«Լվացող միջոցներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Լվացող միջոցներ''', լվանալու հատկությամբ օժտված մակերևութային ակտիվ նյութեր։ Հնում որպես լվացող միջոցներ կիրառել են բնական ծագում ունեցող նյութեր, օրինակ, բուսական մոխրից ստացվող պոտաշ, բնական [[սոդա]], [[կավ]]եր, որոշ [[բույս]]երի [[հյութ]]եր կամ քամվածք։ [[19-րդ դար]]ում զարգացավ օճառագործությունը, իսկ [[20-րդ դար]]ի 30-ական թվականերին առաջին անգամ [[Գերմանիա]]յում հիմք դրվեց սինթետիկ լվացող միջոցների արտադրությանը։ Լվացող միջոցները բաժանվում են երկու դասի՝ իոնոգեն (ջրում դիսոցվող) և ոչ իոնոգեն (ջրում չդիսոցվող) նյութերի։ Բացասական լիցքով մակերևութային ակտիվ [[իոն]]ներ ունեցող իոնոգեն նյութերը կոչվում են անիոն-ակտիվ, դրական լիցքավորվածները՝ կատիոնակտիվ, իսկ ամֆոտեր կամ ամֆոլիտ՝ եթե իոնները հիմնային միջավայրում ունեն բացասական լիցք, իսկ թթվայինում՝ դրական։ Առավելապես կիրառվում են անիոնակտիվ նյութերը, որոնց հիման վրա ստացվում են բոլոր [[ճարպ]]ային օճառները և սինթետիկ լվացող միջոցների մեծամասնությունը։ Սինթետիկ լվացող միջոցներին ավելացնում են մի շարք օժանդակ նյութեր (անօրգանական թթուների հիմնային աղեր, սպիտակեցնող և ախտահանող հատկությամբ օժտված գերթթուների աղեր, որոշ ներկեր են), որոնք բարելավում են դրանց լվանալու հատկությունը։ Լվացող միջոցները թողարկվում են գլխավորապես (80-90%) փոշու ձևով։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=669}}
 
[[Կատեգորիա:Կենցաղային քիմիա]]