«Աուգուստ Ալլե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր
Տող 8.
 
== Կենսագրություն ==
Աուգուստ Ալլեն ծնվել է 1890 թվականի օգոստոսի 31-ին Էստոնիայի [[Վիլյանդի]] քաղաքում<ref name="БСЭ">Алле Аугуст // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.</ref>՝ քարտաշի ընտանիքում։ Դպրոց է հաճախել Վիլյանդիում ու [[Նառվա (քաղաք, Էստոնիա)|Նառվա]]յում։ Որպես դեղագործի աշակերտ աշխատել է Կուբանում ու [[Ուլյանովսկ|Սիմբիրսկ]]ում։ Հետագայում որպես տնային ուսուցիչ աշխատել է [[Վիլնյուս]]ում։ 1915 թվականին Ռուսաստանի Օրյոլ քաղաքում հանձնել է չափահասության ատեստատի քննություններ։ 1915 թվականից մինչև 1918 թվականը Աուգուստ Ալլեն սովորել է Սարատովի համալսարանի բժշկական ֆակուլտետում։
 
Այնուհետև տեղափոխվել է Էստոնիա, որտեղ աշխատել է որպես լրագրող ու ծառայող։ [[1937 թվական]]ին Աուգուստ Ալլեն ավարտել է [[Տարտուի համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետը, ինչից հետո աշխատանքի է ընդունվել որպես երդվյալ հավատարմատարի օգնական<ref name="ПСЭ">[https://books.google.ru/books?id=u_hkAAAAMAAJ&q=Алле,+Аугуст&dq=Алле,+Аугуст&hl=ru&sa=X&ved=0ahUKEwiX_KS2ru3LAhUGjnIKHZMBBncQ6AEIITAB Писатели Советской Эстонии: биобиблиографический словарь]. 1984. С. 10-12</ref>։
 
[[Պատկեր:August Alle haud.jpg|thumb|Աուգուստ Ալլեի շիրիմը]]
Իր առաջին գրական ստեղծագործությունները Աուգուստ Ալլեն տպագրել է [[1911 թվական]]ին։ Նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն՝ «Üksinduse saartele» («Մենության կղզիներում»), լույս է տեսել [[1918 թվական]]ին։ 1921 թվականին նա հրատարակել է իր երկերի «Carmina barbata» ժողովածուն։ Աուգուստ Ալլեն էստոնացի առաջին գրողներից էր, որ իր գրական ստեղծագործություններում անդրադարձավ 1917 թվականի [[Հոկտեմբերյան հեղափոխություն|հոկտեմբերյան իրադարձություններին]]։ Գրել է մի շարք սատիրական [[ֆելիետոն|ֆելիետոններ]], որոնցում ծաղրել է էստոնական բուրժուազիան։ 1930-ական թվականների ստեղծագործություններում նա քննադատել է գերմանական ու էստոնական ֆաշիզմը։[[ֆաշիզմ]]<nowiki/>ը։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին գրել է էպիգրամներ, բանաստեղծություններ ու ֆելիետոններ, որոնցում արտահայտել է իր ատելությունը [[նացիստական ԳերմանիայիԳերմանիա]]<nowiki/>յի նկատմամբ<ref name="КЛЭ">[http://feb-web.ru/feb/kle/kle-abc/ke1/ke1-1601.htm Алле Аугуст] // Краткая литературная энциклопедия. Т. 1. — 1962</ref>։
 
Աուգուստ Ալլեն կապված է եղել «[[Սիուրու]]» գրական խմբակի հետ, որի անդամ է դարձել [[1919 թվական]]ին։ 1940 թվականին Էստոնիայում տեղի ունեցած Հունիսյան հեղափոխությունից հետո Աուգուստ Ալլեն որպես խորհրդական աշխատել է լուսավորության նախարարությունում, ապա եղել է Հեղինակային իրավունքների պահպանության միության քարտուղար, Էստոնացի խորհրդային գրողների միության կազմկոմիտեի անդամ և «Վիյսնուրկ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ։ 1941 թվականին եղել է [[Էստոնական ԽՍՀ]] Ժողովրդական կոմիսարների խորհրդին կից արվեստի հարցերով վարչության նախագահի տեղակալ<ref name="ПСЭ"/>։ 1942 թվականին դարձել է Կոմունիստական կուսակցության անդամ<ref name="КЛЭ"/>։ Պատերազմի ժամանակ գտնվելով թիկունքում՝ ղեկավարել է [[Էստոնիայի կոմունիստական կուսակցություն|Էստոնիայի Կոմունիստական կուսակցության]] կենտրոնական կոմիտեի տպագրության բաժինը։ 1945-1946 թվականներին եղել է Էստոնական ԽՍՀ արդարադատության նախարարի տեղակալը<ref name="ПСЭ"/>։ 1946 թվականից մինչև 1952 թվականը Աուգուստ Ալլեն եղել է «Լոոմինգ» ամսագրի խմբագիրը<ref name="БСЭ"/>։
 
Աուգուստ Ալլեն մահացել է [[1952 թվական]]ի հուլիսի 8-ին Տալլինում<ref name="БСЭ"/>։ Թաղված է Տալլինի Անտառային գերեզմանատանը։
Տող 22.
* Valitud tood, Tallinn, 1954.
* Luuletused, Tallinn, 1964.
<!-- === В русском переводе ===
* Антология эстонской поэзии, т. 2, М. — Л., 1959;
* Сатира и лирика, Тал., 1960. -->
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}