«Բուկոլիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Բուկոլիկա''' ({{lang-grc|βουκόλος}} - bukolos- «հովիվ, հովվական»), բնության գողտրիկ պատկերները և հովվական գյուղական խաղաղ կյանքի հրապույրները երգող պոեզիա<ref>{{cite book|author=Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան|title=Գրականագիտական բառարան|publisher=«Լույս»|location=Երևան|year=1980|page=էջ 60}}</ref>, որն սկիզբ է առել [[Հին Հունաստան]]ում սիցիլիահունական հովվական երգերի հիման վրա։
 
== Պատմություն ==
Ամենահին ներկայացուցիչ և ժանրի հիմնադիր է համարվում Ք. ա. 3-րդ դարի սիրակուզյան պոետ [[Թեոկրիտես]]ը, նրա բուկոլիկները առանձնանում էին պարզությամբ և անարվեստությամբ։ Նույնը կարելի է ասել նաև Բիոն Սմիրնեցու (Ք. ա. 2-րդ դար) և Մոսխ Սիրակուզեցու գործերի մասին։ Բայց այս պոետների առաջին իսկ ընդօրինակողի՝ [[Վերգիլիոս]]ի բուկոլիկները (որոնք նրա մոտ անվանվում են նաև էկլոգներ) կորցնում են իրենց սկզբնական պարզությունը և բնականությունը. հովիվների խոսքերը չափազանց տարօրինակ էր, չափից դուրս շատ էին ակնարկները քաղաքականությունից, չնայած ընդհանուր առմամբ Վերգիլիոսի բուկոլիկները զուրկ չէին հովվերգական հմայքից, հատկապես բնության տեսարանների վառ, կենդանի պատկերումով։ Բուկոլիկ պոեզիայի տարածված ժանրերց են [[իդիլիա]]ն, [[էկլոգ]]ը, [[հովվերգական պոեմ]]ը և այլն։
 
Հայ բանաստեղծներից բուկոլիկ պոեզիայի հատկանիշները հիշեցնող գործեր հանդիպում են [[Միսաք Մեծարենց|Մ. Մեծարենցի]], [[Դանիել Վարուժան|Դ. Վարուժանի]], [[Ավետիք Իսահակյան|Ավ. Իսահակյանի]], [[Վահան Միրաքյան|Վ. Միրաքյանի]] և ուրիշների ստեղծագործություններում։