«Սողք»–ի խմբագրումների տարբերություն

չ
oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
'''Սողք''', նյութերի, հաստատուն բեռնվածքի կամ [[մեխանիկական լարում|մեխանիկական լարման]] ազդեցությամբ ժամանակի ընթացքում պինդ մարմնի [[պլաստիկ դեֆորմացիա]]յի դանդաղ աճ։ Սողքի հատկությամբ այս կամ այն չափով օժտված են բոլոր պինդ մարմինները՝ թե բյուրեղային, թե ամորֆ։ [[Մետաղներ]]ում և [[համաձուլվածքներ]]ում սողքը հիմնականում դիտվում է բարձր [[ջերմաստիճան]]ների դեպքում։ [[Պլաստմասսա]]ներում, [[բետոն]]ում և այլ նյութերում այն ի հայտ է գալիս նույնիսկ սենյակի ջերմաստիճանի պայմաններում։ Սողքի մասին հիմնական տեղեկություններն ստացվում են հաստատուն բեռնվածքի ներգործությամբ ձգման և սեղմման ստանդարտ փորձարկումերից։
 
== Սողքի կոր ==
[[Պատկեր:Soghq.png|մինի|Սողքի կոր]]
Սողքը բնութագրվում է, այսպես կոչված, սողքի [[կոր]]ով, որը տալիս է [[դեֆորմացիա]]յի կախումը ժամանակից՝ հաստատուն ջերմաստիճանի և բեռնվածքի դեպքում։ Կորը պայմանականորեն բաժանում են երեք հատվածի կամ փուլի․ AB-ն չհաստատված (կամ մարող) սողքի հատվածն է, BC-ն՝ հաստատված սողքի հատվածը (հաստատուն արագությամբ ընթացող դեֆորմացիայի հատված) և CD-ն՝ արագացված սողքի հատվածը։ E<sub>0</sub>-ն սկզբնական դեֆորմացիայի արժեքն է, D կետը՝ քայքայման պահը։ Միշտ չէ, որ սողքի պրոցեսն ընթանում է նշված [[սխեմա]]յի համաձայն։ Կարող է բացակայել կորի 1-ին կամ 3-րդ հատվածը, 1-ին կարող է հաջորդել 3-րդը։ Երբեմն դիտվում է նյութի ավելի բարդ վարք։ Սողքի ֆիզիկական [[մեխանիզմ]]ը նույնն է, ինչ պլաստիկության մեխանիզմը։
 
== Սողքի սահման ==