«Ատլանտիդա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պլատոնի երկխոսությունը: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը , Ա → ը, Ա (15) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
Տող 10.
 
=== Պլատոնի երկխոսությունը ===
[[FileՊատկեր:Plato Timaeus.jpg|Right|thumb|''Timaeus'' Պլատոնի աշխատության [[15-րդ դար]]ի թարգմանությունը լատիներեն]]
Ատլանտիդայի մասին բոլոր տեղեկությունները պարունակվում է Պլատոնի երկու երկխոսություններում [[«Թիմեյ»]] (համառոտ) և «Կրիտիյ» (մանրամասն).«Թիմեյ»-ի երկխոսությունը սկսվում Սոկրատեսի և պյութագորական Թիմեյի դատողություններով լավագույն պետական կառույցի մասին։ Համառոտ նկարագրելով իդեալական պետությունը, Սոկրատեսը բողոքում է ստացված պատկերի վերացական և սխեմատիկ լինելուց և ցանկություն է հայտնում «լսել մի նկարագրություն,թե ինչպես կպահի իրեն այդ պետությունը այլ երկրների դեմ պայքարում,ինչպես այն արժանավայել ձևով պատերազմի մեջ մտնում, պատերազմի ընթացքում նրա քաղաքացիները՝ ըստ իրենց ուսման և դաստիարակության,ինչպես են կատարում իրենց պարտքը լինի դա ռազմի դաշտում կամ յուրաքանչյուր այլ պետությունների հետ բանակցություններում»: Ընդառաջելով այդ ցանկությանը, երկխոսության երրորդ կողմը, Աթենքի քաղաքական գործիչ, Կրիտիյը ներկայացնում է իբրև իր պապի՝ ավագ Կրիտիյի պատմած Աթենքի և Ատլանտիդայի միջև տեղի ունեցած պատերազմի պատմությունը, որն էլ իր հերթին այդ մասին իմացել է Սոլոնի զրույցներից։ Վերջինս էլ իմացել է դրա մասի Եգիպտոական քրմերից։ Պատմության իմաստը հետևյալն է. ժամանակով, 9000 տարի առաջ ( Կրիտիյի և Սոլոնի ապրած ժամանակներից առաջ, այսինքն, մ.թ.ա. VI-V դդ. ), Աթենքն շատ փառահեղ, հզոր և առաքինի պետություն էր. Նրա հիմնական մրցակիցը նշված Ատլանտիդան էր. «Այդ կղզին իր չափերով ավելի մեծ է, քան Լիբիան և Ասիան միասին»:
Նրա վրա առաջացել է «իր մեծությամբ զարմանահրաշ և զորությամբ արքայություն», որը իրեն էր ենթարկել ամբողջ Լիբիան՝ մինչև Եգիպտոս և Եվրոպան մինչև Տիրրենիյա (արևմտյան Իտալիա): Այդ թագավորության ամբողջ ուժերը նետվել են Աթենքը ստրկացնելու համար։ Աթենացիները, հելենների գլխավորությամբ, ոտքի են կանգնել, պաշտպանելոի իրենց ազատությունը, և չնայած բոլոր դաշնակիցների դավաճանությանը, նրանք միայնակ, իրենց քաջության ևւ առաքինության շնորհիվ հետ են մղել ներխուժումը, ջախջախել ատլանտներին և ազատագրվել վերջիններիս կողմից ստրկացված ժողովուրդներին։ Սակայն դրանից հետո, տեղի է ունեցել ահռելի բնական աղետ, որի արդյունքում մեկ օրվա ընթացքում աթենացիների ողջ բանակը ոչնչացավ, իսկ Ատլանտիդան խորացուզվեց ծովի հատակը։