիկային մոտ է [[մաթեմատիկական ֆիզիկան]], որն ուսումնասիրում է ֆիզիկական մոդելները հատկությունները մաթեմատիկական խիստ մոտեցումներով, սակայն չի զբաղվում ֆիզիկական հասկացությունների ընտրությամբ և մոդելները իրականության հետ համադրելով, չնայած կորղ է կանխատեսել նոր երևույթներ։
 
== Առանձնահատկություններ ==
Տեսական ֆիզիկան չի դիտարկում «ինչո՞ւ մաթեմատիկան պիտի նկարագրի բնությունը» տիպի հարցերը։ Տեսական ֆիզիկան որպես պոստուլատ է ընդունում այն, որ ինչ֊ինչ պատճառներով, բնության երևույթների մաթեմատիկական նկարագրությունը չափազանց արդյունավետ է<ref>[http://ufn.ru/ru/articles/1968/3/f/ Е. Wigner, The Unreasonable Effectiveness of Mathematics in the Natural Sciences, Comm. Pure and Appl. Math. 131, 1 (1960)] {{ref-ru}} Է․ Վիգներ, Մաթեմատիկայի անըմբռնելի արդյունավետությունը բնական գիտություններում</ref>, և ուսումնասիրում է այդ պոստուլատի հետևանքները։ Խստորեն ասած, տեսական ֆիզիկան ուսումնասիրում է ոչ թե հենց բնության հատկությունները, այլ՝ առաջարկվող տեսական մոդելների հատկությունները։ Բացի այդ, հաճախ տեսական ֆիզիկան ուսումնասիրում է որոշ մոդելներ «հենց իրենցով»՝ առանց դրանք կապելու բնության որոշակի երևույթի հետ։
 
Սակայն տեսական ֆիզիկայի հիմնական խնդիրը մնում է, առաջին, ֆիզիկական երևույթների որևէ տիրույթներում կառավարող բնության առավել ընդհանուր օրենքները բացահայտելը և ըմբռնելը, և երկրորդ, այդ օրենքներից ելնելով, իրականության մեջ ֆիզիկական համակարգերի սպասվող վարքը նկարագրելը։ Ի տարբերություն մյուս բնական գիտությունների, տեսական ֆիզիկայի գրեթե յուրօրինակ առանձնահատկությունը դեռևս անհայտ ֆիզիկական երևույթները կանխատեսելը և չափումների ճիշտ արդյունքներ ստանալն է։
 
== Ֆիզիկական տեսություն ==
Տող 23.
* մաթեմատիկական աքսիոմների անմիջական հետևանքները և նրանց համարժեքները իրական աշխարհում, որոնք մեկնաբանվում են որպես տեսության կանխատեսումներ։
 
Սրանից պարզ է դառնում, որ անիմաստ են «իսկ եթե սխա՞լ է հարաբերականության տեսությունը» տիպի պնդումները։ [[հարաբերականությանՀարաբերականության տեսություն|Հարաբերականության տեսությունը]]ը արդեն իսկ հավաստի է՝ որպես անհրաժեշտ պայմաններին բավարարող ֆիզիկական տեսություն։ Եթե պարզվի, որ նրա որոշ կանխատեսումներ չեն համապատասխանում փորձնական արդյունքներին, նշանակում է, որ տեսությունն այդ երևույթների համար իրականության մեջ կիրառելի չէ։ Անհրաժեշտ կլինի փնտրել նոտ տեսություն, և կարող է պատահել, որ հարաբերականության տեսությունը լինի այդ նոր տեսության սահմանային դեպքը։
Սկզբունքորեն հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ միևնույն շրջանակի երևույթի համար կան մի քանի տարբեր ֆիզիկական տեսություններ, որոնք հանգում են նման կամ համընկնող կանխատեսումների։ Գիտության պատմությունը ցույց է տալիս, որ նման իրադրությունը սովորաբար ժամանակավոր է․ վաղ թե ուշ տեսություններից մեկը ավելի ադեկվատ է ներկայանում կամ պարզվում է, որ երկուսն էլ համարժեք են։
 
== Հայաստանում ==