«Առցանց բանկային գործ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
better image
չ oգտվելով ԱՎԲ
 
Տող 9.
Նման ծառայությունները հետագայում լրացվեցին նույն ցանցի՝ ապրանքի դիստանցիոն վճարման համակարգով՝ սկզբում կրեդիտ քարտերի միջոցով, այնուհետև ինտերնետով վճարման համար հատուկ մեխանիզմով։
 
Էլեկտրոնային հաշիվների ապահով մշակման համար գումնարներ էին ծախսվում, ինչը և գրավեց առաջատար [[համակարգիչ|համակարգչային]] կազմակերպությունների ուշադրությունը։ Արևմուտքում որոշ բանկեր սկսեցին ստեղծել վճարման ծառայություններ՝ ամբողջովին կենտրոնացված համացանցի վրա։ Ստեղծվեցին նաև մի քանի «վիրտուալ բանկեր», որոնց սպասարկումը հենց կատարվում էր համացանցի միջոցով։
 
== Կառուցվածք ==
 
Համացանցի հնարավորությունները կիրառվում են բանկի գրեթե բոլոր բնագավառներում՝ սկսած հաճախորդների հետ շփումից, մինչև այլ բանկերի հետ կապի մեջ լինելուց։
 
Համացանցում ցանկացած ֆինանսական կազմակերպության աշխատանքի առաջին քայլը սովորաբար լինում է սարդոստայնի օգտագործումը որպես գովազդի միջոց։
 
Երկրորդ քայլը՝ հաճախորդներին բանկի բազային մուտքի հնարավորություն տալն է։ Հաճախորդներին հնարավորություն է տրվում տեսնել իրենց վերաբերվող ֆինանսական տեղեկատվությունը։
 
Երրորդ քայլը՝ հաճախորդների հետ ինտերակտիվ փոխազդեցությունն է։ Այսպիսի փոխազդեցության շնորհիվ՝ հաճախորդը ստանում է ոչ միայն ֆինանսական տեղեկատվության մուտք, այլ նաև տեղեկատվության մեջ ուղղումներ կատարելու և անցկացնելու տարբեր հաշվարկներ։