«Լուսինյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 23.
[[Պատկեր:Constantin5Armenie.jpg|մինի|300px|Կոստանդին Գ-ն բազմած գահին։ Նկարիչ՝ Հենրի Դելաբորտ, 1844 թ.]]
 
'''Լուսինյաններ''', արքայատուն [[Կիպրոս]]ում [[1192]]-[[1489]] թվաաններին։ Ֆրանսիական ծագում ունեցող Լուսինյանները, որպես խաչակիր ասպետներ, նախ հաստատվել էին [[Պաղեստին]]ում։
 
Լուսինյանների իշխան Գյուին կամ Գվիդոնը, որը Բաղդին թագավորի փեսան էր, նրանից ժառանգեց [[Երուսաղեմի թագավորություն|Երուսաղեմի]] գահը։ [[1187]] թվականին Գվիդոնին հաղթեց և գերվեց Եգիպտոսի սուլթան [[Սալահ ալ–Դին]]ի կողմից, սակայն Անգլիայի միջնորդությամբ ազատվեց և կարգվեց [[Կիպրոսի թագավորություն|Կիպրոսի թագավոր]]՝ հիմնադրելով Լուսինյանների արքայատունը։ Գվիդոնին հաջորդեց եղբայրը՝ Ամորին, իսկ նրան՝ որդին՝ Հենրիկոսը։ Վերջինիս գահաժառանգ որդի Ամորի Բ [[1293]] թվականին ամուսնացավ Կիլիկիայի Հայոց թագավոր [[Լևոն Գ]] Հեթումյանի դստեր՝ Զապելի հետ։
 
[[1310]] թվականին [[Ամորի Բ]]–ի դավադրական սպանությունից հետո Զապելը հինգ զավակի հետ ապաստանեց Կիլիկիայի լատինամոլ թագավոր [[Լևոն Ե]]–ի արքունիքում։ [[1342]] թվականին Լևոն Ե-ն հանկարծամահ եղավ 22–ամյա հասակում՝ առանց գահաժառանգ թողնելու։ [[1343]] թվականին Զապելի կրտսեր որդի Գվիդոնը հայկական ծեսով օծվեց Կիլիկիայի Հայոց թագավոր՝ [[Կոստանդին Գ]] անունով։ Նրա լատինամոլ քաղաքականությունը սրեց դժգոհությունները երկրում։
 
[[1344]] թվականին ժողովուրդն ապստամբեց՝ Օշին Բակուրան իշխանի գլխավորությամբ, Ադանայի պալատում սպանեց Գվիդոն–Կոստանդնին և կոտորեց նրան շրջապատող ֆրանսիական պալատականներին։ Լուսինյանների մյուս գահակալը Կիլիկիայում եղել է [[Կոստանդին Գ]]–ի եղբայր Ջիվանի որդին՝ [[Լևոն Զ]], որը մոր հետ [[1344]] թվականին փախել է Կիպրոս։
 
[[1375]] թվականին Եգիպտոսի սուլթանության զորքերը համառ կռիվներով գրավեցին [[Սիս]]ը և գերեցին Լևոն Զ թագավորին, որը գերությունից ազատվեց Իսպանիայի թագավորի միջնորդությամբ։ Այնուհետև Կիպրոսի Լուսինյանները կրում էին նաև «Հայոց թագավոր» տիտղոսը։