«Բարսեղ Ա Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
==Ծագումը==
Բարսեղը ծնվել է Բյուզանդիայի Մակեդոնիա թեմ (վարչական միավոր, համապատասխանում է ներկայիս Ադիրանապոլիս քաղաքի շրջակայքի տարածքին) գաղթած հայ ընտանիքում շուրջ 811 թ.։ Սկզբնաղբյուրների տվյալներով՝ Բարսեղի (բյուզանդական աղբյուրներում՝ Վասիլ) հայկական ծագումն անվիճելի է: Շատ հետաքրքիր է այդ տեսակետից 10-րդ դարի առաջին կեսում գրված «Եվթիմիոսի վարքը» (կոչվում է նաև «Պսամաթիական ժամանակագրություն»), որտեղ գրված է հետևյալը. «Վասիլը խնամակալ է թողնում Ստիլիանոսին, որին հայերեն Զաուցես էին անվանում, որովհետև նա էլ էր մակեդոնացի և ծագումով հայ, ինչպես և ինքը»: Իսկ Սիմեոն Մագիստրոսը տալիս է Վասիլի արտաքինի նկարագրությունը՝ իրար միացած հոնքեր, սև աչքեր, թուխ դեմք, ինչը ցույց է տալիս, որ ավելի ուշ շրջանի արաբական հեղինակների տված տեղեկությունը, թե Վասիլը սլավոն էր, սխալ է և մենք գործ չունենք սլավոնական տիպարի հետ:
Ըստ պատմիչների՝ ԲարսեղիԲարսեղ Ա-ի լեզուն հայերենն էր, և նա հունարեն խոսում էր ծանր ակցենտով։ Կայսր [[Կոստանդին Ծիրանածին]]ը հաղորդում է, որ «Վասիլ (Բարսեղ) կայսրը, ծագումով Մակեդոնիայից էր, ազգությամբ հայ Արշակունի»: Վասիլ Ա-ի կյանքի և գործունեության մասին այս երկն ընդգրկված է բյուզանդական մի աղբյուրի մեջ, որը պատմագիտության մեջ հայտնի է Թեոփանեսի շարունակող անունով: Վասիլի մասին այս առասպելը հորինողները աշխատել ոնեն ցույց տալ, որ Վասիլը սերում էր Արևմուտքի առաջին քրիստոնյա կայսր Կոստանդին Մեծից և Արևելքի առաջին քրիստոնյա թագավոր Տրդատ Գ Արշակունուց: Դրա նպատակը փաստելն էր Վասիլի իրավունքները՝ Բյուզանդիայի գահի նկատմամբ: Իսկ իրականում, ինչպես որոշ ուսումնասիրողներ են եզրհանգելեզրահանգել, նա կամ Բագրատունիների շառավիղ էր, կամ Մամիկոնյանների: Վերը նշված ձեռագրում Ծիրանածինը Վասիլ Ա-ի մոր անունը չի հաղորդում, սակայն նրան հիշատակում է իր «Արարողությունների մասին» աշխատության մեջ՝ Պանկալո անունով: Հայ հեղինակներից [[Վարդան Արևելցի]]ն վկայում է, որ Վասիլի մայրը հայուհի էր:
 
==Բարսեղ Ա-ի կեղծ ծագումնաբանության հեղինակը==