«Հովհաննես առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
* Փոքրիկ հանդիմանության է արժանանում նաև Քրիստոսին մեկ այլ հարցով դիմելիս (ըստ Մատթեոս ավետարանչի` Քրիստոսին դիմել է առաքյալի մայրը (20:20-24)). ''«Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, գնացին նրա մոտ և ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»։ Եվ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»։ Եվ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մեկս՝ քո աջում և մյուսս՝ ձախում, քո փառքի մեջ»։ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Չեք իմանում, թե ինչ էք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ»։ Եվ նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կխմէք, և այն մկրտությունը, որով ես մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք, բայց իմ աջում և ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»։ Այդ լսելով՝ տասը առաքյալները սկսեցին բարկանալ Հակոբոսի և Հովհաննեսի վրա»'' (Մարկ. 10:35-40): [[Պատկեր:HSAraqyalner.jpg|thumb|right|Քրիստոս և առաքյալներ, Քրիստոսի դեմ-դիմաց նստած է Հովհաննես առաքյալը]]
* Հովհաննեսը մշտապես եղել է Քրիստոսի կողքին: Վերջին ընթրիքի ժամանակ, երբ Հիսուսը ակնարկում է իր մատնությունը. «Աշակերտներից մեկը, որին Հիսուս սիրում էր, նստել էր նրա մոտ։ Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թե այդ ո՛ւմ մասին է ասում։ Եվ սա Հիսուսի կրծքովն ընկավ ու ասաց նրան. «Տե՛ր, ո՞վ է»։ Հովհաննեսը հետևում է Քրիստոսին նաև նրա չարչարանքների ընթացքում. «Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսը և մյուս աշակերտը։ Եվ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, Հիսուսի հետ մտավ քահանայապետի տան գավիթը։ Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մոտ, դուրսը։ Մյուս աշակերտը, որ ծանօթ էր քահանայապետին, դուրս ելավ, դռնապանին ասաց եվ Պետրոսին ներս մտցրեց»: Անգամ խաչելության պահին Հովհաննեսը կանգնած է Քրիստոսին շատ մոտ. «Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը և նրա մորաքույրը՝ Կղեոպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ» (Հովհ. 19:26-28):
* Հետհարության դրվագներում էլ Հովհաննես առաքյալը մյուսն առաքյալների հետ է (Հովհ. և21 գլուխ). նա առաջին ականատեսն է Քրիստոսի հարության` թափուր գերեզմանի (Հովհ. 20:1-10) և Տիբերիայի ծովեզերքի հայտնության (Հովհ. 21 գլուխ):
 
==Հովհաննես առաքյալը Գործք առաքելոցում==
 
Հովհաննեսի ավետարանում առաքյալներից մեկն անվանվում է Հիսուսի '''սիրելի աշակերտ''' (Հովհ. 13:23, 19:27, 20:2, 21:21): Նույն այդ աշակերտի մասին ինքը` Հովհաննես ավետարանիչը գրում է. «Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ եւ գրեց իսկ դրանք. եւ գիտենք, որ նրա վկայութիւնը ճշմարիտ է» (Հովհ. 21:25)։ , և հենց նրան է Քրիստոս պատվիրում խնամել իր մորը` Մարիամին:
Հովհաննեսի մասին հանդիպում ենք նաև ավետարանական հետևյալ տեղիներում.
Մատթ. Դ 21, Ժ 3, ԺԷ 1, Մարկ. Ա 19, Ա 29, Գ 17, Ե 37, Թ 1, Թ 37, Ժ 35, Ժ 41, ԺԳ 3, ԺԴ 33, Ղուկ. Ե 10, Զ 14, Ը 51, Թ 28, Թ 49, Թ 54, ԻԲ 8:
 
Ըստ [[Գործք առաքելոց]]ի` Պետրոսի գործունեության և վաղ [[Եկեղեցի|Եկեղեցու]] դավանանքը հաստատելու ժամանակ Հովհաննեսը նրա հետ է եղել: Հովհաննեսը Եկեղեցու երեք սյուներից մեկն է եղել, ում [[Պողոս առաքյալ|Պողոսը]] հանդիպել է [[Երուսաղեմ]]ում (Գաղ. Բ 9):