'''Մո Ցզի, Մո Դի''' (մ․ թ․ ա․ 479—400), հին չինական [[փիլիսոփա]] և [[քաղաքական գործիչ]], մոիստների [[Դպրոց|դպրոցիդպրոց]]ի հիմնադիր։ Մո Ցզին և նրա հետևորդները արտահայտել են չինական հասարակության ազատ ստորին դասերի՝ հողագործների, արհեստավորների, առևտրականների շահերը, գաղափարական պայքար են մղել [[Կոնֆուցիականություն|կոնֆուցիականության]] դեմ։ Նրանց ուսմունքում հիմնականը մարդկանց միջև «համընդհանուր սիրո և փոխշահավետության» սկզբունքով հարաբերություններ հաստատելն է։ Մո Ցզին չինական փիլիսոփայության մեջ առաջադրել է պատճառի կատեգորիան (գու), գիտելիքների դասակարգման սկզբունքներ (լեյ) և ճշմարտության գնահատման երեք չափանիշ։ Ուշ մոիստները զբաղվել են գիտելիքների դասակարգման հարցերով և մշակել ժամանակի համար տրամաբանության բավական ամբողջական կատեգորիաների համակարգ։