«Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 6.
«Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ» երկում Լենինը համակողմանիորեն քննարկեց [[մատերիա]]յի ու նրա շարժման ձևերի բազմազանության հարցը, տարածության և ժամանակի [[կատեգորիաներ]]ը, պատճառականության սկզբունքն են։ Լենինը հարստացրեց կուսակցականության սկզբունքը, մատնանշեց, որ [[փիլիսոփայություն]]ը հակամարտ հասարակության մեջ դրսևորվում է մատերիալիզմի ու իդեալիզմի պայքարում։ Լենինը, բացահայաելով հասարակական երևույթների մարքսիստական բացատրությունների սնանկությունը, հասարակության վերաբերյալ կենսաբանական և էներգետիկական ուսմունքների հետադիմական բնույթը՝ զարգացրեց պատմական մատերիալիզմը։ Մարքսիստները այդ ուսմունքներով փորձում էին սքողել [[կապիտալիզմ]]ի խոցերը, դասակարգային հակամարտության էությունը։ Լենինը միաժամանակ ցույց տվեց, որ մարքսիզմը մարտնչող ուսմունք է հասարակության [[Հեղափոխություն|հեղափոխական]] վերափոխման մասին և արտահայտում է [[պրոլետարիատ]]ի ու աշխատավոր զանգվածների արմատական շահերը։ «Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ» երկը կոմունիստական ու բանվորական կուսակցությունների մարտական զենքն է բուրժուական գաղափարախոսության դեմ մղվող պայքարում։ Այն ստեղծագործական մարքսիզմի վառ օրինակ է, որը նոր մակարդակի բարձրացրեց [[մարքսիզմ]]ի փիլիսոփայությունը և այսօր էլ շարունակում է ծառայել մարքսիստական գիտական աշխարհայացքի ձևավորմանը։ Լենինի «Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ» երկը հայերեն աոաջին անգամ առանձին գրքով հրատարակվել է 1939թվականին։ Առ 1-ը հունվարի [[1981]] հրատարակվել է ես 5 անգամ։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=288}}
 
[[Կատեգորիա:Փիլիսոփայական գրականություն]]