«Լաոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 30.
 
== Անվանում ==
Կոչվել է Լաո ժողովրդի անունով։ Անվանումը տվել են [[պորտուգալացիներ]]ը (անվանման վերջին «ս» տառը պորտուգալերենում ցույց է տալիս հոգնակի)<ref>{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան |title=Աշխարհագրական անունների բառարան |publisher=«Լույս» |location=Երևան |year=1987 |page=}}</ref>։
 
== Պատմություն ==
Տող 40.
 
== Աշխարհագրություն ==
[[Պատկեր:La-map.png|մինի|աջից|280px|]]
Լաոսը առավելապես լեռնային երկիր է։ Հյուսիսում Տրաննին բարձրավանդակն է (Բիա լեռ, 2820 մ, Լաոսի ամենաբարձր կետը), արևելքում՝ Աննամի լեռները (մինչև 2711 մ), հարավում՝ Բոլովեն սարավանդը (մինչև 1572 մ):
 
=== Կլիմա ===
Կլիման մերձհասարակածային, մուսսոնային է։ [[Հունվար]]ի միջին ջերմաստիճանը՝ 15&nbsp;°C-ից (հյուսիսում) 23&nbsp;°C (հարավում), [[հուլիս]]ինը՝ 28—30&nbsp;°C: Տարեկան տեղումները հարթավայրերում 1500—1700 մմ են, լեռներում՝ մինչև 3000 մմ։
 
=== Ներքին ջրեր և հողեր ===
Տող 51.
== Բնակչություն ==
[[Պատկեր:Luang Prabang Monks Alm Dawn 01.jpg|մինի|աջից|280px|Լաոսի բնակչությունը աղոթքին նախապատրաստվելիս]]
Լաոսում ապրում են մոտ 70 ազգություն ու ցեղ՝ լաո (54.6%<ref name="Լասոի բնակչության ազգային կազմ">[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/la.html Լասոի բնակչության ազգային կազմ]</ref>), քմու, Հմոյ, Թայ և այլն<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/la.html name="Լասոի բնակչության ազգային կազմ]<"/ref>: Պաշտոնական լեզուն լաոսերենն է։ Բնակչության մեծ մասը կենտրոնացած է հովիտներում։ Տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 73.1%ը զբաղված է գյուղատնտեսության մեջ<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/la.html Լասոի բնակչություն]</ref>: խոշոր քաղաքներն են՝ [[Վիենտյան]]ը, [[Սավաննաքեթ]]ը, Լուանգպրաբանգը, Պաքսեն, Թհաքեքը։ Մեծամասնության դավանանքը [[բուդդայականություն]]ն է։
 
== Տնտեսություն ==
[[Պատկեր:Morning market in Vientiane.JPG|մինի|աջից|280px|Լաոսի Մայրաքաղաք Վիենտյանի փողոցները]]
Լաոսը հետամնաց ագրարային երկիր է։ Ազգային [[Համախառն Ներքին Արդյունք]]ի 23,7%-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/la.html name="Լասոի բնակչության ազգային կազմ]<"/ref>: Պարենային գլխավոր կուլտուրան [[բրինձ]]ն է։ Աճեցնում են [[եգիպտացորեն]], [[ծխախոտ]], [[բամբակ]]ենի, սրճի ծառ, ափիոնի խաշխաշ։ Խոշոր եղջերավոր անասուններ բուծում են գլխավորապես որպես քաշող ուժ։ Զբաղվում են նաև խոզաբուծությամբ և թռչնաբուծությամբ։ Մթերում են արժեքավոր ծառատեսակների (ճանդան, սաճ և այլն) փայտանյութ։ Հավաքում են գումիլաք, բենզոային խեժ, հիլ, թմբուլ։ Գերակշռում է արհեստագործական-տնայնագործական արտադրությունը։ Փոքր քանակությամբ արդյունահանում են [[անագ]], [[պղինձ]], [[կապար]], [[երկաթ]]ի և [[մանգան]]ի հանքաքար, [[արծաթ]], գունագեղ [[քար]]եր: Կան մշակող արդյունաբերության մանր ձեռնարկություններ։ Զարգացած է [[արծաթ]]ե, փղոսկրե, ոսկյա, գունագեղ քարերից նրբակերտ իրերի գեղարվեստական արհեստագործությունը։ Երկաթուղի չկա։ Ավտոսայլային ճանապարհների երկարությունը 39.568<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/la.html name="Լասոի բնակչության ազգային կազմ]<"/ref> կմ է (2007), որի միայն 530 կմ է ասֆալտապատ<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/la.html name="Լասոի բնակչության ազգային կազմ]<"/ref>: Օդանավակայան կա [[Վիենտյան]], Լուանգպրաբանգ, Մավաննաքեթ քաղաքներում։ Լաոսի արտահանման և ներմուծման հարաբերությունը ½-ի է։ Լաոսը արտահանում է [[սուրճ]], [[փայտ]] և [[անտառանյութ]], [[անագ]]ի խտանյութ, հիլ, բենզոային խեժ, գումիլաք։ Ներմուծում է [[բրինձ]], տեքստիլ ապրանքներ, նավթամթերքներ, տրանսպորտի միջոցներ։ Լաոսի դրամական միավորը կիպն է։
 
== Կրթություն ==
Տող 64.
 
== Երաժշտություն ==
Չնայած հնդկական և չինական ուժեղ ազդեցությանը, Լաոսի երաժշտությունը պահպանել է XII դ. սկզբնավորված ժողովրդական ավանդույթների ինքնատիպությունը։ Տարածված են միայնակ և խմբական երգեցողությունը, թափառական երգիչների իմպրովիզացիոն բնույթի բալլադները և քնարական զուգերգերը։ Երաժշտական գործիքներից են՝ խենը (կազմված է մի քանի բամբուկե փոքր խողովակներից), ֆլեյտան, երկլարանի ջութակը, թմբուկները, գոնգը, քսիլոֆոնը, կոնվոնը (կազմված է 16 փոքր գոնգերից): Այս գործիքները միասին կազմում են Լաոսի փոքր նվագախումբը, որտեղ մուտք են գործել նաև եվրոպական ջութակը և ակորդեոնը։ Լաոսի Ազգային նվագախմբում հիմնական դերը կատարում են գոնգերը։
 
== Թատրոն ==
Լաոսի թատրոնում զուգակցված են պարը, երաժշտությունը, մնջախաղը և դրաման։ Այն սկզբնավորվել է ժողովրդական աշխատանքային և ծիսական ներկայացումներից։ Թատրոնի ձևավորմանը ներազդել է բուդդայականությունը։ Դրամատիկական հիմնական նյութը քաղված է հնդկական «Ռամայանա» —«Մահաբհարաթա» էպոսից, ռոմանտիկական հեքիաթներից և այլն։ Դերասանները կրում են ճոխ զգեստներ և գունազարդ դիմակներ։
 
<gallery>
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լաոս» էջից