«Նիկոլայ Միխայլովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Անձ}}
'''Նիկոլայ Կոնստանտինովիչ Միխայլովսկի''' ([[1842]]-[[1904]]), ռուս [[հրապարակախոս]], լիբերալ նարոդնիկության տեսաբան, գրաքննադատ։ Ծագումով՝ ազնվական։
 
== Ուսում ==
Սովորել է [[Պետերբուրգ]]ի հանքային ինժեներների ինստիտուտում, հեռացվել ուսանողական հուզումներին մասնակցելու համար։ Աշխատակցել է ժամանակի առաջադիմական [[մամուլ]]ին։ [[1879]] թվականին հարել է [[«Նարոդնայա վոլյա»]]-ին։ Իրեն համարում էր Ն․ Չեռնիշևսկու հետևորդ, իրականում, նրա համեմատությամբ,
{{քաղվածք| «․․․փիլիսոփայության մեջ կատարեց մի քայլ ետ»}}
Պ․ [[Լավրով]]ի հետ մշակել է «իդեալի» ազատ ընտրության գաղափարը, որն առաջավոր մտավորականության առաջադրած ուղիով հասարակության վերափոխման [[փիլիսոփա]]յական հիմնավորումն էր։ Միխայլովսկին տարբերակում և իրար է հակադրում օբյեկտիվ (բնության ուսումնասիրության) և սուբյեկտիվ (հասարակության ուսումնասիրության) մեթոդները։ Սուբյեկտիվ մեթոդը [[հասարակություն]]ը դիտում է որպես գործունեության ազատ ընտրության գիտակցությամբ օժտված մարդկանց հանրագումար, մերժում օբյեկտիվ օրինաչափությունները։ Ըստ Միխայլովսկու, անհատը պատմական հետազոտման ելակետն է և հասարակական արժեքների բարձրագույն չափանիշը։ «Նարոդնայա վոլյա»-ի ջախջախումով սկսվում և հետզհետե խորանում է Միխայլովսկու գաղափարական ճգնաժամը, որն արտահայտվեց «հերոսների և ամբոխի» ուսմունքում։ Միխայլովսկու համոզմամբ, արդի հասարակարգի դաժան օրենքները ժողովրդական զանգվածներին վերածում են «ամբոխի», պատմությունը կերտում է «հերոսը», որն իր օրինակով կարող է սխրանքի կամ հանցանքի մղել «ամբոխին»։ Միխայլովսկին անդրադարձել է [[Կարլ Մարքս]]ի տեսական ժառանգությանը և պաշտպանել նրա տնտեսագիտական հայացքները։ Սակայն, ինչպես նկատել է Վ․ Ի․ [[Լենին]]ը, նրան «․․․վերին աստիճանի բնորոշ է այդ դոկտրինան լիովին չըմբռնելը․․․»։
 
== Քնադատություններ ==
Անհիմն քննադատել է [[մարքսիստ]]ներին [[կապիտալիզմ]]ը պաշտպանելու, [[1860]]-[[1870]]-ական թվականների հեղափոխական ժառանգությունից հրաժարվելու համար։ Վլադիմիր Իլիչ Լենինը բացահայտել է Միխայլովսկուու հայացքների սնանկությունը, միաժամանակ նշել նրա
 
{{քաղվածք| «․․․պատմական մեծ ծառայությունը բուրժուա-դեմոկրատական շարժման մեջ հօգուտ Ռուսաստանի ազատագրության․․․»։}}
Տող 14.
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=540}}
 
{{DEFAULTSORT:Միխայլովսկի, Նիկոլայ}}
 
[[Կատեգորիա:Ռուս գրաքննադատներ]]
[[Կատեգորիա:Ռուս հրապարակախոսներ]]