«Ռեյֆ Ֆայնս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 30.
 
== Կենսագրություն ==
Ռեյֆը ընտանիքի առաջնեկն է։ Նրա մայրը՝ Ջենիֆեր Լաշը, գրող է, հայրը՝ Մարկ Ֆայնսը, հանրահայտ լուսանկարիչ է (վերջինիս հայրը ձեռնարկատեր Մորիս Ֆայնսն էր<ref>[http://www.filmreference.com/film/66/Ralph-Fiennes.html դերասանի կենսագրությունը filmreference.com կայքում]</ref>)։ Նրա ընտանիքը սերում է նորմաններից<ref name="интервью">Fiennes, Ralph. [http://www.bravotv.com/Inside_the_Actors_Studio/guest/Ralph_Fiennes Interview with James Lipton]. «Inside the Actors Studio»</ref>։ 1973 թվականից սկսած՝ ընտանիքը բնակվում է Իռլանդիայում։ Նրա հինգ եղբայրներից և քույրերից գրեթե բոլորը ինչ–որ կերպ առնչություն ունեն կինոյի հետ․ եղբայրը՝ Ջոզեֆ Ֆայնսը, կատարել է [[Ուիլյամ Շեքսպիր|Շեքսպիր]]ի դերը օսկարակիր «Սիրահարված Շեքսպիրը» մելոդրամայում (1998), մյուս եղբայրը՝ Մագնուս Ֆայնսը, երգահան է, քույրերը՝ Սոֆի Ֆայնսը և Մարթա Ֆայսնը, կինոռեժիսորներ (Մարթայի «[[Օնեգին (ֆիլմ)|Օնեգին]]» ֆիլմում Ռեյֆը գլխավոր դերակատարն է), իսկ նրանց երրորդ եղբայրը՝ Յակոբը, զբաղվում է շրջական միջավայրի պաշտպանությամբ։ Նաև երիտասարդ դերասան Հիրո Ֆայնս Թիֆինը (խաղացել է «[[Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը (ֆիլմ)|Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը]]» ֆիլմում) Ռեյֆի զարմիկն է, բրիտանացի հայտնի ճանապարհորդ Ռանուլֆ Ֆայնսը և գրող Ուիլիամ Ֆայնսը Ռեյֆի զարմիկներն են արդեն երրորդ աստիճանով։ 8-րդ սերնդով նրանք բարեկամ են բրիտանական արքայական ընտանիքին։
 
== Կարիերա ==