«Բերուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Բերուկ''' ({{lang-la|'' allavio''}} - «ջրաբերուկ», «ողողալցում»), հոսող ջրերի առաջացրած նստվածքներ, կազմված են գլաքարերից, մանրախճից, [[ավազ]]ից, [[կավ]]երից, ավազակավերից։
 
Առաջանում են ապարների հողմահարման, բեկորային նյութի տեղափոխման և նստվածք տալու հետևանքով։ Այլուվիալ նստվածքներին բնորոշ է տարատեսակ, գերազանցապես շեղ շերտայնությունը<ref>Дельты — модели для изучения. Пер. с англ. / Под ред. М. Бруссард.: Недра, 1979. — 323с.</ref>։ Այլուվիալ նստվածքներում հաճախ հանդիպում են բուսական և կենդանական մնացորդներ։ Ըստ տարածման վայրի և տիպերի, այլուվիալ նստվածքներ լինում են՝ հունային, ողողատային, գետաճահճային և դելտային։
 
Այլուվիալ նստվածքների հետ են կապված [[ոսկի|ոսկու]], [[պլատին]]ի, [[ալմաստ]]ի, [[անագ]]ի, [[սնդիկ]]ի ցրոնային տիպի հանքավայրերը, ինչպես նաև տարբեր տեսակի շինանյութերի (մանրախիճ, ավազ, կավ) և տորֆի կուտակները<ref>[http://web.ru/db/msg.html?mid=1162938 Аллювий] / Геологический словарь: Недра, 1978</ref>։
 
== Տարածում ==
Երկրի մակերևույթի կարծր ապարներից անջատված բոլոր մասնիկները քշվում և կուտակվում են այլ վայրերում՝ նստվածքի ձևով։ Այդ քերուկները շրջապատող միջավայրերը բազմազան են, և դրանով որոշվում է նստվածքի բնույթը։ Բարենպաստ պայմանների դեպքում նստվածքներն, ի վերջո, կարող են վերածվել նոր նստվածքային ապարների։ Բերուկը կուտակվում է զառիվեր լեռնալանջերին, հարթ գետահովիտներում, ծովեզրերի առափնյա ծանծաղուտներում կամ խորը օվկիանոսի հատակին։
 
Բազմաթիվ նստվածքաշերտեր կրկին արագորեն էրոզիայի են ենթարկվում։ Օրինակ, եթե գետի վարարման ժամանակ գետաքարեր են մնում, ապա հաջորդ վարարման ընթացքում դրանք կարող են հոսանքով ներքև քշվել։ Այդ ամենի հետևանքով գետաքարերը և այլ ապարային կտորները հողմահարվում են։ Նստվածքն ամենից հեշտ ապարի է վերածվում այնտեղ, ուր ցամաքի մակարդակն իջնում է կամ էլ [[ծով]]ի մակարդակը՝ բարձրանում։ Նման դեպքերում մեկ նստվածքային շերտը թաղվում է մյուսի տակ և պահպանվում, որից հետո այն սեղմվում և կարծրանում է՝ վերածվելով ապարի։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բերուկ» էջից