«Լույսի ցրում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Լույսի ցրում ՀոթՔաթ գործիքով
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Լույսի ցրում''', լույսի տարածման ուղղության փոփոխությունը նյութում, որը դրսևորվում է իբրև նյութի ոչ ինքնուրույն լուսարձակում։ Լույսն իր [[էլեկտրամագնիսական դաշտ]]ի ազդեցությամբ ստիպողական տատաանման մեջ է դնում միջավայրի [[էլեկտրոններ]]ը, [[ատոմներ]]ը և [[մոլեկուլներ]]ը, որոնք, դառնալով լույսի երկրորդային աղբյուրներ, լուսային [[էներգիա]]ն առաքում են հնարավոր բոլոր ուղղություններով։ Տարբերում են առաձգական ցրում, որը տեղի է ունենում առանց հաճախականության փոխակերպման, և ոչ առաձգական ցրում, որն ուղեկցվում է լույսի հաճախականության փոփոխությամբ։ Առաձգական ցրման դեպքում փուլային խիստ առնչություններ են պահպանվում սկզբնական և ցրված ալիքների միջև (կոհերենտ ցրում), մինչդեռ ոչ առաձգական ցրման դեպքում տեղի են ունենում ցրված ալիքի փուլի պատահական շեղումներ (ոչ կոհերենտ ցրում)։ Համասեռ միջավայրում Լույսի ցրում տեղի չունի, և փունջը չի փոխում սկզբնական ուղղությունը (լույսի ուղղագիծ տարածում)։ Լ. Ի. Մանդելշտամը ցույց է տվել ([[1907]]), որ Լույսի ցրումման երևույթի համար էական է հատկապես միջավայրի օպտիկական համասեռության խախտումը, այսինքն՝ բեկման ցուցչի ոչ հաստատուն լինելը։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=683}}
 
[[Կատեգորիա:Լույսի ցրում]]