«Կոյուղի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 8.
'''4'''. Համակցված համակարգ, երբ բնակավայրի տարբեր շրջաններում կառուցվում են տարբեր համակարգի կոյուղիներ։
Կեղտաջրերի հեռացման կառույցներ կառուցվել են դեռևս հնում։ [[Եգիպտոս]]ում հայտնաբերվել են կոյուղու ջրանցքներ, որոնք կառուցվել են մ. թ. ա. 2500-ին։ Հնդկաստանում և [[Միջագետք]]ում նման կառույցներ եղել են ավելի վաղ ժամանակներում։ Մ. թ. ա. VI դ. [[Հռոմ]]ում կառուցվել է կոյուղու ջրանցք, որը մասնակիորեն օգտագործվում է նաև այժմ։ Միջին դարերում կոյուղի համարյա չի կառուցվել։ Կոյուղու շինարարությունը, հիմնականում, սկսել է զարգանալ XIX դ.։
[[Հայաստան]]ում կոյուղու շինարարությունը սկսվել է վաղ ժամանակներից։ Կենցաղային և մթնոլորտային կեղտաջրերի հեռացման կառույցներ են ունեցել [[էրեբունի]]ն (մ. թ. ա. VIII դ.), [[Դվին]]ը, [[Անի]]ն, [[Ամբերդ]]ը, Լոռե բերդը, Դառնին և այլն։ [[ՀԽՍՀ]] բոլոր քաղաքներն ու շրջկենտրոններն ունեցել են կոյուղու համակարգեր։ ՀԽՍՀ բնակավայրերի կոյուղու ցանցի ընդհանուր երկարությունը մոտ 1200 Կմ է եղել։ ՀԽՍՀ-ում գործել է 104 մաքրման կայան (726000 մ<sup>3</sup>/օր արտադրողականությամբ, որոնցից 400000 մ3/օր արտադրողականություն ունեցող 46 մաքրման կայաններում կատարվում է կեղտաջրի կենսաբանական մաքրում)։ 478000 մ խր կեղտաջուր ջրավազաններն է լցվել առանց մաքրման։ Այդ կեղտաջրերի մի մասի մաքրման համար կառուցվել է ևս 16 մաքրման կայան։ {{ՀՍՀ|հատոր=5|էջ=563}}
 
[[Կատեգորիա:Հիգիենա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոյուղի» էջից