«Իգի Փոփ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (107) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Իգի Փոփ''' ({{lang-en|Iggy Pop}}, իրական անունը՝ '''Ջեյմս Նյուել Օսթերբերգ կրտսեր''' ({{lang-en|James Newell Osterberg, Jr.}}, {{ԱԾ}}), ամերիկացի ռոք վոկալիստ, [[ալտերնատիվ ռոք]]ի սկզբնադիրներից<ref name="AOL">[http://music.aol.com/artist/iggy-pop/biography/1004441 AOL Music Biography]. Accessed June 8, 2008</ref>: Այլընտրանքային ռոքի զարգացման մեջ իր ունեցած մեծ ներդրման շնորհիվ նրան անվանում են պանկ ռոքի ու գրանջի «կնքահայր» (երբեմն նաև «պապ»): 2009 թվականին բրիտանական «Classic Rock» հեղինակային ամսագիրը նրան տվեց «Կենդանի լեգենդ» կոչումը<ref>[http://news.bigmir.net/entertainment/204493/ Իգի Փոփը կենդանի լեգենդ է դարձել - bigmir)net]</ref>:
 
1960-ականների վերջերից մինչև 1970-ականների սկզբներ Իգի Փոփը հարդ ռոքի ու պանկ ռոքի զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցած The Stooges ռոք խմբի վոկալիստն էր։էր: [[The Stooges]]-ը հայտնի դարձավ իր համերգային ելույթներով, որոնց ժամանակ Իգին (ինչպես միշտ մերկ իրանով) խեղում էր ինքն իրեն, վիրավորում ու հայհոյում հանդիսատեսներին, բեմից թռչում հանդիսատեսի վրա (առաջին անգամ օգտագործել stage dive-ը): The Stooges-ը յոթ անգամ ներկայացվել է [[ռոքնռոլի փառքի սրահ]]ում ներկայացվելու, և վերջապես 2010 թվականի մարտի 15-ին [[Նյու Յորք]]ում կատարված փառահեղ արարողությամբ նրանք ներառվեցին փառքի սրահում<ref name=HallOfFame>[http://www.rollingstone.com/news/story/31347779/iggy_pop_on_his_emotional_reaction_to_the_stooges_hall_of_fame_induction Iggy Pop on His «Emotional Reaction» to the Stooges' Hall of Fame Induction Rolling Stone December 15, 2009]</ref>:
 
Իգի Փոփի հռչակը մի անգամ չի փոխվել իր կարիերայի ընթացքում։ընթացքում: Նրա ամենահայտնի մեներգերն են «Lust for Life», «I’m Bored», «Real Wild Child (Wild One)», «The Passenger» և «Candy» հիթ սինգլը (The B-52's-ի վոկալիստուհի Քեյթ Փիրսոնի), որը ներառված էր Top 40-ում<ref name="Iggy Pop Main"/>: Նրա կարիերայի ու կենսագրության մասին պատմող «The Passenger» անվանումով վավերագրական ֆիլմն այժմ մշակման փուլում է։է: «Իգի» բեմական կեղծանունը նրան տվել է Մայքլ Էրլեբայնը և «Prime Movers» խմբի մյուս ընկերները, այն բանի համար, որ Օսթերբերգը նախկինում «The Iguanas» խմբում էր<ref name="Iggy Pop Main">[http://www.rockonthenet.com/artists-p/iggypop_main.htm Rock On The Net: Iggy Pop<!-- Bot generated title -->]</ref>: Իգի Փոփը համընդհանուր ճանաչված է, որպես բոլոր ժամանակների ամենադինամիկ կատարող<ref name="AOL"/>: [[1990]]-ականներից բազմիցս նկարահանվում է ֆիլմերում։ֆիլմերում:
 
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Iggy Pop HS Yearbook.jpeg|մինի|ձախից|Փոփը ավագ դպրոցի ավարտական դասարանում, 1965 թվական]]
Իգի Փոփը ծնվել է [[Միչիգան|Միչիգան նահանգ]]ի Մասկեդոն քաղաքում։քաղաքում: Մայրը՝ Լուելլա (ի ծնե՝ Քրիստենսոն) Օսթերբերգը անգլերենի ուսուցչուհի էր, հայրը՝ Ջեյմս Նյուելլա Օսթերբերգ ավագը, աշխատում էր որպես միջին դպրոցի բեյսբոլի մարզիչ Միչիգանի Դիրբորն քաղաքի Ֆորդսոնի դպրոցում<ref>Trynka (2007): pp.13-14</ref>: Իգին մեծացել է Միչիգանի նահանգի Իպսիլանտի քաղաքի թրեյլեր պարկում<ref name="Brooklyn Rail">[http://www.brooklynrail.org/2007/5/music/limping-with-the-stooges-in-washington-h Limping with the Stooges in Washington Heights - The Brooklyn Rail<!-- Bot generated title -->]</ref>: «Մենք ապրում էինք թրեյլերում, 96 համարի կայանում: Ընդհանուր կար 113 համար: Այդ ամբողջ ճամբարում բարձրագույն կրթություն ունեին երկու հոգի՝ ծնողներս», - ավելի ուշ հիշում էր երգիչը<ref name=autogenerated1>[http://esquire.ru/wil/iggy-pop Կյանքի կանոններ. Իգի Փոփ. Esquire ամսագիր]</ref>: Եթե հավատանք 1982 թվականին Փոփի հրապարակած ինքնակենսագրությանը, ապա նրա մանկությունն անցել է իր հոր էլեկտրասափրիչի ու հարևան գործարանի կոնվեյերի աղմուկի տակ։տակ: Իր հարցազրույցներից մեկում Իգին նշում է.
{{քաղվածք|Իմ մոտ առաջին անգամ երաժիշտ դառնալու ցանկություն առաջացավ, երբ մենք ընթանում էինք երկկողմանի մայրուղով: Ես նստած էի 1949 թվականի արտադրության Կադիլակի հետևում. հայրս միշտ գնահատում էր լավ մեքենաները: Դինամիկներում երգում էր [[Ֆրենկ Սինատրա]]ն. «Երազանքները կատարվում են, դա կարող է կատարվել, եթե դու հոգով երիտասարդ ես» ( {{lang-en|«Fairy tales can come true, it can happen to you if you’re young at heart»}}): Հայրս համատեղ երգում էր: Այդ օրվանից, երբ ինձ հարցնում էին, թե ինչ եմ պատրաստվում դառնալ, ես պատասխանում էի՝ երգիչ:
 
Տող 18.
== Երաժշտական կարիերա ==
=== Վաղ տարիներ. 1960-1967 ===
Օսթերբերգն իր երաժշտական կարիերան սկսել է որպես հարվածային գործիքներ նվագող և նվագել է Միչիգան նահանգի Էնն Հարբոր քաղաքի միջին դպրոցի տարբեր խմբերում։խմբերում: Խմբերից մեկը կոչվում էր ''«The Iguanas»'', որի անունից էլ նա վերցրեց իր Իգի բեմական կեղծանունը։կեղծանունը: Ավելի ուշ երաժիշտը հիշում էր.
{{քաղվածք|Ես Իգի դարձա, քանի որ երաժշտական խանութում սադիստ տնօրեն ունեի: Ես նվագում էի «The Iguanas» խմբում: Ինձ ստորացնելու կամ վախեցնելու համար նա ասում էր. «Իգի՛, ինձ առանց կոֆեինի սուրճ բեր»: Դա ինձ հունից հանում էր, քանի որ այդ ժամանակ լավ տղաներին անվանում էին Տաբ կամ Ռոք: Ես մականուն ձեռք բերեցի, որը գիտեր ամբողջ քաղաքը ու դա ինձ սաստիկ նյարդայնացնում էր: Մի անգամ մենք նվագում էինք «Blood, Sweat & Tears» խմբի համերգից առաջ: Մի գիշերվա ընթացքում հիսուն դոլար աշխատեցինք ամբողջ խմբի համար, բայց փոխարենը նոր երկրպագուներ ձեռք բերեցինք, իսկ Michigan Daily-ն մեր մասին ծավալուն հոդված գրեց մեր մասին, որում հեղինակն ինձ ''«Իգի»'' էր անվանում: Ես կորցրել էի ինձ. մեր մասին հոդված էին գրել, և ինձ Իգի անվանել: Բայց ես ոչինչ չէի կարող անել: Ես գիտեի փիարի գինը և ես փոքրիկ ''«Փոփ»'' ավելացրեցի վերջում: Ինձնից տասներեք տարի պահանջվեց, որպեսզի այդ անունը դարձնեի այն, ինչ ուզում էի|}}
 
«The Prime Movers»-ի նման խմբերի մոտ տեղական [[բլյուզ]]ը ուսումնասիրելուց հետո նա թողեց Միչիգանի համալսարանն ու տեղափոխվեց [[Չիկագո]], որպեսզի ավելի շատ բան իմանա բլյուզի մասին։մասին: Չնայած Չիկագոյում նա նվագում էր բլյուզ ակումբներում, նրան մեծապես օգնեց [[Սեմ Լեյ]]ը («Paul Butterfield Blues Band»-ի նախկին անդամ), ով Իգիի հետ կիսվեց իր կապերով<ref>{{cite web|url=http://www.iggypop.org/iggyinterviews.html|title=Weasel interviews Iggy Pop|date=December, 1980|accessdate=2009-01-14|publisher=[[WHFS]], Bethesda, MD, USA|archiveurl=http://www.webcitation.org/65IEJRSp0|archivedate=2012-02-08}}</ref>: Ներշնչվելով Չիկագոյի բլյուզով ու այնպիսի խմբերով, ինչպիսիք են The Sonics-ը և MC5-ը, նա կազմավորեց Psychedelic Stooges-ը, և սկսեց ինքն իրեն Իգի անվանել։անվանել: Խումբը կազմված էր Իգիից, ով իր վրա էր վերցրել վոկալիստի պարտականությունները, Ռոն Էշթոնից՝ կիթառ, նրա եղբայր Սքոթ Էշթոնից՝ հարվածայիններ, և բասիստ Դեյվ Ալեքսանդրից։Ալեքսանդրից:
 
=== The Stooges-ի շրջան՝ 1968-1975 ===
Տող 38.
}}
 
Իգի Փոփի սեփական ոճի ձևավորումը սկսվեց, երբ 1967 թվականին նա ներկա գտնվեց Միչիգանի համալսարանում [[The Doors]] խմբի համերգին։համերգին: Նա ապշած էր խմբի վոկալիստ [[Ջիմ Մորիսոն]]ի բեմական պահվածքով<ref name="Brooklyn Rail"/>: Հայտնի խմբի համերգային ելույթների ժամանակ Մորիսոնի էքստրեմալ պահվածքը երիտասարգ Իգիին ոգեշնչեց «տեղափոխել բեմի սահմանները»: Ավելի ուշ Դեթրոյթում նա առաջին անգամ կիրառեց «ցատկը դեպի հանդիսատես»՝ այսպես կոչված «սթեյջ դայվինգ»-ը ({{lang-en|stage diving}})<ref name="Brooklyn Rail"/>: Բեմում Իգիի մեջ կարծես բնակություն է հաստատում չարքերի մի ամբողջ լեգիոն. ելույթ ունենալով մերկ իրանով ու արձակված լայնույթով, նա սանձարձակ ու անկարգ գործողություններ էր անում, «նետվում» երկրպագուների խմբի վրա և համերգի վերջում հայտնվում սեփական արյան մեջ։մեջ: Իր այդ պահվածքով Իգին ոգևորել է շատ ժամանակակիցների։ժամանակակիցների:
 
[[Պատկեր:Iggy Pop in Toronto 1973.jpg|thumb|left|190px|Իգի Փոփը [[Մոնրեալ]]ում, 1977 թվական]]
1968 թվականին, իրենց բեմական դեբյուտից մեկ տարի անց, խումբը, որն իր անվանումը կրճատել և այժմ հանդես էր գալիս «[[The Stooges]]» անվանմամբ, պայմանագիր է ստարագրում [[Elektra Records]]-ի հետ, սրանով ևս հետևելով The Doors-ի հետքերին, ովքեր այդ ժամանակ լեյբլի խոշորագույն նախագիծն էին (ասվում է, որ Իգին զանգել է Մո Հովարդին, որվեսզի ասի, որ ինքն իր խումբը «The Stooges» կկնքի, ինչին Հովարդը պատասխանում է «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կանվանեք, քանի դեռ դուք [[:en:The Three Stooges|The Three Stooges]] չեք» և կախում խոսափողը): Խմբի առաջին երկու ալբոմները՝ համանուն «The Stooges»-ն ու «Fun House»-ը, (որոնցում Իգին, իր մեծ դժգոհությամբ, ձայնագրվել էր որպես ''«''Iggy Stooge''»''), որոնց պրոդյուսերը [[Ջոն Քեյլ]]ն էր, վատ վաճառվեցին։վաճառվեցին: Շուտով՝ նոր անդամների ավելանալուց հետո, խումբն անկում ապրեց Փոփի [[հերոին]]ի նկատմամբ կախվածության պատճառով։պատճառով:
 
==== Ծանոթությունը Դեյվիդ Բոուիի հետ ====
1971 թվականին Իգի Փոփն ու [[Դեյվիդ Բոուի]]ն հանդիպեցին [[Նյու Յորք]]<nowiki/>ի «Max’s Kansas City» գիշերային ակումբում<ref>{{cite web|url=http://www.maxskansascity.com/bowie/|title=David Bowie and Iggy Pop Meet At Max's Kansas City|date=2008-09-17|accessdate=2008-09-17|publisher=Max's Kansas City|archiveurl=http://www.webcitation.org/61DmPOjBy|archivedate=2011-08-26}}</ref>: Փոփի կարիերան իմպուլս ստացավ Բոուիի հետ ընկերանալուց հետո, երբ վերջինս 1973 թվականին առաջարկեց դառնալ Փոփի ալբոմի պրոդյուսերը Անգլիայում։Անգլիայում: [[Ջեյմս Ուիլիամսոն]]ին հրավիրեցին, որպես բաս կիթառահար ու սկսեցին ռիթմ-սեսիայի փնտրտուքները։փնտրտուքները: Բայց, քանի որ թե՛ Բոուին, թե՛ Փոփը գոհ չէին Անգլիայի սեսիոնային երաժիշտներից, նրանք որոշեցին վերամիավորել The Stooges-ը։ը: Սակայն վերամիավորումը լիարժեք չէր, քանի որ Դեյվ Ալեքսանդրը [[գինեմոլություն|գինեմոլության]] մեջ էր և այդպես էլ չկարողացավ մասնակցել ձայնագրություններին, իսկ 1975 թվականին մահացավ։մահացավ: Բացի այդ, Ռոն Էշթոնը, դժկամորեն կիթառից անցավ բասի, որպեսզի տեղ ազատի Ուիլիամսոնի համար։համար: Ձայնագրության գործընթացը վերածվում է նոր ալբոմի՝ «Raw Power»: Ալբոմի թողարկումից հետո [[Սքոթ Թերսթոն]]ը միանում է խմբին, որպես ստեղնաշարայիններ նվագող (ստեղնաշարայիններ/էլեկտրո ֆորտեպիանո): Բոուին շարունակում է աջակցել խմբին, բայց Իգիի խնդիրները թրանյութերի հետ դեռ շարունակվում էին։էին: The Stooges-ի վերջին ելույթն ավարտվում է խմբի ու բայքերների ընդհարմամբ, ինչը վավերագրվել է ''«''Metallic K.O.''»'' համերգային ալբոմում։ալբոմում: Թմրանյութերի չարաշահումը նրա կարիերան նորից փակուղի տարավ, այս անգամ արդեն՝ մի քանի տարով։տարով:
 
=== Բոուին ու Բեռլինը՝ 1976-1978 ===
[[Պատկեր:Iggy-Pop 1977.jpg|thumb|right|190px|Մինեապոլիսի համերգի ժամանակ, 1977]]
The Stooges-ի երկրորդ անկումից հետո Իգի Փոփը մի քանի անգամ ձայնագրվեց Ջեյմս Ուիլիամսոնի հետ, բայց դրանք չհրապարակվեցին մինչև 1977 թվականը։թվականը: Դրանցից մեկը «Kill City» ալբոմն էր, որը համատեղ ստեղծել էին Փոփն ու Ուիլիամսոնը։Ուիլիամսոնը: Իգին ի վիճակի չէր վերահսկել թմրանյութերի օգտագործումն ու ստիպված էր բավականին երկար բուժում ստանալ հոգեբուժական կլինիկայում, որպեսզի կարողանար ազատվել թմրադեղերի նկատմամբ կախվածությունից։կախվածությունից: Բոուին նրա փոքրաթիվ տեսակցողներից էր և շարունակում էր աջակցել իր ընկերոջն ու համահեղինակին։համահեղինակին: Բացի այդ կան տարածված խոսակցություններ, որոնց համաձայն Բոուին Իգիի համար [[կոկաին]] էր տանում<ref>[http://www.nydailynews.com/gossip/2008/03/31/2008-03-31_david_bowie_and_iggy_pop_on_the_glam_in_.html David Bowie and Iggy Pop on the glam in Berlin]</ref>: Ավելի ուշ «Esquire» ամսագրին տված հարցազրույցում Բուին մեկնաբանում է.
{{քաղվածք|Կարծես ես ու Դենիս Հեփերն էինք, որ Իգիի համար թմրանյութեր էինք տանում հենց հիվանդանոց: Եթե չեմ սխալվում, նրան հոգեբուժական բաժին տարել էին 1975 թվականին: Այդ ժամանակ մեր գրպաններում ինչ ասես կար: Ընդհանրապես թույլ չէր տրվում հիվանդանոց թմրանյութեր տանել, բայց մենք խենթ էին և կարողանում էինք ներս մտցնել այն, ինչ ունեինք: Ես անգամ չեմ հիշում, որ մենք վախի նման մի բան զգայինք: Չէ որ այնտեղ՝ հիվանդանոցում, մեր ընկերն էր, և մենք պետք է գոնե մի բան տանեիքն նրա համար, նա արդեն բավական երկար ժամանակ ոչինչ չուներ<ref>[http://esquire.ru/wil/david-bowie Դեյվիդ Բոուի՝ Կյանքի կանոններ: «Esquire» ամսագիր]</ref>|}}
1976 թվականին Բոուին Իգի Փոփին իր հետ տանում է «Station to Station» համերգային շրջագայությանը՝ ուղեկցի կարգավիճակով։կարգավիճակով: Դա Փոփի առաջին պրոֆեսիոնալ հյուրախաղային փորձն էր և նա ապշած էր, մեծամասամբ Բոուիի աշխատանքի մակարդակով։մակարդակով: Բոուին ու Իգի Փոփը տեղափոխվում են Արևմտյան Բեռլին, որպեսզի ազատվեն իրենց թմրանյութային կախվածությունից։կախվածությունից: 1977 թվականին Իգին պայմանագիր է ստորագրում «RCA Records»-ի հետ։հետ: Բոուին օգնում է տեքստերի հարցում և պրոդյուսերություն անում Փոփի երկու ամենահայտնի սոլո ալբոմների համար՝ ''«''The Idiot''»'' և ''«''Lust for Life''»'' (Հանթ և Թոնի Սեյլս եղբայրների հետ): Այս ալբոմներն առանձնանում էին էլեկտրոնային երաժշտության ազդեցությամբ։ազդեցությամբ: Բոուիի հետ համատեղ գրված երգերի ցանկում էին ''«''China Girl''»'', ''«''Tonight» և ''«''Sister Midnight''»'' երգերը, որոնք Բոուին հետագայում օգտագործեց նաև իր սեփական ալբոմներում (դրանցից վերջինը վերաձայնագրվել է այլ տեքստով , ինչպես ''«''Red Money''»''-ն ''«''Lodger''»'' ալբոմում): Բոուին նաև ստեղնաշարայիններ է նվագել Փոփի կենդանի կատարումների ժամանակ։ժամանակ: Այդ ելույթներից մի քանիսը ներառվել են 1978 թվականին թողարկված «TV Eye» համերգային ալբոմում։ալբոմում: Իգին էլ իր հերթին բեք վոկալ է կատարել Բոուիի ''«''Low''»'' ալբոմում։ալբոմում:
 
=== Arista Record՝ 1979-1981 ===
[[Պատկեր:IggyPop1979.jpg|thumb|upright|left|Իգի Փոփ, Քարդիֆ1979]]
Իգիի մոտ մեծանում էր դժգոհությունը RCA լեյբլի աշխատանքի նկատմամբ և նա ավելի ուշ խոստովանում է, որ թողարկել է ''«''TV Eye''»'' ալբոմը, որպեսզի հնարավորինս շուտ ազատվի այդ լեյբլի երեք ալբոմների պայմանագրից։պայմանագրից: Նա անցնում է «Arista Records»-ի, որի նշանի տակ 1979 թվականին թողարկում է ''«''New Values''»''-ը։ը: Այդ ալբոմը պետք է դառնար The Stooges-ի, Ջեյմս Ուիլիամսոնի (այս անգամ պրոդյուսերի դերում) և Սքոթ Թարսթոնի (կիթառ ու ստեղնաշարայիններ) միավորման նման մի բան։բան: Զարմանալի չէ, որ ալբոմի ոճը վերադառնում է The Stooges-ի կիթառային հնչողությանը։հնչողությանը: Չնայած այն բանին, որ ալբոմը բարձր գնահատեցին շատ երկրպագուներ (որոշները այն ավելի բարձր են գնահատում, քան Բոուիի հետ համագործակցությունները) և այն փաստին, որ ալբոմն իրոք ուժեղ հիմք ուներ, ներառյալ ''«''I’m Bored''»''-ն ու ''«''Five Foot One''»''-ը, ''«''New Values»-ը մեծ հաջողություն չունեցավ։չունեցավ:
 
==== Հաջողույթունը Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում ====
Այնուամենայնիվ, ''«''New Values''»''-ը բավականին մեծ հաջողություն ունեցավ [[Ավստրալիա]]յում ու [[Նոր Զելանդիա]]յում, ինչը տարավ նրան, որ Իգի Փոփն առաջին անգամ հյուրընկալվեց այդ երկրներում, և ալբոմը լրացուցիչ տարածում ստացավ։ստացավ: Հյուրախաղերի ժամանակ հատկապես ուշագրավ էր Մելբուրնում «Australian Broadcasting Corporation» ընկերության «Countdown» շոուիի հաղորդումը, որին հրավիրված էր Իգին։Իգին: Նա հարցազրույց է տալիս Յան «Մոլի» Մելդրամին, որը հաճախ ընդհատվում էր նրանով, որ երգիչը ցատկում էր աթոռին ու ավստրալական ակցենտի նմանակմամբ բացականչում ''«''G’day mate''»'': Նրա հայտնվելը շոուիի պատմության ամենաուշագրավ դեպքերից է։է: Այն ամրապնդում է նրա հայտնիությունը ավստրալացի փանկի սիրահարների շրջանում։շրջանում: Սրանից հետո նա ևս մի քանի անգամ հյուրախաղերով գալիս էր այստեղ։այստեղ: Նոր Զելանդիա այցելության ժամանակ Իգի Փոփը երաժշտական տեսահոլովակ է ձայնագրում ''«''I’m Bored''»''-ի համար, որում նա ապտակում է մի կնոջ ու գինի շփում լուսանկարչի վրա<ref>''The Dominion'', July 16, 1979. «Iggy Pop sets tour scene» by Jane Clifton</ref>: Այդ ժամանակ Ավստրալիայում Իգի Փոփը հրավիրված էր «Ten Network»-ի գիշերային շոուում, Հայտնի չէ, կան այդ հարցազրույցի ձայնագրությունները, թե ոչ, բայց նրա՝ Countdown-ում հայտնվելու մասին հաճախ կրկնում են Ավստարալական հեռուստատեսությամբ։հեռուստատեսությամբ:
 
==== Վռնդումը ====
«Soldier»-ի ձայնագրության ժամանակ (1980) Իգի Փոփն ու Ուիլիամսոնը վիճեցին (վերջինս ուզում էր Ֆիլ Սպեկտրի նման հնչողություն), և Ուլիամսոնը ազատվեց աշխատանքից, ինչից հետո նրանք չխոսեցին մոտ 18 տարի։տարի: Դեյվիդ Բոուին հայտնվեց «Play it Safe» երգում, որտեղ Simple Minds խմբի հետ կատարում էր բեք վոկալը։վոկալը: Այդ ալբոմը, որը թողարկվել էր «Party»-ից (1981) մեկ տարի անց, վաճառքի տեսանկյունից հաջողակ չէր։չէր: Իգիին վռնդեցին Arista Records-ից։ից: Այդ ժամանակ նա տառապում էր թմրանյութային կախվածությունից:
 
=== Ութսունականներ ===
Տող 76.
| Ֆոն = #E0E9FF;
}}
1980 թվականին Իգի Փոփը հրապարակեց ''«''I NEED MORE''»'' ինքնակենսագրականը՝ Էնն Արբորից ժամանած միչիգանցի մեկենաս համահեղինակ Էնն Ուեհերի հետ։հետ: Գիրքը ներառում է ընտրված սև ու սպիտակ լուսանկարներ և [[Էնդի Ուորհոլ]]ի նախաբանը։նախաբանը: Ուորհոլն ասում է, որ ինքը հանդիպել է Իգիին դեռևս այն ժամանակ, երբ նա Ջիմ Օսթերբերգ էր. 1966 թվականի Էնն Արբորի կինոփառատոնի ժամանակ։ժամանակ: «Ես չգիտեմ, թե ինչու դա նրան հանրահայտ չդարձրեց»,- գրում է նկարիչը, - «Այն իրոք լավն էր»:
[[Պատկեր:Jameso77.jpg|thumb|right|200px|Իգի Փոփը Harvard Square Theatre-ում]]
 
1982 թվականին թողարկված ''«''Zombie Birdhouse''»'' ալբոմը, որը լույս էր տեսել Քրիս Սթայնի Animal Records լեյբլով ու Սթայնի պրոդյուսերությամբ, առևտրական առումով ավելի հաջողակ չէր, քան Փոփի նախորդ ալբոմները։ալբոմները: Բայց 1983 թվականին Իգի Փոփի ճակատագիրը նորից փոխվեց, երբ Դեյվիդ Բոուին ձայնագրեց ''«''China Girl''»''-ի քավըր տարբերակը։տարբերակը: Երգն առաջին անգամ հայտնվել էր Իգիի ''«''The Idiot» ալբոմում և Բոուիի «Let's Dance» ալբոմ-բլոքբասթերի գլխավոր հիթն էր։էր: Որպես երգի համահեղինակ Փոփը հսկայական հոնորարներ էր ստանում։ստանում: 1984 թվականի ''«''Tonight''»'' ալբոմում Բոուին ձայնագրեց ''«''Lust for Life''»''-ի ժամանակահատվածում ստեղծված իրենց համատեղ աշխատանքներից ևս երկուսը՝ ''«''Tonight''»'' և ''«''Neighborhood Threat''»'': Իգին լավ ապահովված էր դիվիդենտներով, համենայն դեպս որոշակի կարճ ժամանակահատվածում։ժամանակահատվածում: Ընկերոջ օգնությունը Իգիին ուժ տվեց լուծել խնդիրները IRS-ի հետ և հնարավորություն տվեց եռամյա ընդհատում անել, որի ընթացքում հաղթահարեց հերոինային կախվածությունը, դերասանական վարպետության դասեր ստացավ և անգամ հացրեց ամուսնանալ։ամուսնանալ:
 
Բացի այդ, 1984 թվականին Իգի Փոփը կատարեց ''«''Repo Man» ֆիլմի գլխավոր երգը (նախկինում [[Sex Pistols]]-ի կազմում հանդես եկած Սթիվ Ջոնսի հետ՝ կիթառ) ինչպես նաև գործիքային թեման, որը կոչվում էր ''«''Repo Man Theme''»'', որը հնչում էր սկզբնամասի տիտրերի ժամանակ։ժամանակ:
 
1985 թվականին Փոփը մի քանի դեմո է ձայնագրում Ջոնսի հետ։հետ: Նա այդ դեմոները ցույց է տալիս Բոուիին, ով բավականաչափ տպավորվում է դրանցով և առաջարկում պրոդյուսերություն անել այդ ալբոմի համար։համար: 1986 թվականին թողարկված ''«''Blah Blah Blah''»'' ալբոմը ձայնագրվել էր «նոր ալիք» ոճի ազդեցությամբ։ազդեցությամբ: Ալբոմը ներառում էր ''«''Real Wild Child (Wild One)''»'' սինգլը՝ ավստրալացի ռոքնռոլի պիոներ Ջոննի Օ’Քիֆի 1959 թվականի ''«''Wild One''»'' երգի քավըրը։քավըրը: Այդ սինգլը դարձավ Բրիտանական թոփ տասնայկների հիթը և մեծ հաջողություններ ունեցավ ամբողջ աշխարհում, հատկապես Ավստրալիայում, որտեղ վերջին քսան տարիների ընթացքում այն օգտագործվում է ABC-ի «Rage» գիշերային հաղորդման երաժշտական ֆոնի կարգավիճակում։կարգավիճակում: ''«''Real Wild Child (Wild One)''»''-ը մինչև հիմա Փոփի առևտրական հաջողություն ունեցած եզակի աշխատանքներից է։է: ''«''Blah Blah Blah''»''-ը դարձավ ԱՄՆ չարտերի ամենահաջողակ ալբոմը ''«''The Idiot''»''-ի ժամանակներից ի վեր, հասնելով Billboard հիթ շքերթի 75-րդ հորիզոնականին։հորիզոնականին:
 
Բացի այդ, 1985 թվականին թողարկված Rock & Rule ֆիլմում հնչում էին Իգի Փոփի ու Լու Ռիդի երգերը՝ Մոկա հերոսի համար։համար: Փոփի ''«''Pain & Suffering''»'' երգը հնչում է ֆիլմի եզրափակիչ էպիզոդում<ref>{{cite web|url=http://www.dvddrive-in.com/reviews/n-s/rockandrule83.htm|title=Rock & Rule|author=Scott, Casey|accessdate=2007-07-01|archiveurl=http://www.webcitation.org/65IEJzIQp|archivedate=2012-02-08}}</ref>:
 
==== «Risky» տեսահոլովակը ====
1987 թվականին Իգի Փոփը (Bootsy Collins-ի հետ) հայտվեց ճապոնացի կոմպոզիտոր Ռյուիթի Սակամոտոյի ''«''Neo Geo''»'' գործիքային ալբոմում։ալբոմում: ''«''Risky''»''-ի տեսահոլովակը, որի սցենարիստն ու ռեժիսորը Մայերթ Էվիսն էր, պատմության մեջ առաջին անգամ շահեց MTV Breakthrough Video Award: Նորարարական տեսանյութը, որն ուսումնասիրում էր [[FM-2030]]-ի ապագայի նոստալգիայի տրանսհումանիստական-փիլիսոփայական գաղափարները, ներկայացում է ռոբոտի ու Մա Ռեյի մոդելներից մեկի սիրավեպը 1930-ականներին, [[Փարիզ]]ում: Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները կրում էին [[Ժան Բոդրիյար]]ի աշխատությունների, [[Էդուարդ Մունք]]ի «Սեռական հասությունության գեղանկարներ»-ի, [[Ռոլան Բարտ]]ի ''«''Death of the Author''»''-ի ազդեցությունը։ազդեցությունը: Սև ու սպիտակ [[Սյուրռեալիզմ|սյուրռեալիստական]] տեսահոլովակն օգտագործում է շարժման դադարներ, սուսագեղանկարներ և տասախցիկի այլ ռետրոէֆեկտներ։ռետրոէֆեկտներ: Սակամոտոն Մայերթ Էվիսի վարպետությամբ հատկապես տպավորված էր «Վերջին կայսրը» պարտիտուրայի վրա կատարվող աշխատանքներով, որոնք ընթանում էին Լոնդոնում։Լոնդոնում: Նա ևս հայտնվում է տեսահոլովակում. տառեր ու արտահայտություններ է գրում տեսախցիկի բաց օբյեկտիվի վրա։վրա: Իգի Փոփը, ով կատարում էր ''«''Risky''»'' երգի վոկալային մասը, նախընտրում է չհայտնվել տեսահոլովակում, ինչը հնարավորություն է տալիս նրա կատարման ժամանակ հետևել ռոբոտների սյուրռեալիստական պահվածքին։պահվածքին:
 
==== King Biscuit radio show ====
''«''Blah Blah Blah''»-''ից ավելի ուշ թողարկված ''«''Instinct''»''-ը (1988) շրջադարձային էր Իգիի ստեղծագործական կյանքում։կյանքում: Ստեղծագործական առումով դա վերադարձ էր ծանր կիթառային հնչողությանը։հնչողությանը: Ալբոմն ավելի մոտ էր The Stooges-ի շրջանի ստեղծագործություններին, քան նրա ժամանակակից սոլո ալբոմներին։ալբոմներին: Նրա ձայնագրման ստուդիոն, որը սպասում էր ''«''Blah Blah Blah''»''-ի նման ալբոմի, նրան դուռը ցույց տվեց։տվեց: Այնուամենայնիվ, King Biscuit radio show ալբոմը, որը ձայնագրվել էր ''«''Instinct''»'' ալբոմի համար կատարված հյուրախաղերի ժամանակ՝ 1988 թվականի հուլիսի 19-ին [[Բոստոն]]<nowiki/>ում (Իգիի հետ ելույթ էին ունենում նաև կիթառահար Էնդի Մաքքոյը և բաս կիթառահար Էլվին Գիբսը), մնում է պանկ ռոքի ամենահզոր ու ստացված համերգային ալբոմներից մեկը։մեկը:
 
=== Իննսունականներ ===
==== «Brick by Brick» ====
1990 թվականին Փոփը [[Guns N' Roses]] խմբի երաժիշտներ [[Սլեշ]]ի ու [[Դաֆ Մակքագան]]ի և [[The B-52's]]-ի վոկալիստուհի [[Քեյթ Փիրսոն]]ի հետ ձայնագրում է ''«''Brick by Brick''»'' ալբոմը, որի պրոդյուսերը Դոն Ուեսն էր։էր: Ալբոմի ձայնագրման գործին մասնակցում են նաև մի շարք հայտնի հոլիվուդյան խմբերի անդամներ՝ որպես բեք վոկալ։վոկալ: Նրանցից երկուսը՝ Ուայթի Փիրսոնն ու Քրեյգ Պայկը ստեղծում են իրենց խումբը և Իգիի հետ հյուրախաղերի գնում։գնում: Նրանք նաև հանդիպում են ''«''Kiss My Blood''»'' (1991) հոլովակում, որը նկարահանվել էր փարիզյան Օլիմպիայում, աշխարհահռչակ ռեժիսոր Թիմ Պոուպի ղեկավարությամբ։ղեկավարությամբ: Տեսահոլովակը բազմաթիվ վեճերի պատճառ է դառնում։դառնում: Այդտեղ Փոփը նկարահանվել է միանգամայն մերկ։մերկ: Դա նրա միակ ալբոմն էր, որը [[ԱՄՆ]]-ում ոսկե ալբոմի կարգավիճակ է ստացել (վաճառվել էր ավելի քան 500000 օրինակ), և առաջին հիթը, որի դուետային կատարումը B-52's-ի երգչուհի Քեյթ Փիրսոնի հետ հայտնվել էր Top40-ում, ''«''Candy''»''-ում։ում:
 
==== The Manson Family օպերան ====
Բացի այդ, 1990 թվականին Փոփը խաղաց կոմպոզիտոր Ջոն Մորանի Point Music/Phillip Classics-ի թողարկած «The Manson Family» բազմիմաստ օպերայի գլխավոր դերը, որում նա երգում էր դատախազ Վինսենտ Բագլիոսիին։Բագլիոսիին: Այդ տարի նա մասնակցություն ունեցավ նաև Red Hot + Blue project-ում, որտեղ [[Blondie]] խմբի վոկալիստուհի Դեբրա Հարիի հետ կատարում էր ''«''Well Did You Evah!''»'' երգը։երգը:
 
==== Գործունեությունը ֆիլմերում ====
1991 թվականին Իգի Փոփն ու Ուայթի Քիրսթը համատեղ ստեղծեցին ''«''Why Was I Born (Freddy’s Dead)''»'' սաունդթրեքը «Ֆրեդին մահացած է: Վերջին մղձավանջը» ֆիլմի համար ֆիլմի։ֆիլմի: Երգը հնչում է նաև ավարտական տիտրերի ժամանակ՝ «[[Մղձավանջ Ծփիների փողոցում]]» սերիալի կադրերի կամպիլիացիայի հետ մեկտեղ։մեկտեղ:
 
1992 թվականին Փոփը համագործակցում է [[Գորան Բրեգովիչ]]ի հետ [[Էմիր Կուստուրիցա]]յի «Արիզոնայի երազ» ֆիլմի սաունդթրեքի շուրջ աշխատանքների ժամանակ։ժամանակ: Փոփը չորս երգ է կատարում. ''«''In the Deathcar''»'', «TV Screen», ''«''Get the Money''»'', և ''«''This is a Film''»'': 1992 թվականին նա նաև համագործակցում է նյու յորքյան ''«''White Zombie» խմբի հետ։հետ: Իգին ձայնագրում է ''«''Black Sunshine''»'' երգի սկզբնամասում ու ավարտամասում հնչող վոկալային հատվածը, իսկ երգի տեսահոլովակում խաղում է գրողի դերը։դերը: Իգիի անունը մեծ երախտագիտությամբ է հնչում խմբի La Sexorcisto: Devil Music, Vol. 1 ալբոմի ծանոթագրություններում։ծանոթագրություններում:
 
==== Այլ ====
1993 թվականին Իգին թողարկում է ''«''American Caesar''»'' ալբոմը, որն իր մեջ ներառում էր երկու բավական հաջողված սինգլ. ''«''Wild America''»'' և ''«''Beside You''»'': Մեկ տարի անց Իգին իր ներդրումն է ունենում Buckethead խմբի ''«''Giant Robot''»'' ալբոմում, որը պարունակում էր ''«''Buckethead’s Toy Store''»'' և ''«''Post Office Buddy''»'' երգերը։երգերը: Իգին հայտնվում է նաև ֆրանսիական ''«''Les Rita Mitsouko''»'' փոփ ռոք խմբի ''«''Système D''»'' ալբոմում, որտեղ նա Կատերինա Ռեյնջերի հետ դուետով կատարում է ''«''My Love is Bad''»'' երգը։երգը:
 
1995 թվականին Փոփը նորից հանրահայտ է դառնում։դառնում: Պատճառը հիմնականում նրա ''«''Lust for Life''»'' երգի հայտնվել էր «Ասեղի վրա» ֆիլմում։ֆիլմում: Երգի համար նոր հոլովակ է նկարահանվում ֆիլմի կադրերով ու Իգիի ստուդիո նկարահանումներով, որոնց ժամանակ նա պարում էր ֆիլմի աստղերից մեկի՝ Էվան Բրեմների հետ։հետ: Իգի Փոփի համերգը ֆիլմի սյուժետային պահ էր։էր: Երգն օգտագործվել է նաև Royal Caribbean Cruise Lines-ի գովազդում (շատ երաժշտական քննադատների հետ, ովքեր քննարկում էին այս երգի դրական ազդեցությունը ճանապարհորդության վրա) և The Jim Rome Show ամերիկյան ազգային սպորտ թոք շոուում, որպես երաժշտական թեմա։թեմա:
 
Բացի այդ, 1995 թվականին Փոփը թողարկում է ''«''Naughty Little Doggie''»'' ալբոմը, որում Ուայթի Թիրսթը կատարում էր կիթառային մասը, և ''«''I Wanna Live''»'' սինգլը։սինգլը: 1997 թվականին Իգին ռեմիքսավորում է ''«''Raw Power''»''-ը, որպեսզի նրան տա ավելի կոպիտ, առանց փոխզիջումների հնչողություն։հնչողություն: Մինչ այդ մի շարք երկրպագուներ դժգոհում էին, որ Դեյվիդ Բոուիի օրիգինալ տարբերակը կեղտոտ է և չկան բավական բասեր։բասեր: Սկավառակի ետնանկարի վրա նա նշում է, որ «ամեն ինչ դեռ պարտքով է»: Դոն Ուեսի հետ Փոփը համապրոդյուսերություն է անում իր ''«''Avenue B''»'' (1999) ալբոմի համար և թողարկում ''«''Corruption''»'' սինգլը։սինգլը:
 
Դասական գիտության ''«''Classics Ireland» ազդեցիկ ամսագիրը որոշեց տպագրել Էդվարդ Գիբոնի ''«''History of the decline and fall of the Roman empire''»'' (Հռոմեական կայսրության անկման ու փլուզման պատմություն) գրքի մասին Փոփի մտորումները իր «Կեսարն ապրում է» հոդվածում (թողարկում. 2, 1995): Փոփը պատմում էր, որ Գիբոնի ընթերցումները [[Միացյալ Նահանգներ]] հյուրախաղերի ժամանակ նրան ոգեշնչեցին գրել «Կեսար» մոնոլոգը։մոնոլոգը:
 
== Սկավառակագրություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իգի_Փոփ» էջից