«Կերային շաքարասնկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կերային շաքարասնկեր''', բնա[[փայտ]]ի, [[սպիրտ]]ային արտադրության [[թափոն]]ների, արևածաղկի ունդակեղևի, ծղոտի վրա աճեցվող [[շաքար]]ասնկերի որոշ տեսակներ։ Տալիս են գյուղատնտեսական [[կենդանի]]ներին խտացրած կամ համակցված [[կեր]]երի հետ որպես կերահավելում։ Լավ յուրացնում են գյուղատնտեսական բոլոր կենդանիները (89-96-ով)։ 1 կգ չոր շաքարասնկերի ընդհանուր սննդարարությունը 1.03-1.16 կերային միավոր է։ Չոր շաքարասնկերի քիմիական բաղադրությունն է՝ ջուր՝ 9.7, պրոտեին՝ 45.6, ճարպեր՝ 1.5, թաղանթանյութ՝ 0.2, անազոտ էքստրակտային նյութեր՝ 35.2, մոխիր՝ 7.8։ Շաքարասնկերի սպիտակուցը լիարժեք ու դյուրամարս է, պարունակում է «В» խմբի, А, Е, К [[վիտամին]]ներ, ինչպես նաև պրովիտամին D2 (էրգոստերին), [[ֆերմենտ]]ներ, [[հորմոն]]ներ, միկրոտարրեր, կենդանու օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր [[ամինաթթու]]ները (հատկապես լիզին, մեթիոնին, տրիպտոֆան)։ [[Սպիտակուց]]ի պարունակությամբ 1 կգ չոր շաքարասունկը համարժեք է 2.42 կգ մսին։ Շաքարասնկերը բարձրացնում է [[կենդանի]]ների մթերատվությունը, պտղատվությունը, կրճատում բտման ժամկետը, լավացնում ձվի, մսի համային հատկությունները։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=472}}
 
[[Կատեգորիա:Գյուղատնտեսություն]]