«Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը պատմագրության մեջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ
Տող 110.
Հայ ժողովրդի համար բախտորոշ մի շարք հարցեր են քննարկվում նաև նշանավոր արևելագետ Վլադիմիր Գորդլևսկու և Վլադիմիր Մինորսկու աշխատություններում։
 
Ուշադրության են արժանի նաև ռուս պատմաբանների աշխատանքները հայկական հարցն ու Թուրքիայի հայերի դրությունը արտացոլող նյութերի և վավերագրերի ժողովածուների հրատարակության ուղղությամբ («1877-1878 թթ. ոուս-թուրքական պատերազմի Կովկաս-Փոքրասիական ռազմաբեմի նյութերի ժողովածու», 1903, «Հայաստանի ապագա կազմակերպումը» (Երրորդ նարնջագույն գիրք), 1915, «Դիվանագիտական փաստաթղթերի ժողովածու։ Բարենորոգումներ Հայաստանում. 1912 թվականի նոյեմբերի 26, 1914 թվականի մայիսի 10, 1915 և այլն։
 
Ռուսական խորհրդային պատմագրության մեջ [[հայկական հարց]]ին ու [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]]ը նվիրված հատուկ աշխատություններ չկան։ Սակայն այդ հարցերն իրենց արտացոլումն են գտել [[Ռուսաստան]]ի և [[Թուրքիա]]յի նոր և նորագույն պատմության, միջազգային հարաբերությունների պատմության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրների պատմության վերաբերյալ մի շարք աշխատություններում, որոնցում ընդհանուր գծերով քննարկվում են [[1877]]-[[1878]] թվականների [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|ռուս-թուրքական պատերազմ]]ը, հայ ազատագրական շարժման ռուսական կողմնորոշումը, [[Բեռլինի կոնգրես (1878)|Բեռլինի կոնգրես]]ն ու հայկական հարցի առաջացումը, արևմտահայերի ծանր կացությունը, եվրոպական տերությունների քաղաքականությունը հայկական հարցում [[19-րդ դար]]ի վերջին [[20-րդ դար]]ի սկզբին։