«Աշխարհագրական տեղեկատվական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''ԱՏՀ''' ('''Աշխարհագրական տեղեկատվական համակարգ''') (անգլերեն՝ ''GIS'')։ ԱՏՀ-ն ապարատածրագրային ամբողջություն է, մարդ-համակարգիչ փոխհարաբերություն, օժտված բազմաթիվ հնարներով, տարածական կոորդինատավորված (աշխարհագրական) տվյալների հավաքման, պահպանման, մշակման, վերլուծման և տարածման համար։
 
Աշխարհագրական տեղեկատվական համակարգերն առաջացել են XX դարի 60-ական թվականների սկզբներին։ Հենց այդ ժամանակ հայտնվեցին նախադրյալներ և պայմաններ թվայնացնելու համար գործունեության այն ոլորտները, որոնք կապված են աշխարհագրական տարածության մոդելավորման և տարածական խնդիրների լուծման հետ։ Նրանց զարգացումը պայմանավորված էր համալսարանների, գիտական հիմնարկների, պաշտպանական գերատեսչությունների և քարտեզագրական ծառայությունների ուսումնասիրություններով։
 
Առաջին անգամ «աշխարհագրական տեղեկատվական համակարգ» տերմինը հայտնվել է անգլալեզու գրականության մեջ և օգտագործվել է երկու տարբերակով՝ [http://en.wikipedia.org/wiki/Geographic_information_system geographic information system] և [http://en.wikipedia.org/wiki/Geographic_information_system geographical information system]։ Կարճ ժամանակ անց սկսեց օգտագործվել նաև կրճատ տարբերակով՝ GIS։ Որոշ ժամանակ անց այդ տերմինը մտնում է նաև ռուսական գիտական բառապաշարի մեջ և օգտագործվում է երկու տարբերակով՝ ամբողջական՝ [http://ru.wikipedia.org/wiki/%D0%93%D0%B5%D0%BE%D0%B3%D1%80%D0%B0%D1%84%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%B8%D0%BD%D1%84%D0%BE%D1%80%D0%BC%D0%B0%D1%86%D0%B8%D0%BE%D0%BD%D0%BD%D0%B0%D1%8F_%D1%81%D0%B8%D1%81%D1%82%D0%B5%D0%BC%D0%B0 географическая информационная система] և կրճատված՝ [http://ru.wikipedia.org/wiki/%D0%93%D0%B5%D0%BE%D0%B3%D1%80%D0%B0%D1%84%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%B8%D0%BD%D1%84%D0%BE%D1%80%D0%BC%D0%B0%D1%86%D0%B8%D0%BE%D0%BD%D0%BD%D0%B0%D1%8F_%D1%81%D0%B8%D1%81%D1%82%D0%B5%D0%BC%D0%B0 геоинформационная система]։ Սակայն ռուսական գրականության մեջ էլ շատ արագ գործածության մեջ մտավ ГИС տարբերակը։ [[Հայերեն]]ում ևս օգտագործվում է մի քանի տարբերակով՝ աշխարհագրական տեղեկատվական համակարգեր կամ կրճատ՝ ԱՏՀ, գեոինֆորմացիոն համակարգեր կամ կրճատ՝ ԳԻՀ, կամ պարզապես ԳԻՍ։
 
Կարճ՝ ԱՏՀ-ն սահմանվում է որպես ''տեղեկատվական համակարգեր, որոնք ապահովում են տվյալների հավաքումը, պահպանումը, մշակումը, ցուցադրումը և տարածումը, ինչպես նաև նրանց հիման վրա նոր տեղեկույթի (ինֆորմացիա) և տարածական կոորդինատավորված երևույթների մասին գիտելիքների ստացումը։''
ԱՏՀ-ի հիմնական կատեգորիաներն են՝ ''տվյալներ'', ''տեղեկույթ'' և ''գիտելիք''։
 
ԱՏՀ-ն կարելի է դասակարգել ըստ մի քանի չափանիշների.
Տող 34.
# [http://www.gisinfo.am www.gisinfo.am]
# [http://gismap.by gismap.by - ԱՏՀ Բելառուս - Geoportal Belarus]
 
 
[[Կատեգորիա:Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր]]