«Դիցաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Դիցաբանության ձևավորումը ==
Դիցաբանության ձևավորման համար կարևոր նշանակություն են ունեցել [[ֆետիշիզմ]]ը, տոտեմիզմը և [[ոգեպաշտություն]]ը։ Սկզբնական շրջանում դիցաբանությունը ըստ էության ձուլվել է այդ պատկերացումներին, հանդես եկել դրանց մեջ։ Հետագայում, հասարակության զարգացման ընթացքում, աստիճանաբար առաջացել է դիցաբանական ավելի բարձր աստիճանի վերացարկում, կազմավորվել են տարբեր ժողովուրդների մարդակերպ աստվածների համազգային դիցաբանները։ Նյութական անհավասարության մեծացմանն ու դասակարգերի առաջացմանը զուգընթաց ավելի է խորացել գլխավոր և երկրորդական աստվածների տարբերությունը, ընդգծվել նրանց նվիրապետությունը։ Աստվածները և կիսաստվածները (հերոսները) մարմնավորելով բնության որևէ տարերք, միաժամանակ ձեռք են բերել հասարակական-բարոյական նշանակություն՝ խորհրդանշելով չարի ոչնչացումը, բարին, գեղեցիկը, հերոսականը, հասարակական կարգը։
 
Այդ գաղափարներն են արտահայտում բաբելական Մարդուկը, հնդկական Ինդրան, հունական [[Զևս]]ը, [[Պրոմեթևս]]ը, [[Աֆրոդիտե]]ն, Հերակլեսը, հայկական Վահագնը, Հայկը, Անահիտը ևն։ Վաղ դասակարգային հասարակարգում դիցաբանությունը դարձել է կրոնական, սոցիալ-քաղաքական, գեղագիտական, բարոյական և փիլիսոփայական գաղափարների արտացոլման այլաբանական ձև։ Սակայն հետագայում, բնության և հասարակության օրինա–չափությունների ճանաչմանը զուգընթաց, դիցաբանությունը աստիճանաբար տեղը զիջել է հասարակական գիտակցության մյուս ձևերին։ Գրեթե բոլոր ժողովուրդներն էլ ունեցել են դիցաբանական զանազան ըմբռնումներ, վերացարկման ու զարգացման տարբեր աստիճաններում գտնվող դիցաբանություններ։ Տարևան ժողովուրդների դիցաբանական պատկերացումները հաճախ ազդել են միմյանց վրա, խիստ տեղային, տարերային, պարզունակ համոզմունքներից անցում է կատարվել ավելի համապարփակ արժեք ներկայացնող գաղափարներին։ Համաշխարևային դիցաբանության կատարյալ, դասական արտահայտությունը հունականն է այն ժամանակին գրառվել Է, ստացել համակարգված, ամբողջական բնույթ։ Բոլոր ժամանակների, հատկապես անտիկ արվեստագետների ու գրողների ստեղծագործություններում արտացոլվել են դիցաբանական կերպարներն ու առասպելները։