«Մետամորֆոզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Մետամորֆոզ''' ({{lang-el|μεταμόρφωσις}}` փոխակերպություն<ref>{{cite web|url=http://www.perseus.tufts.edu/cgi-bin/ptext?doc=Perseus%3Atext%3A1999.04.0057%3Aentry%3D%2366805 |title=Metamorphosis, Henry George Liddell, Robert Scott, '&#39;A, at Perseus |publisher=Perseus.tufts.edu |date= |accessdate=2012-08-26}}</ref>, {{lang|el|μετα-}} (''{{lang|el|[[մետա|մետա-]]}}''), «փոփոխություն» և {{lang|el|μορφή}} (''{{lang|el|morphe}}''), «ձև»<ref>{{cite web|url=http://www.etymonline.com/index.php?search=Metamorphosis&searchmode=none |title=Online Etymology Dictionary |publisher=Etymonline.com |date= |accessdate=2012-08-26}}</ref> ), '''կերպարանափոխություն''', '''կենդանիների մետամորֆոզ''', '''մետաբոլիա''', [[հետսաղմնային զարգացում|հետսաղմնային զարգացման]] ընթացքում օրգանիզմի կազմության խորը կերպարանափոխություն։
 
Մետամորֆոզ սովորաբար կապված է անհատական զարգացման ([[օնտոգենեզ]]ի) ընթացքում կենդանու գոյության պայմանների և կենսակերպի խիստ փոփոխությունների հետ։ Մետամորֆոզով զարգացող կենդանիների կենսական ցիկլում լինում է առնվազն մեկ թրթուրային փուլ, որի ընթացքում օրգանիզմը էապես տարբերվում է հասուն անհատից։ Զարգացման առանձին փուլերում կենդանին կատարում է տեսակի պահպանմանը և զարգացմանը նպաստող տարբեր ֆունկցիաներ։ Մետամորֆոզիի տարրեր նկատվում են որոշ [[նախակենդանիներ]]ի (օրինակ՝ ծծող ինֆուզորիաների) մոտ։
 
Սպունգներին և աղեխորշավորներին բնորոշ է մետամորֆոզ, որի ընթացքում ազատ լողացող թրթուրները կատարում են տեսակի տարածման ֆունկցիա։ Հաճախ նման մետամորֆոզը բարդանում է սեռական և անսեռ սերունդների հաջորդականությամբ ([[սցիֆոմեդուզաներ]], բազմաթիվ [[տափակ որդեր]] և այլն)։
Տող 11.
 
=== Լրիվ կերպարանափոխություն ===
Լրիվ կերպարանափոխությունն ունի չորս փուլ. ձու-թրթուր-հարսնյակ-հասուն կենդանի։ Լրիվ կերպարանափոխությամբ զարգացումը կապված է օրգանիզմի արտաքին և ներքին կառուցվածքի շատ խոր փոփոխությունների հետ։ Այս դեպքում ձվից դուրս եկած թրթուրն իր արտաքին կառուցվածքով բոլորովին նման չէ հասուն ձևին։ Նրա մարմնի բաժինները` գլուխը, կուրծքը, փորիկը, տարբերակված չեն, թևեր չունի, զգայարանները թույլ են զարգացած։ Թրթուրը և հասուն ձևը միմյանցից շատ են տարբերվում նաև վերջույթների կառուցվածքով, բերանային ապարատի առանձնահատկություններով։ Օրինակ` թիթեռների թրթուրն ունի կրծող, իսկ հասուն ձևը ծծող տիպի բերանային ապարատ։ Թրթուրային շրջանում զարգացած են լինում միայն կրծքի 3 զույգ քայլող ոտքերը, սակայն որոշ միջատների թրթուրներն ունեն նաև մի քանի զույգ ոտքեր փորային հատվածների վրա։ Կան նաև բոլորովին անոտ թրթուրներ, օրինակ` [[սենյակային ճանճ]]ի թրթուրը։ Թրթուրի զարգացումը տևում է մի քանի օրից (սենյակային ճանճ) մինչև մի քանի տարի ([[մայիսյան բզեզ]])։
 
Քանի որ թրթուրի և հասուն ձևի տեղաշարժման ու սննդառության առանձնահատկությունները շատ տարբեր են, հարսնյակային շրջանում վերակառուցվում են համապատասխան օրգանները, որոնց մեծ մասը քայքայվում է և ներծծվում։ Դրան մասնակցում են ամեոբաձև բջիջները, որոնք [[կեղծ ոտիկներ]]ով շրջապատում և ներբջջային մարսման են ենթարկում քայքայված հյուսվածքների մասնիկները։ Չեն քայքայվում միայն [[նյարդային համակարգ]]ը և [[տրախեաներ]]ի մի մասը։ Վերակառուցումն ավարտվելուց հետո հարսնյակի ծածկույթները պատռվում են, նրանցից դուրս է գալիս հասուն միջատը։ Լրիվ կերպարանափոխությամբ են զարգանում [[թիթեռներ]]ը, [[բզեզներ]]ը, [[ճանճեր]]ը, [[մոծակներ]]ը և այլն։
 
== Անողնաշարավորների մետամորֆոզ ==
Ցածրակարգ անողնաշարավորների մոտ ([[Սպունգներ|սպունգ]]ներ, աղեխորշավորներ) բնորոշ է մոտամորֆոզը, որի ժամանակ ազատ լողացող [[թրթուր]]ը կատարում է տեսակի զարգացման ֆունկցիան։ Հաճախ այսպիսի մետամորֆոզը բարդանում է սերունդների հերթափոխությամբ, որոնք բազմանում են անսեռ կամ սեռական եղանակովներով։ Առանց սերնդափոխության ձվից դուրս է գալիս թրթուր, որը կատարում է տեսակի տարաբնակեցումը (օրինակ՝ ծովային բազմաշոշոփուկներ՝ բազմատրախոֆորան, [[կակղամորթ]]ները):
 
Ծովային օրգանիզմների տեղափոխությունը դեպի քաղցրահամ ջրեր և ցամաք, հաճախ հետևանք են դառնում թրթուրների զարգացման մակարդակների կորստին։ Մետամորֆոզի տարբերակները, որոնց ժամանակ ազատ ապրող թրթուրի հետ համապատասխան, մակարդակը կամ ստադիանտեղի է ունենում ձվի ներքին թաղանթում(օրինակ՝ խաղողանման խխունջի, որի վելիգերի ստադիան տեղի է ունենում ձվի ներսում), և կոչվում է [[կրիպտոմետաբոլիա]]:
 
Նեմերտինների մետամորֆոզ նեկրոտիկ տիպի է, ապագա հասուն անհատը զարգանում է թրթուրի ներսում, իսկ թրթուրի մարմնի հիմնական զանգվածը մահանում է։ [[Հոդվածոտանիներ]]ի, [[ուսոտանիների]], [[փափկամորթների]], [[փշամորթներ]]ի մետամորֆոզ ընթանում է առանց սերունդների հաջորդականության։ Միջատները լրիվ մետամորֆոզի ընթացքում անցնում են ձվի, թրթուրի, հարսնյակի և հասուն անհատի փուլերով։ Ողնաշարավորներից մետամորֆոզով են զարգանում քարալեզները, որոշ ձկներ և երկկենցաղները։ Մետամորֆոզ կարգավորվում է հորմոնների միջոցով։ Տարբերում են մետամորֆոզի նաև այլ ձևեր, կրի [[պտոմետաբոլիա]] (խաղողի խխունջ), [[անամորֆոզ]] (որոշ բազմոտանիներ և ստորին անբեղիկ միջատներ), պրոտոմետոբոլիա (առաջնային անթև միջատներ), հեմիմետաբոլիա, էպիմորֆոզ, [[հոլոմետաբոլիա]] (թևավոր միջատներ)։
Տող 29.
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=482}}
 
[[Կատեգորիա:Զարգացման կենսաբանություն]]