«Գրիգոր Նյուսացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
Տող 3.
 
== Կյանք ==
[[FileՊատկեր:De virginitate V00110 00000008.tif|thumb|''De virginitate'']]
Ծնվել է [[Կապադովկիա]]յի [[Նեոկեսարիա]] քաղաքում շուրջ 335 թ. հույն մեծահարուստ և ազնվական ընտանիքում, որն աչքի էր ընկնում իր աստվածապաշտությամբ։ Երիտասարդ հասակում դպիր է կարգվում, սակայն, առժամանակ թողնում է հոգևոր ոլորտը և հռետորության ուսուցիչ դառնում, ուսումնասիրում հեթանոսական գրականություն, ամուսնանում՝ դառնալով երկու զավակների հայր։
365թ. կնոջ մահից հետո վերադառնում է հոգևոր ոլորտ, հեռանում է անապատ՝ զբաղվելով Սուրբ Գրքի ուսումնասիրությամբ։ 372 թ. Բարսեղ Կեսարացին, կապադովկյան Կեսարիա քաղաքի արքեպիսկոպոս ձեռնադրվելով, իր դիրքերն ամրապնդելու համար եղբորը կարգում է հայաբնակ<ref>[http://araratian-tem.am/media/Ekl%20Grigor%20N.pdf Գրիգոր Նյուսացի, Մեկնություն Ժողովողի, Էջմիածին, 2007, էջ 6]</ref> Նյուսա գյուղի և Սեբաստիա քաղաքի եպիսկոպոս։ Այդ պաշտոնում Գրիգոր Նյուսացին աջակցել է եղբորը՝ աղանդների (ապոլինարիզմ և արիոսականություն) դեմ պայքարում, որի համար էլ բյուզանդական [[Վաղես]] կայսեր կողմից աթոռազրկվել և աքսորվել է՝ վերադառնալով Նյուսա միայն նրա վախճանվելուց հետո։ 378թ. Բարսեղ Կեսարացու մահից հետո ավարտին է հասցնում և հրատարակում ավագ եղբոր անավարտ երկը՝ «Վեցօրեայքը»։