«Նոր Հաճն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացնում եմ գոյություն չունեցող պարամետրը oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
Տող 115.
 
Գործարանի ստեղծումը պայմանավորված էր սարքաշինական արդյունաբերության բուռն աճով, որն անհրաժեշտ էր ապահովել արհեստական կորունդից պատրաստված զանազան առանցքակալներով ու կրնկալներով։
[[FileՊատկեր:Նոր Հաճըն քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին.jpg|thumb|Նոր Հաճըն քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին]]
Նման գործարանի գոյության համար կարևոր նախադրյալ էր [[Կիրովական]]ի քիմիական կոմբինատում ստեղծված արհեստական կորունդի նոր արտադրամասը, որը հումքով ապահովելու էր նորաստեղծ գործարանին, կարևոր նշանակություն ուներ նաև որ ապագա գործարանի արտադրանքը տեխնոլոգիապես աշխատատար էր, քիչ նյութատար և դրա կազմակերպումը Հայաստանի պայմաններում մասնավորապես երկաթգծից համեմատաբար հեռու բնակավայրում նպատակահարմար էր։ 1959 թվականին գործարանը մտավ գործող ձեռնարկությունների շարքը և նույն թվականի հուլիսին գործարանը տվեց իր առաջին արտադրանքը՝ կորունդե ասեղներ ձայնապնակների համար, հետագա երկու-երեք տարիների ընթացքում յուրացվեց տարբեր սարքերում կիրառվող կորունդե առանցքակալների, հարթ, գնդային և կոնական կրնկակալների ողջ տեսականու զանգվածային արտադրությունը։ Իմիջիալյոց նշենք, որ արհեստական կորունդը բյուրեղային նյութ է, իր կարծրությամբ երկրորդը ալմաստից հետո, ունի բարձր ամրություն, միաժամանակ փխրուն է։ Այս հատկությունները թելադրում են դրա մեխանիկական մշակման բարդ յուրահատուկ տեխնոլոգիան, որում որպես կտրող գործիքներ օգտագործվում են ալմաստի փոշին և ալմաստից պատրաստված գործիքներ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նոր_Հաճն» էջից