«Կեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:CSIRO ScienceImage 588 Sheep Eating.jpg|մինի]]
[[Պատկեր:Hay bales more outside stack showing stack size near Yass Australia photo taken November 2015 04.JPG|մինի|աջից|]]
'''Կեր''', խարեր, բուսական և կենդանական, ինչպես նաև հանքային ծագումով արտադրանքներ, որոնք օգտագործվում են [[գյուղատնտեսական կենդանիներ]]ի կերակրման համար։ Առավել տարածված են բուսական կերերը (կանաչ, կոպիտ, [[Սիլոս|սիլոսային կերեր]], [[արմատապտուղներ]], [[հացահատիկ]]ային մնացորդներ և այլն)։ Ըստ [[քիմիա]]կան բաղադրության և [[կենդանի]] օրգանիզմի վրա ֆիզիոլոգիական ներգործության, կերերը լինում են ծավալային (1 կգ-ը պարունակում է 0,5 կգ-ից ոչ ավելի մարսելի սննդանյութեր կամ 0,65 կերային միավոր), խտացրած (1 կգ-ում [[սննդանյութեր]]ը 0,5 կգ-ից ավելի են) տիպերի։ Առաջիններից են ՝ կոպիտ և հյութալի կերերը, [[օսլա]]յի, [[շաքարի ճակնդեղ]]ի ջրախառն արտադրական մնացորդները։
 
Տող 9.
Կերերի սննդարարությունը կախված է դրանց [[քիմիա]]կան բաղադրությունից, սննդանյութերի մարսելիության աստիճանից, հանքային նյութերի և [[վիտամին]]ների առկայությունից։ Կերի որակի վրա ազդում են պրոտեինի քանակը, լիարժեքությունը և մարսելիությունը։ Պրոտեինով հարուստ են [[լոբազգիներ]]ը, [[քուսպ]]ը, [[արոտավայր]]ի մատղաշ խոտը, կենդանական ծագումով կերերը, իսկ աղքատ են ծղոտը, [[արմատապալարապտուղներ]]ը, չոր [[ժոմ]]ը և այլն։ Կերի կազմը և սննդարարությունը կախված է խոտաբույսերի աճեցման պայմաններից, տեսակից և պահպանումից։ Կերի սննդարարությունը և որակը որոշվում են անալիզով, իսկ տնտեսություններում՝ արտաքին հատկանիշներով ([[գույն]], հոտ, ձև և այլն)։ Կերի պահանջվող բաղադրությունը, սննդարարությունը և արտաքին հատկանիշները կարող են սահմանվել պետական ստանդարտներով։ Կերի պահպանման ժամկետները երկարացնելու և մատակարարումը մեքենայացնելու համար կիրառվում են կոնսերվացման, հատիկավորման և բրիկետավորման տարբեր ձևեր։ Գործնականում կերի օգտագործման համար ըստ կենդանու տեսակի մշակված են հատուկ աղյուսակներ։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=392}}
 
[[Կատեգորիա:Անասնաբուծություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կեր» էջից