«Ատոմային զանգված»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Ատոմական զանգվածի միավորներ ==
Ատոմական զանգվածի միավոր է ընդունված (1961 թվական) [[ածխածին|ածխածն]]ի 12C [[իզոտոպ]]ի [[ատոմ]]ի զանգվածի 1/12 մասը, որը հավասար է ''1,66043±0,00031·10<sup>-24</sup>'' գրամ։ Եթե [[քիմիական տարր|քիմիական տարրն]]ն ունի մեկ բնական իզոտոպ (F, A1 և այլն), ապա նրա ատոմական զանգվածը այդ իզոտոպի ատոմի զանգվածն է։ Մի քանի բնական իզոտոպ պարունակող տարրի Ատոմական զանգվածը այդ [[իզոտոպ]]ների ատոմական զանգվածների միջինն է՝ հաշված ըստ նրանց հարաբերական պարունակության։ Քանի որ տարրերի բնական իզոտոպային բաղադրությունը փոխվում է չնչին չափով ''(0,003%)'', ապա յուրաքանչյուր տարրի ատոմական զանգվածը գործնականորեն հաստատուն մեծություն է։
 
== Պատմություն ==
Ատոմական զանգվածի հասկացությունը մտցրել է [[Ջոն Դալթոն]]ը (1803 թվականին), որպես միավոր ընդունելով ամենաթեթև տարրի՝ [[ջրածին|ջրածն]]ի [[ատոմ]]ի զանգվածը (ջրածնային միավոր) և ավելի ուշ առաջարկել տարրերի ատոմական զանգվածների առաջին աղյուսակը։
 
1818 թվականին Ի. Բերցելիուսը հրատարակեց ատոմական զանգվածների նոր աղյուսակ՝ հաշվված ըստ [[թթվածին|թթվածն]]ի, որի ատոմական զանգվածը ընդունված էր ''100''։
Քիմիկոսների միջազգային համագումարը [[1860]] թվականին ընդունեց Ատոմական Զանգվածների միասնական արժեքներ՝ հաշվված ջրածնային միավորներով։ Սկսած 1906 թվականից ատոմական զանգվածը չափվում էր [[թթվածին|թթվածն]]ային միավորով՝ թթվածնի ատոմի զանգվածի ''1/16'' մասով։
Տարրերի պարբերական օրենքի հայտնագործել է [[Մենդելեև]]ը 1869 թվականին, որը կարևոր դեր խաղաց մի շարք տարրերի ատոմական զանգվածների ճշտման գործում։
Թթվածնի բնական իգոտոպների՝ ''160'', ''170'', ''180'' հայտնաբերումից հետո առաջացավ ատոմական զանգվածների երկու ցուցակ՝ ''քիմիական և ֆիզիկական'' (առաջինը որպես ատոմական զանգվածի միավոր վերցնում էր բնական թթվածնի ատոմների միջին զանգվածի 1/16, երկրորդը՝ ''160'' իզոտոպի զանգվածի ''1/16'')։
 
== Ատոմական զանգվածի միավոր ==
Ատոմական զանգվածի միավորը ֆիզիկական ցուցնակում ''1,000275'' անգամ մեծ է քիմիական ցուցնակի միավորից։ Ատոմական զանգվածի մեծությունը հավասար է ատոմը կազմող մասնիկների զանգվածների գումարին։ Ատոմական զանգվածների արժեքները մեծ մասամբ մոտ են ամբողջ թվերին, քանի որ ատոմի համարյա ողջ զանգվածը կենտրոնացված է [[ատոմի միջուկ|միջուկում]], իսկ միջուկը կազմող [[պրոտոն]]ների և [[նեյտրոն]]ների զանգվածները համապատասխանաբար հավասար են՝ ''1,00727663'' և ''1,008665''։ Ատոմական զանգվածի մեծության վրա չնչին չափով ազդում է նաև [[զանգվածի պակսորդ]]ը:
 
== Որոշման եղանակներ ==
Ատոմական զանգվածի քիմիական տարրը բնորոշող կարևոր մեծություն է։ Այն որոշում են ֆիզիկաքիմիական և ֆիզիկական եղանակներով։
 
Ատոմական զանգվածը հաշվում են որոշելով տվյալ տարրը պարունակող նյութի մոլեկուլային զանգվածը և տարրի պարունակությունը նրանում։ Այս դեպքում ատոմական զանգվածը հավասար է մոլեկուլային զանգվածի համապատասխան մասը բաժանած [[մոլեկուլ]]ում տվյալ տարրի ատոմների թվի վրա։
Ատոմական զանգվածը կարելի է որոշել նաև գտնելով տարրի [[քիմիական համարժեք]]ը (ատոմական զանգվածը համարժեքի և արժեքավորության արտադրյալն է)։
Ատոմական զանգվածի մոտավոր մեծությունը կարելի է գտնել [[Դյուլոնգի և Պտիի օրենք]]ի օգնությամբ և էլեկտրաքիմիական եղանակով՝ օգտվելով [[Ֆարադեյի օրենք]]ներից։
Ատոմական Զանգվածի որոշման ֆիզիկական եղանակներից է մասսպեկտրոմետրական [[եղանակ]]ը (ավելի քան ''0,001%'' ճշտությամբ)։
 
== Ատոմական զանգվածների արժեքներ ==
Տող 103.
}}
 
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=657}}
 
[[Կատեգորիա:Ատոմներ]]