«Ջերմաէլեկտրակայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
== Պատմություն ==
Ջերմաէլեկտրակայաններն առավել տարածված էլեկտրակայաններն են նրանցում արտադրվում է էլեկտրաէներգիայի ամբողջ արտադրանքի ավելի քան 80%-ը։ Տարածված են շոգետուրբինային ջերմաէլեկտրակայանները, որոնցում աշխատող մարմինը ջրային գոլորշին է։ Շոգեկաթսայում այրվող օրգանական վառելիքի քիմիական էներգիան փոխակերպվում է ջերմայինի, որը հաղորդվելով [[Ջուր|ջր]]ին, այն փոխակերպում է բարձր պարամետրերի (ճնշումը՝ 12,75, 23,5 մպա և ավելի, ջերմաստիճանը՝ 560—565cC) շոգու։ Ստացված շոգին գլխավոր շոգեխողովակագծերով տրվում է շոգետրուբին, որտեղ ընդարձակվելով (ճնշման անկման հետևանքով), ձեռք է բերում մեծ արագություն՝ շոգու պոտենցիալ էներգիան կինետիկի փոխակերպվելու շնորհիվ։ Շոգու կինետիկ էներգիան փոխակերպվում է տուրբինի ռոտորի պտտական շարժման (1500 և 3000 պտ/ր արագությամբ)։ Վերջինիս միացվում է էլեկտրական գեներատորի ռոտորը, որի պատման հետևանքով առաջանում է էլեկտրական հոսանք։ Արտադրված էլեկտրական էներգիան ենթարկվում է տրանսֆորմացման և հաղորդվում էներգահամակարգին։
 
== Շոգետուրբինային ջերմաէլեկտրակայաններ ==
Շոգետուրբինային ջերմաէլեկտրակայաններն աշխատում են [[ածուխ|ածխ]]ով, [[հեղուկ]] ([[մազութ]]) և գազանման (բնական ու արհեստական [[գազ]]) [[վառելիք]]ով, [[տորֆ]]ով, այրվող թերթաքարերով։ Շոգետուրբինային ջերմաէլեկտրակայանները, որոնք սարքավորված են կոնդենսացիոն տուրբիններով, կոչվում են կոնդենսացիոն էլեկտրակայաններ։ Սրանք էներգահամակարգի առանցքային կայաններն են և, ելնելով էներգամատակարարման մեջ նրանց ունեցած ֆունկցիոնալ նշանակությունից, կոչվում են ՊՇԷԿ-ներ (Պետական շրջանային էլեկտրակայաններ)։ Դրանք [[ԽՍՀՄ]] էներգետիկայի հիմքն են, որոնց հզորությունը կազմում է ջերմաէլեկտրակայանների ամբողջ հզորության 2/3-ը։ ՊՇԷԿ-ները սարքավորված են 500,800,1200 Մվտ միավոր հզորությամբ էներգաբլոկներով։ [[1931]] թվականին [[ԽՍՀՄ]]-ում գործում էին 1 միլիոն կվտ հզորությամբ 55 ջերմաէլեկտրակայաններ, իսկ [[1980]] թվականին միայն Զապորոժիեի և Ուգլեգորսկի ՊՇԷԿ-ների հզորությունը կազմել է 3600-ական կվտ։ Նախագծվում են 4500 կվտ և ավելի hqnրության ջերմաէլեկտրակայաններ։
 
== Հրազդանի ՊՇԷԿ ==