«Իտալա-ֆրանս-ավստրիական պատերազմ (1859)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Իտալա-Ֆրանս-Ավստրական պատերազմ 1859''', Պիեմոնտի ([[Սարդինիայի թագավորություն]]) և [[Ֆրանսիա]]յի [[պատերազմ]]ն ընդդեմ [[Ավստրիա]]յի, որն իր տիրապետության տակ էր պահում Լոմբարդա-Վենետիկյան մարզը և խոչընդոտում էր միացյալ իտալական պետության ստեղծմանը։ [[1859]] թվականի պատերազմն [[Իտալիա]]յի համար ազգային-ազատագրական էր, Ֆրանսիայի կողմից՝ զավթողական. [[Նապոլեոն III]]-ը ձգտում էր ամրապնդել ֆրանսիական ազդեցությունը Հյուսիսային Իտալիայում։ [[1858]] թվականի հուլիսին Պիեմոնտի և Ֆրանսիայի միջև կնքվեց Ավստրիայի դեմ համատեղ պատերազմելու Պլոմբիերյան գաղտնի [[համաձայնագիր]]ը։ Պատերազմն սկսվեց [[ապրիլ]]ի 29-ին։ Ավստրական զորքերը (զորահրամանատար Ֆ. Դյուլայի) պարտություն կրեցին Մոնտերելլայի (մայիսի 20) և Մաշենտայի ([[հունիսի 4]]) մոտ, որից հետո ավստրական զորքերի հրամանատարությունը ստանձնեց Ֆրանց Իոսիֆ կայսրը։ [[Հունիսի 25]]-ին Սոլֆերինո գյուղի մոտ տեղի ունեցած վճռական [[ճակատամարտ]]ում դաշնակիցները (120 հազար մարդ) պարտության մատնեցին ավստրիացիներին (122 հազար մարդ)։ Սակայն Նապոլեոն III, որին անցանկալի էր Իտալիայի վերածվելը ուժեղ միացյալ պետության և անհանգստացած էր Իտալիայում ազգային-ազատագրական պայքարի թափից ու [[Պրուսիա]]յի սպառնալիքից, հանկարծակի ընդհատեց ռազմական, գործողությունները։ [[Հուլիսի 11]]-ին նա Ավստրիայի հետ կնքեց այսպես կոչված Վիլլաֆրանկյան զինադադարը, որի համաձայն Ավստրիան հրաժարվեց միայն [[Լոմբարդիա]]յից, [[Վենետիկ]]ը մնաց նրա տիրապետության տակ։ [[1860]] թվականին Պիեմոնտի հետ կնքած Թուրինի պայմանագրով Ֆրանսիան ստացավ Պիեմոնտին պատկանող Սավոյան և [[Նիցցա]]ն։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=426}}
 
[[Կատեգորիա:Պատերազմներ]]